Գլխավոր տեղեկություն
Համար
N 970-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.08.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.08.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.08.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 օգոստոսի 2019 թվականի N 970-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 214-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 1-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՀԵԼԼՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 214-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.

1) հավելվածը 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-ից 9-րդ կետերով՝

 

«

8.

6004100000

Տրիկոտաժե քաթաններ` մեքենայագործ, 30 սմ-ից ավելի լայնությամբ, էլաստոմերային կամ ռետինե թելերի 5 զանգ. % կամ դրանից ավելի պարունակությամբ

Տրիկոտաժե գործվածք` էլաստոմերային թելերի 5% կամ ավելի պարունակությամբ

կգ

26 000

Թուրքիա

42 700 000

9.

5806200000

Տրիկոտաժե գործվածք` էլաստոմերային կամ ռետինե թելերի 5 զանգ. % կամ դրանից ավելի պարունակությամբ

Տրիկոտաժե գործվածք` էլաստոմերային թելերի 100% պարունակությամբ

կգ

4 000

Թուրքիա

6 762 000

».

2) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «106 343 600» թիվը փոխարինել «155 805 600» թվով։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

2019 թ. օգոստոսի 2

Երևան