Գլխավոր տեղեկություն
Համար
N 720-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.06.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 12.06.2019
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.06.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.06.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

      

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հունիսի 2019 թվականի N 720-Լ

 

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծի (Խ-132-08.05.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

2019 թ. հունիսի 11

Երևան

        

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-132-08.05.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությՈՒՆԸ

           

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ:

 Օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) նախատեսվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում (այսուհետ՝ օրենք), մասնավորապես, 12-րդ հոդվածում (Մշտական հանձնաժողովի լիազորությունները) լրացնել նոր՝ 4.1-ին մասով, որի համաձայն՝ մշտական հանձնաժողովի նախագահը յուրաքանչյուր տարի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի քննարկումներից 40 օր առաջ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և համապատասխան մշտական հանձնաժողովի կազմավորումից հետո երկամսյա ժամկետում ներկայացնում է իր գործողությունների ռազմավարական ծրագիրը և դրան համապատասխան` գործողությունների տարեկան ծրագիրը, որոնք հաստատվում են մշտական հանձնաժողովի որոշմամբ:

Միաժամանակ, նախագծով սահմանվում են մշտական հանձնաժողովի գործողությունների տարեկան ծրագրին ներկայացվող պարտադիր պահանջները, մասնավորապես, մշտական հանձնաժողովի գործողությունների ռազմավարական ծրագրի նպատակների իրականացմանն ուղղված անհրաժեշտ գործողությունների տարեկան պլանը, գործողություններն իրականացնող մշտական հանձնաժողովի պատասխանատու անդամները, գործողություններն իրականացնելու վերջնաժամկետները, անհրաժեշտ ֆինանսական, մարդկային, տեխնիկական և (կամ) մյուս ռեսուրսները, միջազգային համագործակցության պլանը, գործողությունների իրականացման արդյունավետության գնահատման չափանիշները և այլ դրույթներ:

Այս առումով հարկավոր է անդրադառնալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 103-րդ հոդվածի պահանջներին, որոնց համաձայն՝ սահմանադրական օրենքի իրավակարգավորումը չպետք է դուրս գա իր առարկայի շրջանակներից:

Ելնելով շարադրվածից՝ գտնում ենք, որ մշտական հանձնաժողովի կողմից գործողությունների ռազմավարական ծրագիր և դրան համապատասխան` գործողությունների տարեկան ծրագիր ներկայացնելու պահանջը, ինչպես նաև գործողությունների տարեկան ծրագրին ներկայացվող պարտադիր պահանջների նախատեսումը չեն կարող լինել օրենքի կարգավորման առարկա, քանի որ օրենքը կարգավորում է առավել կարևոր, բնորոշ և կայուն հասարակական հարաբերություններ, հետևաբար, նախագծով առաջարկվող կարգավորումները կարող են սահմանվել միայն մշտական հանձնաժողովի աշխատակարգով:

 Բացի դրանից, անդրադառնալով մշտական հանձնաժողովների ստեղծման մասին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագծով մշտական հանձնաժողովի գործողությունների ռազմավարական ծրագիրը սահմանելու վերաբերյալ կարգավորմանը, գտնում ենք, որ այն իրատեսական չի կարող համարվել, քանի որ ծրագրեր ներկայացնելը ենթադրում է արդեն իսկ ստեղծված մշտական հանձնաժողովի անդամների կողմից՝ քննարկումների արդյունքում մշակված և ներկայացված որոշակի գործողությունների ծրագիր, հետևաբար, քանի դեռ մշտական հանձնաժողովը չի ստեղծվել, այն չի կարող ներկայացնել իր գործողությունների ռազմավարական ծրագիրը:

Հաշվի առնելով շարադրվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ներկայացված նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածները թողնել անփոփոխ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան