Գլխավոր տեղեկություն
Համար
N 931-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (17.08.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.08.07/51(1504) Հոդ.677
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.06.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հունիսի 2019 թվականի N 931-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 232-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստանալու համար դիմումի ձևը, դրան կցվող փաստաթղթերի ցանկն ու գործ կազմելու և վարելու կարգը հաստատելու մասին» N 232-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.

2) N 3 հավելվածի՝

ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն կարգը հաստատված է «Քաղաքական ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան և սահմանում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստանալու համար Միգրացիոն ծառայությունում (այսուհետ` ծառայություն) բացված անձնական գործը կազմելու և վարելու կարգը:»,

բ. 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմնի պետը (կամ նրա տեղակալը)» բառերը փոխարինել «ծառայությունը» բառով,

գ. ուժը կորցրած ճանաչել 7-րդ և 8-րդ կետերը,

դ. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Հայցողին Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք տալու կամ մերժելու վերաբերյալ ծառայության որոշումն ընդունվելուց հետո ծառայության համապատասխան պաշտոնատար անձը՝

ա) հայցողի անձնական գործն առանձնացնում և պահում է քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձանց գործերի մեջ, եթե ծառայությունը քաղաքական ապաստանի իրավունք տալու մասին որոշում է ընդունել.

բ) հայցողի անձնական գործն առանձնացնում և պահում է քաղաքական ապաստանի իրավունք չստացած անձանց գործերի մեջ, եթե ծառայությունը քաղաքական ապաստանի իրավունք տալը մերժելու մասին որոշում է ընդունել:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

2019 թ. հուլիսի 26

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

հունիսի 27-ի N 931-Ն որոշման

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 2003 թվականի

մարտի 7-ի N 232-Ն որոշման

 

ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ, ՈՒԼՆԵՑԻ 31

MIGRATION SERVICE

YEREVAN, 31 ULNETSI STREET

 

ԴԻՄՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ

 

APPLICATION

 

FOR POLITICAL ASYLUM IN THE REPUBLIC OF ARMENIA

 

1. Անունը, ազգանունը, հայրանունը -------------------------------------------------------------

 Name, surname, patronymic

 

2. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը--------------------------------------------------------------

 Date of birth

 

3. Սեռը ----------------------------------------------------------------------------------------------------

 Sex

 

4. Քաղաքացիության երկիրը ----------------------------------------------------------------------

 Country of citizenship

 

5. Նախկին մշտական բնակության երկիրը --------------------------------------------------

 Country of former habitual residence

 -------------------------------------------------------------------------------------------------------------

 

6. Քաղաքացիության երկրում հասցեն ---------------------------------------------------------

 Address in the country of citizenship

 --------------------------------------------------------------------------------------------------------------

 

7. Նախկին մշտական բնակության երկրում հասցեն ----------------------------------------

 Address in the former habitual residence

 -------------------------------------------------------------------------------------------------------------

 

8. Քաղաքացիության երկրից մեկնելու ամսաթիվը

 Date of departure from the country of citizenship

 -------------------------------------------------------------------------------------------------------------

 

9. Նախկին մշտական բնակության երկրից մեկնելու ամսաթիվը --------------------

 Date of departure from the country of citizenship/former habitual residence

 

10. Հայաստանի Հանրապետություն ժամանելու ամսաթիվը ----------------------------

 Date of arrival in the Republic of Armenia

 

11. Անձը հաստատող փաստաթուղթը (առկայության դեպքում) ------------------------

 Identity document (if available)

 

12. Էթնիկ պատկանելությունը ---------------------------------------------------------------------

 Ethnicity

 

13. Կրոնը ------------------------------------------------------------------------------------------------

 Religion

 

14. Հասցեն Հայաստանի Հանրապետությունում (առկայության դեպքում) ---------

 Address in the Republic of Armenia (if available)

 -------------------------------------------------------------------------------------------------------------

 

15. Հեռախոսահամարը (առկայության դեպքում) -------------------------------------------

 Telephone number (if available)

 

16. Խնդրում եմ ինձ և իմ ընտանիքի հետևյալ անդամներին (անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, ընտանեկան կապը դիմողի հետ) ՀՀ-ում տալ քաղաքական ապաստանի իրավունք

I hereby ask to grant political asylum in the Republic of Armenia to me and my family members (name, date of birth, relationship with the Applicant) listed herein:

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 

17. Նկարագրեք Ձեր քաղաքացիության երկիրը լքելու պատճառները

 Please describe the reasons for leaving your country of citizenship

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 

18. Նկարագրեք Ձեր նախկին մշտական բնակության երկիրը լքելու պատճառները

 Please describe the reasons for leaving your former habitual residence.

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 

19. Ի՞նչ կարող է պատահել Ձեզ հետ, եթե վերադառնաք Ձեր քաղաքացիության երկիր

What may happen to you if you return to your country of citizenship?

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 

20. Ի՞նչ կարող է պատահել Ձեզ հետ, եթե վերադառնաք Ձեր նախկին մշտական բնակության երկիր

What may happen to you if you return to your former habitual residence?

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 

21. Նշեք լեզուն (բարբառը), որով նախընտրում եք, որ Ձեզ հետ հարցազրույց անցկացվի

Indicate the language (dialect) which you prefer to be the language of your interview.

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 

22. Նշեք Ձեզ համար նախընտրելի թարգմանչի սեռը

 Indicate the sex of the interpreter preferable for you.

 □ արական □ իգական □ ցանկացած սեռի

 □ male □ female □ without difference

 

23. Նշեք Ձեզ համար նախընտրելի հարցազրուցավարի սեռը

 Indicate the sex of the interviewer preferable for you.

 □ արական □ իգական □ ցանկացած սեռի

 □ male □ female □ without difference

 

24. Ցանկանու՞մ եք արդյոք ապաստանի տրամադրման վարչական վարույթի ընթացքում ներկայացված լինել փաստաբանի կողմից

Do you wish to be represented by a lawyer during asylum procedures?

□ Այո □ Ոչ

□ Yes □ No

 

25. Հատուկ կարիքներ

 Specific needs

□ Առանց ուղեկցողի երեխա □ Ընտանիքից անջատված երեխա

□ Unaccompanied child □ Child separated from family

□ Հաշմանդամություն ունեցող անձ □ Հղի կին

□ Person with a disabilty □ Pregnant woman

□ Միայնակ ծնող □ Ծանր հիվանդ

□ Single parent □ Seriously ill

□Թրաֆիքինգի զոհ □ Բռնության զոհ

Survivor of trafficking □ Survivor of violence


□ Այլ (նկարագրեք)


□ Other (please describe)

---------------------------------------------------------------------------------------------------------------------------

 

26. Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը

Enclosed are the following documents:

1.

2.

3.

4.

5.

 

_____ ___________20   թ. 

 

_________________________ 

Դիմողի ստորագրությունը

  Signature of the Applicant»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան