ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 նոյեմբերի 2017 թվականի |
թիվ 102 |
քաղ. Մոսկվա |
«ԿԱԹԻ ԵՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 033/2013) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 67 որոշմամբ ընդունված՝ «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 033/2013) կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Տ. Աբդիգուլով |
Ի. Շուվալով |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի նոյեմբերի 10-ի թիվ 102 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Կաթի եւ կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 033/2013) կատարվող
1. 2-րդ կետի «բ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ հինգերորդ պարբերությամբ.
«կաթ պարունակող մթերքներ՝ կաթնային ճարպի փոխարինիչով.».
2. 5-րդ կետում՝
ա) յոթերորդ պարբերությունը «կաթ պարունակող մթերք» բառերից հետո լրացնել «,կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք» բառերով.
բ) քսանիններորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
««կաթ պարունակող մթերք»՝ կաթի վերամշակումից ստացվող մթերք, որն արտադրվել է կաթի և (կամ) դրա բաղկացուցիչ մասերի և (կամ) կաթնային մթերքների և (կամ) կաթի վերամշակումից ստացված կողմնակի մթերքների ու ոչ կաթնային բաղադրիչների հիմքով (բացառությամբ ոչ կաթնային ծագման ճարպերի, որոնք ներմուծվում են բաղադրության մեջ որպես ինքնուրույն բաղադրամասեր, և (կամ) կաթնային սպիտակուցը փոխարինելու նպատակով օգտագործվող ոչ կաթնային սպիտակուցների), որոնք ավելացվում են՝ չունենալով կաթի բաղկացուցիչ մասերը փոխարինելու նպատակ, պատրաստի մթերքի չոր նյութերում կաթի չոր նյութերի՝ 20 տոկոսից ոչ պակաս զանգվածային բաժնով: Չի թույլատրվում կաթի վերամշակումից ստացված կողմնակի այն մթերքների օգտագործումը, որոնք ստացվել են կաթ պարունակող մթերքների՝ կաթնային ճարպի փոխարինիչով, արտադրության ժամանակ.».
գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ երեսուներորդից - երեսուներեքերորդ պարբերություններ.
««կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք»՝ կաթի վերամշակումից ստացված մթերք, որն արտադրվել է կաթից և (կամ) դրա բաղկացուցիչ մասերից և (կամ) կաթնային մթերքներից և (կամ) կաթի վերամշակումից ստացված կողմնակի մթերքներից և ոչ կաթնային բաղադրիչներից՝ կաթնային մթերքի կամ կաթնային բաղադրյալ մթերքի արտադրության այն տեխնոլոգիայով, որով նախատեսվում է կաթնային ճարպը բացառապես կաթնային ճարպի փոխարինիչով փոխարինելու հնարավորություն՝ կաթնային ճարպի 50 տոկոսից ոչ ավելի քանակությամբ, և թույլատրվում է ոչ կաթնային ծագման սպիտակուցների օգտագործում՝ չունենալով կաթնային սպիտակուցները փոխարինելու նպատակ, պատրաստի մթերքի չոր նյութերում կաթի չոր նյութերի՝ 20 տոկոսից ոչ պակաս զանգվածային բաժնով.
«կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք, թթվեցրած»՝ կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք, որն արտադրվել է թթվակաթնային մթերքի արտադրության տեխնոլոգիային համապատասխան և ունի վերջինիս նման զգայորոշման և ֆիզիկաքիմիական հատկություններ՝ հետագա ջերմամշակմամբ կամ առանց դրա: Թթվեցումից հետո ջերմամշակման չենթարկված մթերքի համար՝ մերանի միկրոֆլորայի բաղադրության և քանակության պահպանմամբ, որոնցով որոշվում է համապատասխան թթվակաթնային մթերքի տեսակը.
«կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք, պանրիկ»՝ կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք, որն արտադրվել է կաթնաշոռային պանրիկի տեխնոլոգիայով, ձևավորված է, պատված սննդային մթերքներից պատրաստված ջնարակով կամ պատված չէ ջնարակով, 150 գրամից ոչ ավելի զանգվածով.
«կաթնաշոռի տեխնոլոգիայով արտադրված՝ կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք»՝ կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք, որն արտադրվել է կաթնաշոռի արտադրության տեխնոլոգիային համապատասխան, կամ կաթնաշոռից՝ ավելացնելով կաթնային ճարպի փոխարինիչ, ավելացնելով կամ չավելացնելով կաթնային մթերքներ, ավելացնելով կամ չավելացնելով ոչ կաթնային համային բաղադրիչներ և սննդային հավելումներ՝ հետագա ջերմամշակմամբ կամ առանց դրա.».
դ) երեսունմեկերորդ պարբերությունը «կաթ պարունակող մթերք» բառերից հետո լրացնել «, կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք» բառերով.
ե) երեսունվեցերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
««կաթնային պահածոներ», «կաթնային բաղադրյալ պահածոներ», «կաթ պարունակող պահածոներ», «կաթ պարունակող պահածոներ՝ կաթնային ճարպի փոխարինիչով»՝ չոր կամ կոնցենտրացված (խտացրած), փաթեթավորված կաթնային, կաթնային բաղադրյալ, կաթ պարունակող մթերքներ, կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերքներ.».
զ) քառասունչորսերորդ պարբերությունը «կաթ պարունակող մթերք» բառերից հետո լրացնել «` կաթնային ճարպի փոխարինիչով» բառերով.
է) հիսունվեցերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«հալած պանրի տեխնոլոգիայով արտադրված՝ կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք, կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք, որն արտադրվել է հալած պանրի արտադրության տեխնոլոգիային համապատասխան.».
ը) ութսուներկուերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
««թթվեցրած մթերք»՝ կաթնային մթերք կամ կաթնային բաղադրյալ մթերք՝ թթվեցումից հետո ջերմամշակված, կամ կաթ պարունակող մթերք և կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք, որն արտադրվել է թթվակաթնային մթերքի արտադրության տեխնոլոգիային համապատասխան և ունի վերջինիս նման զգայորոշման և ֆիզիկաքիմիական հատկություններ՝ հետագա ջերմամշակմամբ կամ առանց դրա: Թթվեցումից հետո ջերմամշակման չենթարկված կաթ պարունակող մթերքի և կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերքի համար՝ մերանի միկրոֆլորայի բաղադրության և քանակության պահպանմամբ, որոնցով որոշվում է համապատասխան թթվակաթնային մթերքի տեսակը.».
թ) իննսուներորդ պարբերությունը «կաթ պարունակող մթերք» բառերից հետո լրացնել «՝ կաթնային ճարպի փոխարինիչով» բառերով.
ժ) իննսունմեկերորդ պարբերությունը «կաթ պարունակող մթերք» բառերից հետո լրացնել «՝ կաթնային ճարպի փոխարինիչով» բառերով.
ժա) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ իննսունհինգերորդ պարբերություն.
««խառնուրդ պաղպաղակի համար՝ կաթնային ճարպի փոխարինիչով, հեղուկ»՝ կաթ պարունակող հեղուկ մթերք, որը պարունակում է կաթնային ճարպի փոխարինիչով պաղպաղակի արտադրության համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչները.».
ժբ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ իննսունվեցերորդ պարբերություն.
««խառնուրդ պաղպաղակի համար՝ կաթնային ճարպի փոխարինիչով, չոր»՝ կաթ պարունակող չոր մթերք՝ կաթնային ճարպի փոխարինիչով, որն արտադրվել է կաթնային ճարպի փոխարինիչով պաղպաղակի համար հեղուկ խառնուրդը չորացնելու կամ անհրաժեշտ չոր բաղադրիչները խառնելու միջոցով, և որը նախատեսված է կաթնային ճարպի փոխարինիչով պաղպաղակի արտադրության համար՝ ջրով, կաթով, սերուցքով և (կամ) հյութով վերականգնելուց հետո.».
ժգ) հարյուր հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
««պանիր, հալած պանիր, պանրի տեխնոլոգիայով արտադրված՝ կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք, հալած պանրի տեխնոլոգիայով արտադրված՝ կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք, ապխտած»՝ պանիր, հալած պանիր, պանրի տեխնոլոգիայով արտադրված՝ կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք, հալած պանրի տեխնոլոգիայով արտադրված՝ կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք, որը ենթարկվել է ապխտման և ունի ապխտած սննդային մթերքներին բնորոշ յուրահատուկ զգայորոշման հատկություններ: Չի թույլատրվում օգտագործել ապխտման բուրավետիչներ.».
ժդ) հարյուր վեցերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
««պանիր, պանրի տեխնոլոգիայով արտադրված՝ կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք՝ փափուկ, կիսապինդ, պինդ, գերպինդ»՝ պանիր, կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք, որն ունի սույն տեխնիկական կանոնակարգի հավելվածներով կանոնակարգված համապատասխան յուրահատուկ զգայորոշման և ֆիզիկաքիմիական հատկություններ.».
ժե) հարյուր յոթերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
««պանիր, պանրի տեխնոլոգիայով արտադրված՝ կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք՝ աղաջուր դրած»՝ պանիր, պանրի տեխնոլոգիայով արտադրված՝ կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք, որը հասունանում և (կամ) պահվում է աղի լուծույթում.».
ժզ) հարյուր ութերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
««պանիր, պանրի տեխնոլոգիայով արտադրված՝ կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք, բորբոսով»՝ պանիր, պանրի տեխնոլոգիայով արտադրված՝ կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք, որն արտադրվել է պատրաստի պանրի ներսում և (կամ) մակերևույթին գտնվող բորբոսասնկերի օգտագործմամբ.».
ժէ) հարյուր իններորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
««պանիր, պանրի տեխնոլոգիայով արտադրված՝ կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք, լորձային»՝ պանիր, պանրի տեխնոլոգիայով արտադրված՝ կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք, որն արտադրվել է պատրաստի պանրի մակերևույթին առաջացող լորձային միկրոօրգանիզմների օգտագործմամբ.».
ժը) հարյուր տասնմեկերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
««պանրի տեխնոլոգիայով արտադրված՝ կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք»՝ պանրի արտադրության տեխնոլոգիային համապատասխան արտադրված՝ կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք.».
ժթ) հարյուր տասնութերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
««կաթնաշոռային մթերք»՝ կաթնային մթերք, կաթնային բաղադրյալ մթերք կամ կաթ պարունակող մթերք, որոնք արտադրվել են կաթնաշոռից` ավելացնելով կամ չավելացնելով կաթնային մթերքներ, ավելացնելով կամ չավելացնելով ոչ կաթնային բաղադրիչներ, չավելացնելով ոչ կաթնային ճարպեր և (կամ) ոչ կաթնային սպիտակուցներ, որոնք օգտագործվում են կաթնային սպիտակուցը և կաթնային ճարպը փոխարինելու համար՝ հետագա ջերմամշակմամբ կամ առանց դրա.»:
3. 75-րդ կետը «կաթ պարունակող մթերքների» բառերից հետո լրացնել «, կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերքների» բառերով:
4. 76-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«76. Համապատասխան թթվակաթնային մթերքի արտադրության տեխնոլոգիային համապատասխան արտադրված և թթվեցումից հետո ջերմամշակված՝ թթվեցրած կաթնային մթերքի կամ կաթնային բաղադրյալ մթերքի մականշվածքում, ինչպես նաև թթվեցրաց կաթ պարունակող մթերքի և թթվեցրած՝ կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերքի մականշվածքում չի թույլատրվում օգտագործել թթվակաթնային մթերքների հետ կապված հասկացություններ (այրան, ացիդոֆիլին, վարենեց, յոգուրտ, կեֆիր, կումիս, չորաթան (կուրուտ), կումիսային մթերք, թթվեցրած կաթ, մածուն, մեչնիկովյան թթվեցրած կաթ, ռյաժենկա, թթվասեր, սյուզմե, թան, կաթնաշոռ, չալապ, կայմակ, քամած մածուն)։
Թթվեցրած կաթնային մթերքի և կաթնային բաղադրյալ մթերքի մականշվածքում «թթվեցրած» բառը պետք է փոխարինվի այդ մթերքների արտադրության տեխնոլոգիան բնութագրող բառերով, օրինակ՝ «յոգուրտային», «թթվեցրած կաթնային», «ռյաժենկային»։
Կեֆիրային սնկերի միկրոօրգանիզմների (միկրոֆլորայի) կազմի մեջ մտնող կաթնաթթվային միկրոօրգանիզմների մաքուր կուլտուրաների և մեկ կամ մի քանի տեսակի խմորասնկերի հիման վրա պատրաստված մերանների օգտագործմամբ կեֆիրի արտադրության տեխնոլոգիայի համաձայն՝ թթվեցումից հետո առանց ջերմամշակման արտադրված՝ թթվակաթնային մթերքի անվանման մեջ օգտագործվում է «կեֆիրային մթերք» հասկացությունը, որը դրոշմվում է միևնույն չափի տառատեսակով:»։
5. 80-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«80. Կաթնային և կաթնային բաղադրյալ մթերքների սպառողական փաթեթվածքի վրա մականշվածք զետեղելիս թույլատրվում է դրանց անվանումը մասնակիորեն դրոշմել այդ փաթեթվածքի՝ ընթերցելու համար հարմար կողմում այն դեպքում, երբ հենց այդ փաթեթվածքի վրա արդեն իսկ դրոշմվել են տվյալ մթերքների լրիվ անվանումները։
Կաթ պարունակող մթերքի և կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերքի սպառողական փաթեթվածքի վրա մականշվածք զետեղելիս չի թույլատրվում կաթ պարունակող մթերքի և կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերքի անվանումները դրոշմել մասամբ՝ սպառողին մոլորության մեջ գցելուց խուսափելու համար։»:
6. 81-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«81. Կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերքի անվանումը պետք է սկսվի «կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք» բառերով (բացառությամբ՝ սերուցքաբուսական սփրեդի, սերուցքաբուսական հալած խառնուրդի, կաթնային ճարպի փոխարինիչով պաղպաղակի): Կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերքի արտադրության տեխնոլոգիայի մասին տեղեկատվությունը նշվում է «արտադրված (պատրաստված) տեխնոլոգիայով» բառերի ձևով՝ նշելով համապատասխան կաթնային մթերքի համար II բաժնով սահմանված հասկացությունը:
Կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերքի անվանման տառատեսակի չափը պետք է կազմի առնվազն 2.5 մմ: Կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերքի անվանման մեջ «մթերք» բառը կարող է փոխարինվել մթերքի կազմությունը (կոնսիստենցիան) կամ կառուցվածքը (կրեմ, մածուկ, սոուս և այլն) բնութագրող ընդհանուր տեխնիկական եզրույթով:
Օրինակ՝ «թթվասերի տեխնոլոգիայով արտադրված կաթ պարունակող մթերք՝ կաթնային ճարպի փոխարինիչով», «կաթնաշոռի տեխնոլոգիայով արտադրված կաթ պարունակող կրեմ՝ կաթնային ճարպի փոխարինիչով»։
Սպառողական փաթեթվածքի վրա նշվում է կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերքում բուսական յուղերի առկայության մասին տեղեկատվությունը: Նշված տեղեկատվությունը զետեղվում է փաթեթվածքի կամ պիտակի վրա հատուկ հատկացված տեղեկատվական դաշտում՝ այդ տեղեկատվական դաշտի գույնին հակադիր գույն ունեցող տառատեսակով: Տեղեկատվական դաշտը լրացվում է հետևյալ տեղեկատվությամբ. «Պարունակում է բուսական յուղեր»: Տեղեկատվական դաշտը պետք է ունենա պիտակի կամ փաթեթվածքի գույնին հակադիր գույն, որտեղ զետեղվում է մթերքի մականշվածքը, այդ թվում՝ դրա անվանումը:
Կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերքի սպառողական փաթեթվածքի տեղեկատվական դաշտի տառատեսակի չափը պետք է լինի առնվազն 3 մմ այն դեպքում, երբ փաթեթվածքի չափը թույլ է տալիս լրացնել տեղեկատվական դաշտը նշված չափերի տառատեսակով տեղեկատվությամբ: Այն դեպքում, երբ փաթեթվածքի չափերը թույլ չեն տալիս լրացնել տեղեկատվական դաշտը նշված չափերի տառատեսակով տեղեկատվությամբ, ապա նշված տեղեկատվությունը զետեղվում է առավելագույնս խոշոր չափի տառատեսակով:
Կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերքների անվանումներում արտադրողի հայեցողությամբ կարող են օգտագործվել մթերքի հումքային բաղադրության առանձնահատկությունները, ջերմամշակման և հատուկ մշակման եղանակը (եթե նման մշակում իրականացվել է) բնութագրող հասկացություններ:»:
7. 82-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«82. Կաթ պարունակող մթերքների և կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերքների համար չի թույլատրվում օգտագործել կաթի և կաթնային մթերքների, դրանց տարբեր համադրությունների համար, այդ թվում՝ դրանց անվանումներում, ապրանքային նշաններում (առևտրային նշաններում) (առկայության դեպքում) կամ նման մթերքների մակնշման ժամանակ ստեղծված անվանման մեջ, պիտակների վրա, ցանկացած նպատակներով սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված հասկացությունները, որոնք կարող են սպառողին շփոթության մեջ գցել, ինչպես նաև բառեր, որոնք ձևավորվել են կաթնային մթերքների հասկացություններից (օրինակ՝ «պանրանման», «պանրային», «պանրագործական», «շրդանային», «թթվասերիկ», «կաթնաշոռիկ», «սերուցքիկ», «կարագիկ», «կաթնաշոռիկ» և այլն)։
Սառեցված կաթ պարունակող մթերքի համար, պատրաստված առանց ոչ կաթնային ծագում ունեցող ճարպերի, այդ թվում՝ կաթնային ճարպի փոխարինիչների օգտագործման՝ ավելացնելով շաքարներ և մրգեր և/կամ դրանց վերամշակումից ստացված մթերքներ, թույլատրվում է օգտագործել «շարբաթ» ստեղծված անվանումը:
Կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերքի անվանումը, այդ թվում՝ մթերքի ստեղծված անվանումը և տեղեկատվական դաշտը զետեղվում են սպառողական փաթեթվածքի վրա՝ անմիջական հեռավորության վրա փաթեթվածքի մակերևույթի այն մասում, որն ուղղված է դեպի սպառողը՝ սպառողական դարակի վրա կամ փաթեթվածքի մակերևույթի այն մասում, որը հեշտ հասանելի է սպառողի համար՝ ձեռք բերվող մթերքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու առումով:
Կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերքների արտադրության ընթացքում ստացված կաթի վերամշակման կողմնակի արտադրանքի համար չի թույլատրվում օգտագործել «շիճուկ» և «թան» հասկացությունները:
Կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերքների արտադրության ընթացքում ստացված կաթի վերամշակման կողմնակի արտադրանքի համար պետք է օգտագործվեն «կաթ պարունակող մթերք՝ կաթնային ճարպի փոխարինիչով, շիճուկային» և «կաթ պարունակող մթերք՝ կաթնային ճարպի փոխարինիչով, թանային» հասկացությունները:»:
8. 83-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«83. Չի թույլատրվում «կարագ» հասկացության օգտագործումը, այդ թվում՝ անվանումներում, ստեղծված անուններում և ապրանքային նշաններում (առևտրային նշաններում) (առկայության դեպքում)՝ յուղային մածուկի, սերուցքաբուսական սփրեդի պիտակի վրա մականշվածք զետեղելիս: Կաթնային ճարպի փոխարինիչով պաղպաղակի անվանումը պետք է ներառի «պաղպաղակ՝ կաթնային ճարպի փոխարինիչով» ամբողջական հասկացությունը: Չի թույլատրվում օգտագործել «սերուցքային կարագ», «սերուցքաբուսական կարագ» և «բուսասերուցքային կարագ» հասկացությունները՝ սննդային մթերքների համար, այդ թվում՝ դիետիկ և բուժիչ նշանակության, ցանկացած այն նպատակներով, որոնք կարող են սպառողին շփոթության մեջ գցել:
Չի թույլատրվում «հալած յուղ» հասկացության օգտագործումը, այդ թվում՝ անվանումներում, ստեղծված անուններում և ապրանքային նշաններում (առևտրային նշաններում) (առկայության դեպքում)՝ սերուցքաբուսական հալած խառնուրդի պիտակի վրա մականշվածք զետեղելիս ցանկացած այն նպատակներով, որոնք կարող են սպառողին շփոթության մեջ գցել:»:
9. 84-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«84. Մականշվածքը, այդ թվում՝ կաթնային պաղպաղակի, սերուցքային պաղպաղակի, պլոմբիրի, թթվակաթնային պաղպաղակի, կաթնային ճարպի փոխարինիչով պաղպաղակի անվանումները պետք է ներառեն նշված արտադրանքի՝ սույն տեխնիկական կանոնակարգի II բաժնում սահմանված հասկացություններին համապատասխանող անվանումներ: Սպառողական փաթեթվածքի դիմերեսին մականշվածք զետեղելիս նշվում է այդ արտադրանքի լրիվ անվանումը, որը դրոշմվում է միևնույն չափի տառատեսակով:
Այն պաղպաղակի մականշվածքի անվանման մեջ, որի բաղադրության մեջ առկա է կաթնային ճարպի փոխարինիչ, չի թույլատրվում «կաթնային», «սերուցքային», «պլոմբիր» հասկացությունների կիրառությունը։»:
10. 86-րդ կետում՝
ա) «բ» ենթակետում՝
առաջին և երկրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) ճարպի զանգվածային բաժինը (տոկոսներով) (բացի յուղազերծված մթերքներից, պանիրներից, հալած պանիրներից, պանրի տեխնոլոգիայով արտադրված՝ կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերքներից, հալած պանրի տեխնոլոգիայով արտադրված՝ կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերքներից).
չոր նյութերում ճարպի զանգվածային բաժինը (տոկոսներով) պանիրների, հալած պանիրների, պանրի տեխնոլոգիայով արտադրված՝ կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերքների, հալած պանրի տեխնոլոգիայով արտադրված՝ կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերքների համար.».
լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ երրորդ պարբերություն.
«արտադրողի որոշմամբ՝ ճարպի զանգվածային բաժնի փոխարեն նշվում է ճարպի զանգվածային բաժինը կաթնային մասում՝ պաղպաղակի համար, կաթնաշոռային մասում՝ կաթնաշոռային պանրիկների, ջնարակված պանրիկների, կաթնաշոռային զանգվածի համար, ինչպես նաև հատիկավոր կաթնաշոռի և այլ կաթնային բաղադրյալ մթերքների համար՝ մթերքի կաթնային և ոչ կաթնային մասերի համար նախատեսված առանձնացված փաթեթվածքի օգտագործման դեպքում: Նման մթերքների համար մթերքում ճարպի զանգվածային բաժնի մասին տեղեկատվությունը նշվում է մականշվածքի տեքստի «սննդային արժեք» բաժնում».
բ) «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) մթերքում ոչ կաթնային ճարպի զանգվածային բաժինը՝ տոկոսային պարունակության ձևով (օրինակ՝ «ճարպի զանգվածային բաժինը 15%, այդ թվում՝ բուսական յուղինը՝ 6%») (կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերքների համար).».
գ) «թ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«թ) միկրոօրգանիզմների (կաթնաթթվային, բիֆիդոբակտերիաների և այլ պրոբիոտիկ միկրոօրգանիզմների, ինչպես նաև խմորասնկերի) պարունակությունը պատրաստի թթվակաթնային մթերքում կամ թթվեցրած մթերքում (թթվեցնելուց հետո ջերմամշակման չենթարկված)՝ սույն տեխնիկական կանոնակարգին կից թիվ 1 հավելվածով սահմանված նորմերին համապատասխան:».
դ) «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«է) կաթի վերամշակումից ստացվող մթերքի բաղադրությունը՝ նշելով դրա բաղադրության մեջ մտնող բաղադրիչները։
Կաթնային բաղադրյալ մթերքի և (կամ) կաթ պարունակող մթերքի և (կամ) կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերքի բաղադրության մեջ մտնող կաթնային մթերքը նշվում է մականշվածքի տեքստի «Բաղադրություն» բաժնում՝ իր անվանման տակ (թույլատրվում է չնշել կաթնային մթերքի կազմը)։ Օրինակ՝ կաթնային բաղադրյալ մթերքների բաղադրության մեջ նշվում են կաթնային մթերքների անվանումները՝ «պանիր», «չոր կաթ», «սերուցքային կարագ», «կաթնաշոռ»՝ առանց լրացուցիչ նշելու դրանց բաղադրությունը: Այդ արտադրանքի բաղադրության մեջ նշվում են սննդամթերքի անվանումները, սննդային հավելումները (խմբի անվանումը և անվանումը կամ «E» ցուցիչը), բուրավետիչները («Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջներ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 029/2012) պահանջներին համապատասխան)։ Արտադրության գործընթացում օգտագործվող, սակայն պատրաստի մթերքի բաղադրության մեջ չմտնող ֆունկցիոնալ բաղադրիչները և օժանդակ տեխնոլոգիական միջոցները (օրինակ՝ կալցիում- քլորային) թույլատրվում է չնշել: Ջնարակի և կաթնային ճարպի փոխարինիչի բաղադրության մեջ մտնող բաղադրիչները նշվում են մականշվածքի տեքստի «Բաղադրություն» բաժնում՝ հաշվի առնելով բաղկացուցիչ մասերին ներկայացվող պահանջները։ Ընդ որում, կաթնային ճարպի, ջնարակի բաղադրության մեջ առկա բուսական յուղերի անվանումը թույլ է տրվում նշել ցանկացած հաջորդականությամբ՝ ավելացնելով «տարբեր հարաբերակցություններում» արտահայտությունը:
Բազմաբաղադրիչ սննդամթերք հանդիսացող կաթնամթերքի բաղադրիչի մասին տեղեկատվության շարադրման կարգն իրականացվում է «Սննդամթերքի մակնշման մասին» (ՄՄ ՏԿ 022/2011) և «Սննդային հավելումներին, բուրավետիչներին և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջները» (ՄՄ ՏԿ 029/2012) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան:»:
11. 88-րդ կետում «պանրամթերքի» բառը փոխարինել «պանրի տեխնոլոգիայով արտադրված՝ կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերքի» բառերով:
12. 89-րդ կետի պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«89. Պանրի, պանրի տեխնոլոգիայով արտադրված՝ կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերքի մականշվածքը պետք է պարունակի հետևյալ լրացուցիչ տեղեկատվությունը.»:
13. 92-րդ կետում «և կաթ պարունակող մթերքների» բառերը փոխարինել «, կաթ պարունակող մթերքների և կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերքների» բառերով:
14. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 961 կետ՝
«961. Կաթնային շիճուկից պատրաստված մթերքների անվանումները ձևավորելիս անհարժեշտ է օգտագործել «շիճուկային մթերք» կամ «մթերք շիճուկից» կամ «մթերք՝ շիճուկի հիմքով» բառերը: Թանից պատրաստված մթերքների անվանումները ձևավորելիս անհրաժեշտ է օգտագործել «թանային մթերք» կամ «մթերք թանից» կամ «մթերք՝ թանի հիմքով» բառերը:»:
15. Թիվ 1 հավելվածում՝
ա) 4–րդ աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պանիր, պանրի տեխնոլոգիայով արտադրված՝ կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք
Արտադրանքի անվանումը |
Զանգվածային մասը, % | |||
խոնավության |
ճարպազերծված նյութերում խոնավության |
չոր նյութերում ճարպի |
աղի | |
1 |
2 |
3 |
4 |
5 |
Պանիր, կաթ պարունակող մթերք՝ կաթնային ճարպի փոխարինիչով՝ արտադրված պանրի տեխնոլոգիայով, չոր |
2-10 |
15-ից պակաս |
1-40-ը ներառյալ |
2-6 |
Պանիր, կաթ պարունակող մթերք՝ կաթնային ճարպի փոխարինիչով՝ արտադրված պանրի տեխնոլոգիայով, գերպինդ |
30-35 |
51-ից պակաս |
1–ից ոչ պակաս |
1 - 3-ը ներառյալ |
Պանիր, կաթ պարունակող մթերք՝ կաթնային ճարպի փոխարինիչով՝ արտադրված պանրի տեխնոլոգիայով, պինդ |
33-42 |
47-57-ը ներառյալ |
1–ից ոչ պակաս |
0,5 - 2.5-ը ներառյալ |
Պանիր, կաթ պարունակող մթերք՝ կաթնային ճարպի փոխարինիչով՝ արտադրված պանրի տեխնոլոգիայով, կիսապինդ |
36-55-ը ներառյալ |
54-69-ը ներառյալ |
1–ից ոչ պակաս |
0.2-4-ը ներառյալ |
Պանիր, կաթ պարունակող մթերք՝ կաթնային ճարպի փոխարինիչով՝ արտադրված պանրի տեխնոլոգիայով, փափուկ |
55-ից ավելի |
67 և ավելի |
1–ից ոչ պակաս |
0-5 Աղաջրային պանրի համար 2-7-ը ներառյալ» |
բ) 5–րդ աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հալած պանիր, կաթ պարունակող մթերք՝ կաթնային ճարպի փոխարինիչով՝ արտադրված հալած պանրի տեխնոլոգիայով
