Գլխավոր տեղեկություն
Համար
N 1000-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.07.2019-25.09.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.07.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.07.2019
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հուլիսի 2019 թվականի N 1000-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 1658-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից հավաքագրված տվյալների ամփոփման մեթոդաբանությունը մշակելու, տվյալներն ամփոփելու և դրանք Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելու նպատակով՝

1) ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ.

2) հաստատել միջգերատեսչական աշխատանքային խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների կատարման ընթացքի վերջնական արդյունքները մինչև 2019 թվականի նոյեմբերի 30-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. հուլիսի 25

Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2019 թ.
հուլիսի 25-ի N 1000-Ա
որոշման

 

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

 

Ս. Պետրոսյան

- ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար (աշխատանքային խմբի ղեկավար)
 

Բ. Քոչարյան

- ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդական
 

Տ. Արզումանյան

- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ
 

Ա. Սարգսյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն
 

Վ. Թումասյան

- «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
 

Հ. Ստեփանյան

- Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ (համաձայնությամբ)
 

Ա. Գրիգորյան

- ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի փորձագետ

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան