ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մայիսի 2019 թվականի N 636-Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 688-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը հանձնված գույքը` Երևան քաղաքի (Արաբկիր վարչական շրջան) Կոմիտասի պողոտայի N 49/3 հասցեում տեղակայված շենքի 3-րդ հարկը` 410 քառ. մետր մակերեսով տարածքը, 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամին` թեթև արդյունաբերության զարգացման համար Միացյալ ազգերի կազմակերպության «Հայաստանի Հանրապետության արտահանման ուղղվածություն ունեցող ոլորտների մրցունակության բարձրացում՝ արդիականացման միջոցով և դեպի շուկա մուտք ապահովելով» ծրագրի հետ համատեղ թեթև արդյունաբերության ոլորտի ուսուցման կենտրոնի ձևավորման, մասնագետների պատրաստման և ոլորտի ընկերություններին համապատասխան ծառայությունների մատուցման նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` տասնօրյա ժամկետում «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի հետ կնքել անհատույց օգտագործման մասին պայմանագիր` սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացումը և պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման` «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. մայիսի 30 Երևան |