Արտադրանքի անվանումը |
Զանգվածային մասը, % | |||
չոր նյութերում ճարպի |
խոնավության |
կերակրի աղի (բացառությամբ քաղցր պանիրների ) |
սախարոզի (քաղցր պանիրների համար) | |
1 |
2 |
3 |
4 |
5 |
Պանիր՝ հալած (կաթ պարունակող մթերք՝ կաթնային ճարպի փոխարինիչով՝ արտադրված հալած պանրի տեխնոլոգիայով), կտորով |
մինչև 65-ը ներառյալ |
35-70-ը ներառյալ |
0.2-4-ը ներառյալ |
մինչև 30-ը ներառյալ |
Պանիր՝ հալած (կաթ պարունակող մթերք՝ կաթնային ճարպի փոխարինիչով՝ արտադրված հալած պանրի տեխնոլոգիայով), մածուկանման |
20-70-ը ներառյալ |
35-70-ը ներառյալ |
0.2-4-ը ներառյալ |
|
Պանիր՝ հալած, չոր (կաթ պարունակող մթերք՝ կաթնային ճարպի փոխարինիչով՝ արտադրված հալած պանրի տեխնոլոգիայով, չոր) |
մինչև 51-ը ներառյալ |
3-7-ը ներառյալ |
2-5-ը ներառյալ» |
գ) Թիվ 1 հավելվածը 1-6 աղյուսակների ծանոթագրություններից հետո՝ «***Կաթնային և բուսական յուղի խառնուրդներ» բառերից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Թիվ 1 հավելվածի ծանոթագրություններ՝
1. Կաթնային բաղադրյալ մթերքների, կաթ պարունակող մթերքների, կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերքների նույնականացման ցուցանիշները սահմանվում են արտադրողի փաստաթղթերում՝ բացառությամբ սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված ցուցանիշների:»:
16. Թիվ 3 հավելվածում՝
ա) հետևյալ տողերը. «
Պանիր, պանրամթերք չոր, այդ թվում՝ հալած |
փաթեթվածքի ձև |
փոշիանման կամ պինդ, փխրուն կամ այլ: Սննդահամային բաղադրիչներ ավելացնելու դեպքում՝ դրանց առկայությամբ |
պանրային, պանրի տվյալ անվանմանը բնորոշ հոտով և կողմնակի համերով: Սննդահամային բաղադրիչներ ավելացնելու դեպքում՝ ավելացված բաղադրամասերով պայմանավորված |
սպիտակից դեղին: Սննդահամային բաղադրիչներ ավելացնելու դեպքում՝ ավելացված բաղադրամասերով պայմանավորված |
Պանիր, պանրամթերք, գերպինդ |
տարբեր ձևեր |
փխրուն, հատիկավոր կամ այլ: Առանց նկարի կամ տարբեր ձևերի և դիրքի աչքերով: Սննդահամային բաղադրիչներ ավելացնելու դեպքում՝ դրանց առկայությամբ միատարր, խիտ, թեթևակի փխրուն կամ այլ: Խոշոր, միջին, մանր աչքերով կամ առանց դրանց: Սննդահամային բաղադրիչներ ավելացնելու դեպքում՝ դրանց առկայությամբ |
պանրային, քաղցրավուն, համեմված տարբեր աստիճանի արտահայտվածությամբ՝ պանրի տվյալ անվանմանը բնորոշ |
բաց դեղինից դեղին: Սննդահամային բաղադրիչներ ավելացնելու դեպքում՝ ավելացված բաղադրամասերով պայմանավորված |
Պանիր, պանրային պինդ մթերքներ |
չորսուի, գլանի կամ ցանկացած այլ ձև |
պանրային՝ արտահայտված տարբեր աստիճանի քաղցրությամբ, համեմված՝ պանրի տվյալ անվանմանը բնորոշ: Սննդահամային բաղադրիչներ ավելացնելու դեպքում՝ ավելացված բաղադրիչներով պայմանավորված, բարձր ջերմաստիճանով երկրորդ անգամ տաքացված պանիրների համար՝ |
բաց դեղինից դեղին, համաչափ: Սննդահամային բաղադրիչներ ավելացնելու դեպքում՝ ավելացված բաղադրամասերով պայմանավորված | |
Պանիր, պանրային կիսապիդ մթերքներ |
չորսուի, բարձր և ցածր գլանի, գնդի, էլիպսի կամ |
միատարր, առաձգական, պլաստիկ: Աչքերը խոշոր, միջին կամ |
սպիտակից բաց դեղին, համաչափ, մարմարագույն կամ այլ գույնի: Պանիրների դեպքում | |
ցանկացած այլ ձև |
մանր, տարբեր ձևերի և դիրքի կամ առանց դրանց: Սննդահամային բաղադրիչներ ավելացնելու դեպքում՝ դրանց առկայությամբ |
պանրային, քաղցրավուն, համեմված տարբեր աստիճանի արտահայտվածությամբ, պանրի տվյալ անվանմանը բնորոշ, միջանկյալ կամ ցածր ջերմաստիճանով երկրորդ անգամ տաքացված պանիրների համար՝ պանրային, թթվաշ, թեթևակի համեմված, կծու, տարբեր աստիճանի արտահայտվածությամբ, պանրի տվյալ անվանմանը բնորոշ: Բորբոս կամ լորձ օգտագործելու դեպքում՝ բորբոսային կամ լորձային միկրոֆլորայի տեսակով պայմանավորված։ Սննդահամային բաղադրիչներ ավելացնելու դեպքում՝ ավելացված բաղադրիչներով պայմանավորված, թթվակաթնային կամ պանրային, պանրի տվյալ անվանմանը բնորոշ: Բորբոս կամ լորձ օգտագործելու դեպքում՝ պայմանավորված տեսակով |
բորբոսով՝ ավելացված բորբոսի բծեր: Բորբոսով ծածկված մակերևույթով պանիրների դեպքում՝ դրա առկայությամբ։ Սննդահամային բաղադրիչներ ավելացնելու դեպքում՝ ավելացված բաղադրամասերով պայմանավորված | |
Պանիր, պանրային փափուկ մթերքներ |
ցածր գլանի ձև կամ ցանկացած այլ ձև |
փափուկ, պլաստիկ, պինդ, թեթևակի առաձգականից նուրբ, քսվող, յուղանման: Թույլատրվում է թեթևակի փխրուն, փշրվող: Նկար |
սպիտակից դեղին: Բորբոսով պանիրների դեպքում՝ ավելացված բորբոսի բծեր, բորբոսով ծածկված մակերևույթով պանիրների դեպքում՝ դրա առկայությամբ։ | |
բացակայում է: Թույլատրվում է քիչ քանակությամբ աչքերի կամ սխալ ձևերով դատարկ մասերի առկայություն։ Սննդահամային բաղադրիչներ ավելացնելու դեպքում՝ դրանց առկայությամբ՝ պինդ, թեթևակի առաձգականից պլաստիկ, ամբողջ զանգվածով միատարր, կտրելուց հետո ձևը պահպանող: Սննդահամային բաղադրիչներ ավելացնելու դեպքում՝ դրանց առկայությամբ |
բորբոսային կամ լորձային միկրոֆլորայով: Սննդահամային բաղադրիչներ ավելացնելու դեպքում՝ ավելացված բաղադրամասերով պայմանավորված |
Սննդահամային բաղադրիչներ ավելացնելու դեպքում՝ ավելացված բաղադրամասերով պայմանավորված | ||
Պանիր, պանրամթերք՝ հալած, կտորներով |
փաթեթվածքի ձև |
մաքուր, պանրի տվյալ անվանմանը բնորոշ: Ապխտածի դեպքում՝ ապխտման կողմնակի համով։ Սննդահամային բաղադրիչներ ավելացնելու դեպքում՝ ավելացված բաղադրամասերով պայմանավորված |
սպիտակից վառ դեղին, համաչափ: Ապխտածի դեպքում՝ բաց դեղինից դեղին. քաղցր պանիրների դեպքում՝ սպիտակից դարչնագույն: Սննդահամային բաղադրիչներ ավելացնելու դեպքում՝ ավելացված բաղադրիչներով պայմանավորված՝ սպիտակից վառ դեղին, համաչափ: Քաղցր պանիրների դեպքում՝ սպիտակից դարչնագույն: Սննդահամային բաղադրիչներ ավելացնելու դեպքում՝ ավելացված բաղադրամասերով պայմանավորված» | |
Պանիր, պանրամթերք՝ հալած, մածուկանման |
փաթեթվածքի ձև |
փափուկ, պլաստիկից նուրբ, քսվող, կրեմանման, ամբողջ զանգվածով միատարր։ Սննդահամային բաղադրիչներ ավելացնելու դեպքում՝ դրանց առկայությամբ |
մաքուր, պանրի տվյալ անվանմանը բնորոշ: Սննդահամային բաղադրիչներ ավելացնելու դեպքում՝ ավելացված բաղադրամասերով պայմանավորված | |
շարադրել հետևյալ խմբագրությամբ. |
||||
«Պանիր, կաթ պարունակող մթերք՝ կաթնային ճարպի փոխարինիչով՝ արտադրված պանրի տեխնոլոգիայով, չոր, այդ թվում՝ հալած |
փաթեթվածքի ձև |
փոշիանման կամ պինդ, փխրուն կամ այլ: Սննդահամային բաղադրիչներ ավելացնելու դեպքում՝ դրանց առկայությամբ |
պանրային, պանրի տվյալ անվանմանը բնորոշ հոտով և կողմնակի համերով: |
Սպիտակից դեղին: Սննդահամային բաղադրիչներ ավելացնելու դեպքում՝ ավելացված բաղադրամասերով պայմանավորված |
Սննդահամային բաղադրիչներ ավելացնելու դեպքում՝ ավելացված բաղադրամասերով պայմանավորված՝ պանրային, քաղցրավուն, համեմված տարբեր աստիճանի արտահայտվածությամբ՝ պանրի տվյալ անվանմանը բնորոշ |
||||
Պանիր, կաթ պարունակող մթերք՝ կաթնային ճարպի փոխարինիչով՝ արտադրված պանրի տեխնոլոգիայով, գերպինդ |
տարբեր ձևեր |
փխրուն, հատիկավոր կամ այլ: Առանց նկարի կամ տարբեր ձևերի և դիրքի աչքերով: Սննդահամային բաղադրիչներ ավելացնելու դեպքում՝ դրանց առկայությամբ միատարր, խիտ, թեթևակի փխրուն կամ այլ: Խոշոր, միջին, մանր աչքերով կամ առանց դրանց: Սննդահամային բաղադրիչներ ավելացնելու դեպքում՝ դրանց առկայությամբ |
բաց դեղինից դեղին: Սննդահամային բաղադրիչներ ավելացնելու դեպքում՝ ավելացված բաղադրամասերով պայմանավորված | |
Պանիր, կաթ պարունակող մթերք՝ կաթնային ճարպի փոխարինիչով՝ արտադրված պանրի տեխնոլոգիայով, պինդ |
չորսուի, գլանի կամ ցանկացած այլ ձև |
պանրային, արտահայտված տարբեր աստիճանի քաղցրությամբ, համեմված՝ պանրի տվյալ անվանմանը բնորոշ: Սննդահամային բաղադրիչներ ավելացնելու դեպքում՝ ավելացված բաղադրիչներով պայմանավորված, բարձր ջերմաստիճանով երկրորդ անգամ տաքացված պանիրների համար՝ պանրային, քաղցրավուն, համեմված տարբեր աստիճանի արտահայտվածությամբ, պանրի տվյալ անվանմանը բնորոշ, միջանկյալ կամ ցածր ջերմաստիճանով երկրորդ անգամ տաքացված պանիրների համար՝ |
բաց դեղինից դեղին, համաչափ: Սննդահամային բաղադրիչներ ավելացնելու դեպքում՝ ավելացված բաղադրամասերով պայմանավորված | |
Պանիր, կաթ պարունակող մթերք՝ կաթնային ճարպի փոխարինիչով՝ արտադրված պանրի տեխնոլոգիայով, կիսապինդ |
չորսուի, բարձր և ցածր գլանի, գնդի, էլիպսի կամ ցանկացած այլ ձև: |
միատարր, առաձգական, պլաստիկ: Խոշոր, միջին կամ մանր, տարբեր ձևերի կամ դիրքի աչքերով կամ առանց դրանց: Սննդահամային բաղադրիչներ ավելացնելու դեպքում՝ դրանց առկայությամբ |
սպիտակից բաց դեղին, համաչափ, մարմարագույն կամ այլ գույնի: Բորբոսով պանիրների դեպքում՝ ավելացված բորբոսի բծեր: Բորբոսով ծածկված մակերևույթով պանիրների դեպքում՝ դրա առկայությամբ։ Սննդահամային բաղադրիչներ ավելացնելու դեպքում՝ ավելացված բաղադրամասերով պայմանավորված | |
երկրորդ անգամ տաքացված պանիրների համար՝ պանրային, թթվաշ, թեթևակի համեմված, կծու, տարբեր աստիճանի արտահայտվածությամբ, պանրի տվյալ անվանմանը բնորոշ: Բորբոս կամ լորձ օգտագործելու դեպքում՝ բորբոսային կամ լորձային միկրոֆլորայի տեսակով պայմանավորված։ Սննդահամային բաղադրիչներ ավելացնելու դեպքում՝ ավելացված բաղադրիչներով պայմանավորված, թթվակաթնային կամ պանրային, պանրի տվյալ անվանմանը բնորոշ: Բորբոս կամ լորձ օգտագործելու դեպքում՝ բորբոսային կամ լորձային միկրոֆլորայի տեսակով պայմանավորված։ Սննդահամային բաղադրիչներ ավելացնելու դեպքում՝ ավելացված բաղադրամասերով պայմանավորված |
||||
Պանիր, կաթ պարունակող մթերք՝ կաթնային ճարպի փոխարինիչով՝ արտադրված պանրի տեխնոլոգիայով, փափուկ |
ցածր գլանի ձև կամ ցանկացած այլ ձև |
փափուկ, պլաստիկ, պինդ, թեթևակի առաձգականից նուրբ, քսվող, յուղանման: Թույլատրվում է թեթևակի փխրուն, փշրվող: Նկարը բացակայում է: Թույլատրվում է քիչ քանակությամբ աչքերի կամ սխալ ձևերով դատարկ մասերի առկայություն։ Սննդահամային բաղադրիչներ ավելացնելու դեպքում՝ դրանց առկայությամբ ՝ պինդ, թեթևակի առաձգականից պլաստիկ, ամբողջ զանգվածով միատարր, կտրելուց հետո ձևը պահպանող: |
սպիտակից դեղին: Բորբոսով պանիրների դեպքում՝ ավելացված բորբոսի բծեր, բորբոսով ծածկված մակերևույթով պանիրների դեպքում՝ դրա առկայությամբ։ Սննդահամային բաղադրիչներ ավելացնելու դեպքում՝ ավելացված բաղադրամասերով պայմանավորված | |
Պանիր՝ հալած, կաթ պարունակող |
փաթեթվածքի ձև |
մաքուր, |
սպիտակից վառ դեղին, համաչափ: | |
կաթնային ճարպի փոխարինիչով մթերք՝ արտադրված հալած պանրի տեխնոլոգիայով, կտորով |
Սննդահամային բաղադրիչներ ավելացնելու դեպքում՝ դրանց առկայությամբ |
պանրի տվյալ անվանմանը բնորոշ: Ապխտածի դեպքում՝ ապխտման կողմնակի համով։ Սննդահամային բաղադրիչներ ավելացնելու դեպքում՝ ավելացված բաղադրամասերով պայմանավորված |
դեղին, համաչափ: Ապխտածի դեպքում՝ բաց դեղինից դեղին. քաղցր պանիրների դեպքում՝ սպիտակից դարչնագույն: Սննդահամային բաղադրիչներ ավելացնելու դեպքում՝ ավելացված բաղադրամասերով պայմանավորված | |
Պանիր՝ հալած, կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք՝ արտադրված հալած պանրի տեխնոլոգիայով, մածուկանման |
փաթեթվածքի ձև |
փափուկ, պլաստիկից նուրբ, քսվող, կրեմանման, ամբողջ զանգվածով միատարր։ Սննդահամային բաղադրիչներ ավելացնելու դեպքում՝ դրանց առկայությամբ |
մաքուր, պանրի տվյալ անվանմանը բնորոշ: Սննդահամային բաղադրիչներ ավելացնելու դեպքում՝ ավելացված բաղադրամասերով պայմանավորված |
սպիտակից վառ դեղին, համաչափ: Քաղցր պանիրների դեպքում՝ սպիտակից դարչնագույն: Սննդահամային բաղադրիչներ ավելացնելու դեպքում՝ ավելացված բաղադրամասերով պայմանավորված». |
բ) հետևյալ տողը՝
Կաթնային բաղադրյալ մթերք, կաթ պարունակող մթերք |
արտադրողի կողմից ներկայացված նկարագրությանը համապատասխան, ավելացված սննդահամային բաղադրիչներով պայմանավորված համով, գույնով և (կամ) հոտով, ջնարակի կամ այլ սննդամթերքի օգտագործմամբ» |
շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Կաթնային բաղադրյալ մթերք, կաթ պարունակող մթերք, ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք |
արտադրողի կողմից ներկայացված նկարագրությանը համապատասխան, ավելացված սննդահամային բաղադրիչներով, ջնարակի կամ այլ սննդամթերքի օգտագործմամբ պայմանավորված համով, գույնով և (կամ) հոտով » |
17. Թիվ 6 հավելվածում՝
ա) հետևյալ տողը՝
« |
|
»: |
շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
»: |
բ) հետևյալ տողը՝
« |
|
»: |
շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
»: |
18. Թիվ 8 հավելվածում՝
ա) VI բաժնի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պանիր, կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերքներ (չափազանց պինդ, պինդ, կիսապինդ, փափուկ, շիճուկա-ալբումինային, չոր, պանիր հալած, հալած պանրի տեխնոլոգիայով արտադրված՝ կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերքներ, պանրային մածուկներ, սոուսներ».
բ) «Մթերք» սյունակում՝
38-րդ և 41-րդ կետերում «պանրամթերք» բառը փոխարինել «կաթ պարունակող մթերք՝ կաթնային ճարպի փոխարինիչով՝ արտադրված պանրի տեխնոլոգիայով» բառերով.
39-րդ կետում «Պանիրներ և պանրամթերք՝ հալած» բառերը փոխարինել «Հալած պանիր, կաթ պարունակող մթերք՝ կաթնային ճարպի փոխարինիչով՝ արտադրված հալած պանրի տեխնոլոգիայով» բառերով.
գ) XIII բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«
XIII. Կաթ պարունակող մթերքներ, կաթ պարունակող մթերքներ՝ կաթնային ճարպի փոխարինիչով
« |
|
»: |
19. Թիվ 10 հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
»: |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|