Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 87-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.06.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.08.09/18(654).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.06.2019
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.06.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

21 հունիսի 2019 թվականի

թիվ 87-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՄՍՏԵՐ ՖԼԱՈՒԵՐՍ» ՍՊԸ-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԹԻՎ 745 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ժզ» կետը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի 53-րդ կետի 4-րդ ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի հունիսի 12-ի թիվ 25 արձանագրություն) և քննարկելով «ԱՄՍՏԵՐ ՖԼԱՈՒԵՐՍ» ՍՊԸ-ի 31.05.2019թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել «ԱՄՍՏԵՐ ՖԼԱՈՒԵՐՍ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 745 լիցենզիան:

2. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրը:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի
նախագահ



Ա. Ջավադյան

 

2019 թ. հունիսի 21

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան