Գլխավոր տեղեկություն
Համար
N 649-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.06.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.05.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.06.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

    

23 մայիսի 2019 թվականի N 649-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

        

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ, 154-րդ հոդվածի 2-րդ մասերը, «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1067-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետությանը՝ «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով հանձնված՝ 14,623 հազ. դրամ արժեքով օգտագործված հագուստը, 316,823 հազ. դրամ արժեքով օգտագործված կենցաղային էլ. տեխնիկան, 1,371,600 հազ. դրամ արժեքով օգտագործված կահույքը, 58,490 հազ. դրամ արժեքով ներքնակները և անկողնային պարագաները, 82,861 հազ. դրամ ընդհանուր արժեքով ձեռքի գործիքները, 7,799 հազ. դրամ ընդհանուր արժեքով հուշանվերային իրերը և 97,484 հազ. դրամ արժեքով խոհանոցային ապակյա իրերը (այսուհետ՝ գույք), փոխանցել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում դիմել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե՝ գույքն անհատույց փոխանցելու նպատակով:

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ դիմումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում ապահովել գույքի փոխանցումը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:

4. Սույն որոշման 3-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին փոխանցված գույքը նվիրել Իշխան Ավո Զավենի Ոսկերիչեանին (անձնագիր՝ AN 0496873, տրված՝ 03.06.2013 թ.՝ 001-ի կողմից):

5. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 3-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեին գույքի փոխանցումից հետո 5-օրյա ժամկետում Իշխան Ավո Զավենի Ոսկերիչեանի հետ կնքել գույքի նվիրատվության պայմանագիր:

       

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. հունիսի 3

Երևան