ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հունիսի 2019 թվականի N 697-Ա
ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻՆ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, որպես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր անդամ, 2019 թվականի հունիսի 10-12-ը գործուղել Հունաստանի Հանրապետություն՝ Եվրո-2020-ի որակավորման փուլի Հունաստան-Հայաստան հանդիպմանը ներկա գտնվելու նպատակով։
2. Ընդունել ի գիտություն, որ Սուրեն Պապիկյանի` Հունաստանի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համապատասխան ֆինանսական միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Հունաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հունիսի 5 Երևան |