Գլխավոր տեղեկություն
Համար
N 482-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.08.2019-01.02.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
05.08.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.08.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 օգոստոսի 2019 թվականի N 482-Ա

 

«ՏԱՇԻՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏԱՇԻՐ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԵՌՆԱՀՈՎԻՏ ԳՅՈՒՂԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՀ, քաղ. Տաշիր, Ջահուկյան 10, ՀՎՀՀ՝ 07203481) իրականացվող` 260,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Տաշիր խոշորացված համայնքի Լեռնահովիտ գյուղի փողոցների և հարակից տարածքների բարեկարգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են վերոգրյալ ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Գոլդշին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00257698) 2019 թվականի հուլիսի 4-ին կնքված N 04/07/19 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական ապրանքների մատակարարում` 57,117,600 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Ստոուն Արտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00473659) 2019 թվականի հուլիսի 2-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է տրավերտինե սալիկների մատակարարում` 84,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Ստեփշին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 06948385) 2019 թվականի հուլիսի 1-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է ապրանքների մատակարարում և տեղադրում` 15,008,580 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Քարարտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 07612154) 2019 թվականի հունիսի 28-ին կնքված N 28/19 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է ապրանքների մատակարարում և տեղադրում` 9,166,660 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Արարատցեմենտ» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 04000255) 2019 թվականի հուլիսի 9-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է պորտլանդցեմենտի ձեռքբերում` 3,666,667 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Տաշիր» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

2019 թ. օգոստոսի 5

Երևան

 

Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2019 թ.
օգոստոսի 5-ի N 482-Ա
որոշման

 

«Տաշիր խոշորացված համայնքի Լեռնահովիտ գյուղի փողոցների ԵՎ հարակից տարածքների բարեկարգում» ծրագիրԸ

1.

Ծրագրի նպատակը

Տաշիր խոշորացված համայնքի Լեռնահովիտ գյուղի փողոցների և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացումը պայմանավորված է առկա անցուղիների կիսաքանդ վիճակով և գյուղի գլխավոր փողոցի հարակից տարածքն ավելի բարեկարգ դարձնելու անհրաժեշտությամբ:

2.

Ծրագրի նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

«Տաշիր» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Տաշիր, Ջահուկյան 10, ՀՎՀՀ՝ 07203481)

4.

Ծրագրի կատարողը

«Տաշիր» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Տաշիր, Ջահուկյան 10, ՀՎՀՀ՝ 07203481)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, քաղ. Տաշիր, քաղաքաշինության բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

260,000,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

ՀՀ Լոռու մարզ, ք. Տաշիրի խոշորացված համայնք

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2019 թվականի օգոստոսի 10-ից մինչև 2020 թվականի նոյեմբերի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Տաշիր խոշորացված համայնքի Լեռնահովիտ գյուղի փողոցների հարակից տարածքների 8000 քառ.մ քայլուղիների, հարակից շինությունների բարեկարգման և արտաքին լուսավորության աշխատանքներ` 250,000,000 դրամ Տաշիր խոշորացված համայնքի Լեռնահովիտ գյուղի փողոցների հարակից տարածքների կանաչապատման և հողային աշխատանքներ`10,000,000 դրամ
Նշված աշխատանքների իրականացման ժամկետը սահմանված է մինչև - 30.11.2020թ.

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ակնկալվում է ծառայությունների մատուցման, Հայաստանի Հանրապետության տարածքում շինարարական նյութերի և ապրանքների ձեռքբերման դիմաց հարկային արտոնություններ:
1. 8000 քառ.մ քայլուղիների կողային պատերի երեսպատման, 10000 քառ.մ հարակից շինությունների տանիքների հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներ` 7,000,000 դրամ
2. 8000 քառ.մ քայլուղիների, հարակից շինությունների բարեկարգման համար շինանյութերի ձեռքբերում՝ 127.000.000 դրամ
3. 4000 քառ.մ հարակից շինությունների տանիքների հիմնանորոգման համար շինանյութերի ձեռքբերում՝ 91.500.000 դրամ
4. 4000 քառ.մ քայլուղիների կողային գազատարների ապամոնտաժման և մոնտաժման աշխատանքներ՝ 15,000,000 դրամ
5. 40 հատ լեդ լուսատուների ներմուծում՝ 7,000,000 դրամ
6. 1000 հատ ծառերի, տնկիների ձեռքբերում՝ 7.000.000 դրամ
7. 1000 հատ ծառերի, տնկիների տնկման և հողային աշխատանքներ՝ 3.000.000 դրամ
8. Նախագծային աշխատանքներ ՝ 2,500,000 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը

Կազմակերպչական ծախսեր չի նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

ՀՀ Լոռու մարզ, Տաշիր քաղաքի համայնքապետարան

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև տեղեկատվություն կներկայացվի Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովին ծրագրի ընթացքի և ավարտի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱՎԻՆՅԱՆ

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան