ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մայիսի 2019 թվականի N 629-Լ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-118-25.04.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Խ-118-25.04.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. մայիսի 30 Երևան |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-118-25.04.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ հայտնում է հետևյալը՝
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածի 17-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը մշակում և իրականացնում է հարկաբյուջետային՝ պետության եկամուտների ձևավորման և ծախսման, հանրային ֆինանսների կառավարման, (...) ոլորտներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 743-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կանոնադրության 10-րդ կետի 9-րդ ենթակետի համաձայն՝ նախարարության խնդիրներից է պետության գույքային շահերի պաշտպանությունը, իսկ 11-րդ կետի 15-րդ ենթակետի «բ», «գ» «դ» պարբերությունների համաձայն՝ նախարարությունն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում իրականացնում է հետևյալ գործառույթները`
բ. պայմանագրային կամ այլ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հիմքով Հայաստանի Հանրապետությունից գումարի բռնագանձման պահանջով նախարարության, այլ պետական մարմնի կամ հիմնարկների դեմ հայցերով դատարանում որպես պատասխանող կամ որպես երրորդ անձ ներգրավվելը, ինչպես նաև պետության այլ գույքային շահերի պաշտպանությունը,
գ. պետական մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, հետաքննության, նախաքննության մարմինների, դատախազության կամ դատարանի գործողությունների հետևանքով քաղաքացիներին, իրավաբանական անձանց պատճառված վնասի հատուցման պահանջներով ընդդեմ պետությանը ներկայացված հայցերով դատարանում որպես պատասխանող կամ որպես երրորդ անձ հանդես գալը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից հատուցման դեպքում (ներառյալ դատական ծախսերը) պետության հետադարձ պահանջները գնահատելը և ներկայացնելը,
դ. վարչական դատարան ներկայացվող՝ վարչական մարմինների դեմ հայցադիմումների հաշվառումը, ներկայացվող պահանջների ու վարչական մարմինների վիճարկվող վարքագծի վերլուծությունը և առաջարկներ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության 74-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այն դեպքում, երբ գործով որպես պատասխանող հանդես է գալու վարչական մարմինը կամ պաշտոնատար անձը, հայցվորը հայցադիմումի և դրան կցվող փաստաթղթերի պատճենն ուղարկում է նաև պետական ֆինանսների կառավարման մարմին։
Վերոգրյալ նորմերի համակարգային վերլուծության արդյունքում ակնհայտ է դառնում, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության 74-րդ հոդվածի 2-րդ մասը միտված է նախարարության՝ պետության գույքային շահերի պաշտպանության խնդրի կենսագործման նպատակով համապատասխան գործիքակազմի ապահովմանը: Այնուամենայնիվ, ելնելով դատական պաշտպանության մատչելիության ապահովման անհրաժեշտությունից, նախագծի վերաբերյալ առարկություններ չունենք:
Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ նախարարությանը հասցեագրված Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ներկայացվող հայցադիմումների օրինակների հաշվառման և ուսումնասիրության արդյունքում նախարարությունը 2017-2019 թվականների ժամանակահատվածում 191 վարչական գործով դատարան է ներկայացրել երրորդ անձ ներգրավվելու մասին դիմումներ, իսկ դատարան ներկայացվող հայցերի մեծամասնությունը կազմող Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության և Երևան համայնքի որոշումների (կարմիր գծեր) անվավեր ճանաչելու պահանջներով գործերով նախարարությունը չի ներգրավվում երրորդ անձ՝ տվյալ գործերով կայացվելիք դատական ակտերը վերջինիս լիազորություններին չառնչվելու հիմքով:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|