Գլխավոր տեղեկություն
Համար
N 843-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.06.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
28.06.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.06.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

28 հունիսի 2019 թվականի N 843-Ա

  

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստին և դրան նախորդող աշխատանքային խմբի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2019 թվականի հունիսի 30-ից հուլիսի 3-ը Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների՝ Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման ուղիղ չվերթով ճանապարհածախսի և օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել՝

 1) Մհեր Գրիգորյանինը, Դավիթ Գևորգյանինը և Գրիգոր Հակոբյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Շավարշ Քոչարյանինը, Սյուզաննա Նավասարդյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Էրիկ Գրիգորյանինը, Ֆելիքս Ցոլակյանինը, Արթուր Վանեցյանինը, Հակոբ Վարդանյանինը, Ավագ Ավանեսյանինը, Արտյոմ Մխիթարյանինը, Արման Կարապետյանինը և Վահագն Բոյաջյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ`

1) Սոս Հակոբյանի գործուղման ճանապարհածախսի և օրապահիկի հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին.

2) Արա Սիմոնյանի գործուղման ճանապարհածախսի և օրապահիկի հետ կապված ծախսերը կատարվելու են «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի միջոցների հաշվին.

3) պատվիրակության անդամների գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հունիսի 28

Երևան

      

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

հունիսի 28-ի N 843-Ա

որոշման

   

Կ Ա Զ Մ

 

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

       

Մ. Գրիգորյան

- ՀՀ փոխվարչապետ (02.07.2019 թ.-03.07.2019 թ.)

Է. Գրիգորյան

- ՀՀ շրջակա միջավայրի նախարար (02.07.2019 թ.-03.07.2019 թ.)

Ֆ. Ցոլակյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար (02.07.2019 թ.-03.07.2019 թ.)

Ա. Վանեցյան

- ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն  (02.07.2019 թ.-03.07.2019 թ.)

Շ. Քոչարյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ  (02.07.2019 թ.-03.07.2019 թ.)

Հ. Վարդանյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

Ա. Ավանեսյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Դ. Գևորգյան

- ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու (02.07.2019 թ.-03.07.2019 թ.)

Ա. Մխիթարյան

- ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ

Ա. Կարապետյան

- ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչ

Գ. Հակոբյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ

Ս. Նավասարդյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության Իրանի բաժնի երկրորդ քարտուղար

Վ. Բոյաջյան

- ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի օգնական (02.07.2019 թ.-03.07.2019 թ.)

Ա. Սիմոնյան

- «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի խորհրդական

Ս. Հակոբյան

- ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի մեթոդաբան-իրավախորհրդատու

    

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան