Գլխավոր տեղեկություն
Համար
N 587-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.05.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
23.05.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.05.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 մայիսի 2019 թվականի N 587-Ա

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1064-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և գործունեության կարգը հաստատելու մասին» N 1064-Ա որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) «Ա. Էլոյան-ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ (հանձնաժողովի նախագահ)» բառերը փոխարինել «Վ. Վերմիշյան-ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ (հանձնաժողովի նախագահ)» բառերով.

2) «Ա. Հախումյան-ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)» բառերը փոխարինել «Ա. Ղուլարյան-ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)» բառերով:

        

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. մայիսի 23

Երևան