Գլխավոր տեղեկություն
Համար
N 936-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.08.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.08.07/51(1504) Հոդ.679
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.07.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հուլիսի 2019 թվականի N 936-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 925-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Խոսրովի պետական արգելոց» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի և «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 925-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 4-րդ կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով.

2) որոշման N 2 հավելվածի՝

ա. 20-րդ կետում «տեղակալները պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում են» բառերը փոխարինել «տեղակալը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է» բառերով,

բ. 21-րդ կետի «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ) կատարում է աշխատանքի բաշխում.»,

գ. 22-րդ կետից հանել երկրորդ նախադասությունը,

դ. 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«27. Գիտահետազոտական աշխատանքները կազմակերպում է կազմակերպության գիտության բաժինը:»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

2019 թ. հուլիսի 29

Երևան