ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հունիսի 2019 թվականի N 302-Ա
«ՈՒՐԲԱՆ» ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՂԲԻ ՏԵՍԱԿԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՂԲԱՄԱՆՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ՍԻՍԻԱՆ ՔԱՂԱՔԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «ՈՒրբան» կայուն զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` 19,914 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ «Աղբի տեսակավորման նպատակով աղբամանների մատակարարում Սիսիան քաղաքին» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի (ՀՎՀՀ` 01549618) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Վենկոն» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00892849) հետ 2019 թվականի մարտի 27-ին կնքված` պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աղբամանների ձեռքբերում և տեղադրում` 8,640,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Լոնդոն Բիզնես Գրուպ» ՀՁ ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 01223655) հետ 2019 թվականի մարտի 27-ին կնքված` պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աուդիտորական ծառայությունների ձեռքբերում` 950,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. հունիսի 6 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2019 թ.հունիսի 6-ի N 302-Ա որոշման |
«Աղբի տեսակավորման նպատակով աղբամանների մատակարարում Սիսիան քաղաքին» ծրագիրԸ
1. |
Ծրագրի նպատակը |
Աջակցել Սիսիանի համայնքին իրականացնելու արդյունավետ աղբահանության |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում ՀՀ օրենքով սահմանված կարգով օգտվել հարկերի արտոնություններից |
3. |
Բարեգործը |
ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատուն, հասցեն՝ ՀՀ , քաղ. Երևան, Բաբայան փող., 23/4, 0037 |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ (ՈւՀ), ՀՎՀՀ՝ 01549618, հասցեն՝ Ալեք Մանուկյան 9, 0070 Երևան |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Սյունիքի մարզ, Սիսիանի համայնք, բնագավառը՝ բնապահպանական |
6. |
Ծրագրի բյուջեն |
19914 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Սիսիանի համայնքապետարան, Սյունիքի մարզ, 3501 Սիսիան, Սիսական փող., 31 |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2019թ. մայիսի 12-ից մինչև օգոստոսի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Նախատեսվում է աղբամանների ձեռքբերում և տրամադրում Սիսիանի համայնքին։ Աղբամանների արժեքը կազմում է 17940 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ։ Սույն միջոցառումը նախատեսվում է իրականացնել հունիսի 1-ից մինչև օգոստոսի 15-ը։ 2. Նախատեսվում է աուդիտորական ծառայությունների ձեռքբերում, որն իրականացվելու է մայիսի 15-ից մինչև օգոստոսի 31-ը։ Աուդիտորական ծառայությունների արժեքը կազմում է 1974 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Վենկոն ՍՊԸ-ից ձեռք բերել աղբամաններ 17940 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժեքով։ 2. Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել աուդիտորական ծառայություններ 1974 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժեքով։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է աուդիտորական ծառայությունների ձեռքբերում 1974 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժեքով։ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագրի շրջանակներում առկա է համագործակցություն Սիսիանի համայնքապետարանի հետ։ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
1. Ծրագրային և ֆինանսական հաշվետվությունների ներկայացում՝ համաձայն ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան և «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի միջև կնքված պայմանագրի պահանջների։ 2. ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի «Բարեգործական ծրագրերի մասին» N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին։ |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|