Գլխավոր տեղեկություն
Համար
N 874-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.07.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.07.24/47(1500).1 Հոդ.631.3
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.07.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հուլիսի 2019 թվականի N 874-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 3, 4, 5, 11, 11.1 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի բնականոն գործունեությունն ապահովելու, ինչպես նաև, տնտեսական ակտիվությամբ պայմանավորված, արտադրող և ներմուծող տնտեսավարող սուբյեկտների կողմից ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների աճող պահանջարկը բավարարելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին 2019 թվականի ինն ամսում հատկացնել 1,796,400.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով), ընդ որում՝ ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար՝ 360,000.0 հազ. դրամ, դրոշմապիտակների ձեռքբերման համար՝ 1,436,400.0 հազ. դրամ։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հուլիսի 16

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

հուլիսի 11-ի N 874-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

հուլիսի 11-ի N 874-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2019 թվականի

հուլիսի 11-ի N 874-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2019 թվականի

հուլիսի 11-ի N 874-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2019 թվականի

հուլիսի 11-ի N 874-Ն որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան