Գլխավոր տեղեկություն
Համար
N 716-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.06.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.06.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.06.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հունիսի 2019 թվականի N 716-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 200-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի «Գնման գործընթացը կազմակերպելու մասին» N 200-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝

1) որոշման 1-ին կետում «հեռախոսային ծառայությունների գնման գործընթացն» բառերը փոխարինել «կարիքների համար հեռախոսային և համացանցային ծառայությունների ձեռքբերման գնման գործընթացներն» բառերով.

2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.

«1.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ մինչև գնման մրցակցային ձևով կնքված պայմանագիրը (պայմանագրերը) ուժի մեջ մտնելու ամսվա վերջին օրը ներառյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կարիքների համար պահնորդական ծառայությունների ձեռքբերման գնման գործընթացն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջներին համապատասխան՝ մեկ անձից գնումներ կատարելու ընթացակարգով՝ չկիրառելով կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները: Ընդ որում, մեկ անձից գնման ձևով կնքված պայմանագրով (պայմանագրերով) նախատեսել, որ դրա գործողությունը դադարում է մրցակցային գնման ձևով կնքված պայմանագիրը (պայմանագրերը) ուժի մեջ մտնելու ամսվա վերջին օրվանից, ինչի մասին պատվիրատուն ծառայություն մատուցող անձին տրամադրում է համապատասխան ծանուցում:»:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱՎԻՆՅԱՆ

  

2019 թ. հունիսի 7

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան