Գլխավոր տեղեկություն
Համար
N 820-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.07.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.07.12/45(1498).1 Հոդ.603.1
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.06.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հունիսի 2019 թվականի N 820-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՓԱՍՏԱՑԻ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ NN 3, 4 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և «Արագած» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2018 թվականի սեպտեմբերի 7-ին կնքված N ԳՀԱՊՁԲ-23/7-1 ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայարփի Քալանթարյան Ա/Ձ-ի միջև 2018 թվականի հունիսի 5-ին կնքված N ԳՀԾՁԲ-6/2-1 պայմանագրերի շրջանակներում նշված ընկերությունների կողմից 2018 թվականին մատակարարված ապրանքի և մատուցված ծառայության դիմաց ծախսերը ձևակերպել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվառման մեջ և դրանց արդյունքում առաջացած համապատասխանաբար 2,199,982 և 1,600,000 դրամ կրեդիտորական պարտքերը մարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի «ՀՀ պաշտպանության ապահովում» ծրագրի «Ռազմական կարիքների բավարարում» միջոցառմամբ նախատեսված հատկացումների հաշվին` համապատասխանաբար 4269 «հատուկ նպատակային այլ նյութեր» և 4239 «ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» տնտեսագիտական դասակարգման հոդվածներով:

3. Հույժ գաղտնի:

4. Հույժ գաղտնի:

5. Հույժ գաղտնի

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

    

2019 թ. հուլիսի 8

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

հունիսի 27-ի N 820-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

հունիսի 27-ի N 820-Ն որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան