Գլխավոր տեղեկություն
Համար
N 869-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.07.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.07.24/47(1500) Հոդ.630
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.07.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հուլիսի 2019 թվականի N 869-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿԱՐԱՀԱՏԻԿ ԲՐՆՁԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ՝

1) 2019 թվականի ընթացքում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի առանձին տեսակների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 և 1006 30 980 1) ներմուծումը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունից թույլատրվում է՝ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` 150 տոննայից ոչ ավելի ծավալով` լիցենզիայի առկայության դեպքում.

2) Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի առանձին տեսակների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 և 1006 30 980 1) ներմուծման լիցենզիա տալու մասով լիազոր մարմին է ճանաչվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:

2. Հաստատել՝

1) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի առանձին տեսակների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 և 1006 30 980 1)՝ Հայաստանի Հանրապետություն Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունից ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող մասնակիցների կողմից Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի առանձին տեսակների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 և 1006 30 980 1) ներմուծման մեկանգամյա լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող մասնակիցների կողմից Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի առանձին տեսակների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 և 1006 30 980 1) ներմուծման գլխավոր լիցենզիայի ձևը` համաձայն N 3 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հուլիսի 16

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

հուլիսի 11-ի N 869-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿԱՐԱՀԱՏԻԿ ԲՐՆՁԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 ԵՎ 1006 30 980 1)՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԾԱՎԱԼԻ ԲԱՇԽՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի առանձին տեսակների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 և 1006 30 980 1)՝ Հայաստանի Հանրապետություն Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունից ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման կարգով (այսուհետ` կարգ) կարգավորվում են երկարահատիկ բրնձի առանձին տեսակների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 և 1006 30 980 1)՝ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունից ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման հետ կապված հարաբերություններն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև:

2. Սույն կարգով կարգավորվող հարաբերությունները կարգավորվում են նաև «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների միջև՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի 2-րդ գլխին և N 1 հավելվածին, ինչպես նաև 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի N 7 հավելվածով հաստատված արձանագրության «Ապրանքների ներմուծման և (կամ) արտահանման համար թույլտվությունների և լիցենզիաների տրամադրման կանոններ» հավելվածին համապատասխան:

 

II. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝

1) ներմուծման թույլատրելի ծավալ` ծավալ, որը սահմանվում է՝ ելնելով վերջին երեք տարվա ընթացքում տվյալ ապրանքի ներմուծման միջին ծավալից.

2) միանգամյա լիցենզիա՝ լիցենզիա, որը տրամադրվում է արտաքին առևտրային գործունեության մասնակցին արտաքին առևտրային այնպիսի գործարքի հիման վրա, որի առարկան լիցենզավորման ենթակա ապրանքն է, և որը տվյալ ապրանքի որոշակի քանակության արտահանման և (կամ) ներմուծման իրավունք է տալիս.

3) գլխավոր լիցենզիա՝ լիցենզիա, որը արտաքին առևտրային գործունեության մասնակցին իրավունք է տալիս լիցենզավորման ենթակա առանձին տեսակի ապրանք արտահանելու և (կամ) ներմուծելու համար՝ լիցենզիայով նախատեսված քանակով.

4) ապրանք` ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 և 1006 30 980 1 ծածկագրերին դասվող երկարահատիկ բրնձի առանձին տեսակներ.

5) հաշվարկված ժամանակաշրջան` ներմուծման սահմանափակման կիրառման տարվան անմիջապես նախորդող երեք տարին.

6) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված կամ հաշվառված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերեր.

7) պատմական գնորդներ` հաշվարկված ժամանակաշրջանում ներքին սպառման համար ապրանք ներմուծող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներ.

8) հայտատու` արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու նպատակ ունեցող մասնակից:

 

III. ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿԱՐԱՀԱՏԻԿ ԲՐՆՁԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 ԵՎ 1006 30 980 1)՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԾԱՎԱԼԻ ԲԱՇԽՈՒՄԸ

 

4. Ապրանքի ներմուծման թույլատրելի ծավալը բաշխվում է հետևյալ կերպ՝

1) պատմական գնորդների համար` 2019 թվականի համար ընդհանուր թույլատրելի ծավալի 75 տոկոսը.

2) այլ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար՝ 2019 թվականի համար ընդհանուր թույլատրելի ծավալի 25 տոկոսը:

5. Այն դեպքերում, երբ նշված կարգով բաշխման արդյունքում ստացվում է կոտորակային թիվ, ապա բաշխման արդյունքները ենթակա են կլորացման՝ մինչև ամբողջ թիվ:

 

IV. ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԵՐԿԱՐԱՀԱՏԻԿ ԲՐՆՁԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 ԵՎ 1006 30 980 1)՝ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԾԱՎԱԼԻ ԲԱՇԽՈՒՄԸ

 

6. Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև 2019 թվականի համար Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի առանձին տեսակների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 և 1006 30 980 1) բաշխումն իրականացվում է մինչ 2018 թվականի սեպտեմբերի 25-ի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի N 155 որոշմամբ Հայաստանի Հանրապետությանը հատկացված ներմուծման թույլատրելի ծավալի սպառումը:

7. Ներմուծման համար արտաքին տնտեսական գործունեության մասնակցի կողմից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ` լիազոր մարմին) հայտեր ներկայացվելու վերջնաժամկետը սահմանվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 20-րդ աշխատանքային օրը:

Հայտատուն իրավունք ունի իր կողմից ներկայացված դիմում-հայտը ենթարկել փոփոխության մինչ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 20-րդ աշխատանքային օրը:

8. Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև ներմուծման թույլատրելի ծավալը 2019 թվականի համար բաշխվում է` լիազոր մարմին ներմուծման համար արտաքին տնտեսական գործունեության մասնակցի կողմից դիմում-հայտ ներկայացվելու ժամկետի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

9. Ներմուծման մասին հայտ ներկայացրած պատմական գնորդի համար ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման հաշվարկն իրականացվում է հետևյալ բանաձևով՝

 

Vi = Vid x D,

 

որտեղ`

 

Vi-ն i-րդ պատմական գնորդին հատկացվող ներմուծման թույլատրելի ծավալն է,

Vid-ն բոլոր պատմական գնորդներին՝ համապատասխան տարվա համար ապրանքի ներմուծման թույլատրելի ծավալն է,

D-ն գործակից է, որն արտացոլում է հաշվարկված ժամանակաշրջանում ապրանքի ներմուծման ընդհանուր ծավալում պատմական գնորդի մասը։

D գործակիցը հաշվարկվում է հետևյալ բանաձևով, ընդ որում, գործակցի մեծությունը կլորացվում է մինչև տասնորդական միավորը՝

 

D = Vipt / Vt,

 

որտեղ`

 

Vipt-ն պատմական գնորդի կողմից հաշվարկված ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված բնաիրային ծավալն է,

Vt-ն բոլոր պատմական գնորդների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված բնաիրային ծավալն է:

10. Պատմական գնորդները լիազոր մարմին են ներկայացնում իրենց դիմում-հայտերը, որոնցում խնդրարկված ներմուծվելիք ապրանքի քանակը չպետք է գերազանցի հաշվարկված ժամանակաշրջանում յուրաքանչյուրի կողմից ներմուծված ապրանքի միջին ծավալը:

11. Պատմական գնորդների միջև ներմուծման թույլատրելի ծավալի բաշխումից հետո` մնացորդի առկայության դեպքում, լիազոր մարմնի կողմից 3 աշխատանքային օրվա ընթացքում այն պատմական գնորդներին, որոնք ստացել են նախնական դիմում-հայտով խնդրարկված ծավալից ավելի քիչ ներմուծման թույլատրելի ծավալ, ծանուցում է ուղարկվում` նշելով մնացորդի քանակը:

12. Պատմական գնորդները 3 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմին են ներկայացնում լրացուցիչ դիմում-հայտեր:

13. Ներկայացված դիմում-հայտերի հիման վրա լիազոր մարմինը 2 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է պատմական գնորդներին հասանելիք մնացորդի վերաբաշխումը` հիմք ընդունելով յուրաքանչյուր պատմական գնորդի կողմից ներմուծման թույլատրելի ծավալի տեսակարար կշիռը պատմական գնորդներին հասանելիք ներմուծման ծավալի մեջ, հաշվի առնելով պատմական գնորդի համար ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման հաշվարկման եղանակը:

14. Եթե 3 աշխատանքային օրվա ընթացքում պատմական գնորդների կողմից դիմում-հայտեր չեն ներկայացվում, ապա ներմուծման թույլատրելի ծավալի մնացորդը բաշխվում է արտաքին տնտեսական գործունեության այլ մասնակիցների միջև:

15. Արտաքին տնտեսական գործունեության այլ մասնակիցների միջև ներմուծման թույլատրելի ծավալի բաշխումը յուրաքանչյուր մեկ մասնակցի մասով չպետք է գերազանցի արտաքին տնտեսական գործունեության այլ մասնակիցներին հասանելիք ներմուծման թույլատրելի ծավալի 20 տոկոսը:

16. Ներմուծման թույլատրելի ծավալի չբաշխված քանակությունից ներմուծման նոր թույլատրելի ծավալ ստանալու համար արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները 2019 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև սեպտեմբերի 30-ը լիազոր մարմին են ներկայացնում հայտ` սույն կարգի 19-րդ կետի պահանջներին համապատասխան:

17. Չբաշխված ներմուծման թույլատրելի ծավալը լիազոր մարմնի կողմից բաշխվում է`

1) պատմական գնորդների համար` սույն կարգի 9-րդ կետի պահանջներին համապատասխան.

2) այլ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև` 15-րդ կետի համաձայն:

18. Մաքսային ոլորտի լիազոր մարմինը լիազոր մարմին է ներկայացնում 2019 թվականի ընթացքում, ամսական պարբերականությամբ` մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը, արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի առանձին տեսակների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 և 1006 30 980 1) ներմուծման բնաիրային ծավալների մասին տեղեկատվություն:

 

V. ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

19. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազոր մարմին է ներկայացնում ուղեկցող գրություն` նշելով ընկերության կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու հասցեն, պետական գրանցման կամ հաշվառման համարը, ՀՎՀՀ-ն, էլ. փոստի հասցեն և հեռախոսահամարը, ինչպես նաև`

1) հայտ` համաձայն N 1 ձևի.

2) գլխավոր լիցենզիայի դեպքում` պայմանագրի կամ կողմերի մտադրությունների մասին վկայող այլ փաստաթղթի պատճենը, իսկ մեկանգամյա լիցենզիայի դեպքում` հաշիվ-ապրանքագրի պատճենը:

20. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները հաստատվում են հայտատուի ստորագրությամբ:

21. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը լիազոր մարմին հայտատուի հայեցողությամբ կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` secretariat@mineconomy.am), ինչպես նաև՝ փոստով կամ առձեռն։

22. Հայտատուի կողմից, սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան, փաստաթղթերը ներկայացվելու և հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում լիազոր մարմնի կողմից 2 աշխատանքային օրվա ընթացքում կարող է տրամադրվել կամ մերժվել մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիայի տրամադրումը:

23. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիան ստացած անձինք մինչև 2019 թվականի սեպտեմբերի 10-ը լիազոր մարմին են ներկայացնում երկարահատիկ բրնձի առանձին տեսակների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 և 1006 30 980 1) մասով իրենց հատկացված, սակայն չօգտագործված չափաքանակի ներմուծման վերաբերյալ տեղեկատվություն:

24. Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո, թերի լինելու դեպքում, 1 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տեղեկացվում է հայտատուին:

25. Հայտատուն փաստաթղթերը թերի լինելու մասին տեղեկացում ստանալու դեպքում 2 աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք:

26. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիայի ժամկետը չի կարող գերազանցել մեկ տարին: Լիցենզիայի ժամկետի ավարտ է համարվում համապատասխան տարվա ավարտը:

27. Լիցենզիայի տրամադրումը մերժվում է հետևյալ հիմքերով՝

1) լիցենզիա ստանալու համար հայտատուի կողմից ներկայացված հայտը և դրան կից փաստաթղթերը թերի են, և 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ դրան կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում համալրված փաստաթղթերը.

2) լիցենզիա ստանալու համար հայտատուի կողմից ներկայացվող փաստաթղթերում անարժանահավատ տեղեկությունների առկայությունը.

3) լիցենզիայի տրամադրման համար հիմք ծառայող մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողության դադարեցումը կամ կասեցումը.

4) անդամ պետությունների միջազգային պարտավորությունների խախտումը, որը կարող է տեղի ունենալ այն պայմանագրի կատարման հետևանքով, որի իրագործման համար հայցվում է լիցենզիան.

5) սակագնային քվոտայի սպառումը կամ դրանց բացակայությունը (քվոտավորման ենթակա ապրանքների համար լիցենզիայի ձևակերպման դեպքում):

28. Չի թույլատրվում տրամադրված լիցենզիաների մեջ փոփոխություններ կատարել, այդ թվում՝ տեխնիկական բնույթի:

29. Այն դեպքում, երբ որպես իրավաբանական անձ գրանցված հայտատուի հիմնադիր փաստաթղթերում կատարվել են փոփոխություններ (կազմակերպաիրավական ձևի, անվանման կամ գտնվելու վայրի փոփոխություն), կամ փոխվել են ֆիզիկական անձ հանդիսացող հայտատուի անձնագրային տվյալները, հայտատուն պարտավոր է տրամադրված լիցենզիայի գործողությունը դադարեցնելու և նոր լիցենզիա ձևակերպելու դիմում ներկայացնել՝ կցելով հայտը և նշված փոփոխությունները հավաստող փաստաթղթերը:

30. Լիազորված մարմինը լիցենզիայի գործողությունը դադարեցնելու կամ կասեցնելու մասին որոշում կայացնելու իրավունք ունի հետևյալ դեպքերում՝

1) հայտատուի կողմից գրավոր կամ էլեկտրոնային փաստաթղթի միջոցով դիմումի ներկայացում.

2) որպես իրավաբանական անձ գրանցված հայտատուի հիմնադիր փաստաթղթերում փոփոխությունների կատարում (կազմակերպաիրավական ձևի, անվանման կամ գտնվելու վայրի փոփոխությունը) կամ ֆիզիկական անձ հանդիսացող հայտատուի անձնագրային տվյալների փոփոխություն.

3) լիցենզիա ստանալու նպատակով հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերում անարժանահավատ տեղեկությունների հայտնաբերում.

4) լիցենզիայի տրամադրման համար հիմք ծառայած մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողության դադարեցում կամ կասեցում.

5) անդամ պետության միջազգային պարտավորությունների խախտում այն պայմանագրի կատարման ժամանակ, որի հիման վրա տրամադրվել է լիցենզիան.

6) լիցենզիայի տրամադրման ժամանակ թույլ տրված այնպիսի խախտումների հայտնաբերում, որոնց հետևանքով տրամադրվել է լիցենզիան, որը չէր կարող տրամադրվել սահմանված կարգը պահպանելու դեպքում.

7) լիցենզառուի կողմից միջազգային նորմատիվ իրավական ակտերով կամ անդամ պետության նորմատիվ իրավական ակտերով սահմանված՝ լիցենզիայի տրամադրման պայմանների չկատարում.

8) դատական որոշման առկայություն:

31. Լիցենզիայի գործողությունը կասեցվում է դրա մասին լիազորված մարմնի կողմից որոշում կայացվելու օրվանից։

Կասեցված լիցենզիայի գործողությունը լիազոր մարմնի կողմից պետք է վերականգնվի դրա գործողության կասեցման հիմքերը վերանալու հաջորդ աշխատանքային օրը։ Լիցենզիայի գործողության կասեցումը հիմք չէ այն կասեցման ժամկետին համապատասխան ժամկետով երկարաձգելու համար:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Ձև N 1

 

Հ Ա Յ Տ

 

ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿԱՐԱՀԱՏԻԿ ԲՐՆՁԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 ԵՎ 1006 30 980 1) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԿԱՄ ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայտ N

2. Գործողության ժամկետը

3. Լիցենզիայի տեսակը
ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

4. Պայմանագիր կամ հաշիվ-ապրանքագիր և/կամ կողմերի մտադրությունների մասին վկայող այլ փաստաթուղթ

N

առ

5. Հայտատուն

6. Վաճառողը

7. Արտահանող երկիրը

8. Վաճառողի երկիրը

9. Պայմանագրով նախատեսված տարադրամը

10. Արժեքը

11. Վիճակագրական արժեքը

12. Ծագման երկիրը

13. Քանակը

14. Չափի միավորը

15. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի

16. Լրացուցիչ տեղեկատվություն

17. Լիցենզիա տալու հիմքը

18. Հայտատուի լիազորած անձ

Անունը, հայրանունը, ազգանունը
Պաշտոնը`
Հեռախոսահամարը`

Ստորագրությունը և կնիքը
_____ _____________ 201  թ.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

հուլիսի 11-ի N 869-Ն որոշման

 

Մ Ե Կ Ա Ն Գ Ա Մ Յ Ա  Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա

 

ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿԱՐԱՀԱՏԻԿ ԲՐՆՁԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 ԵՎ 1006 30 980 1) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի պետական կառավարման լիազոր մարմին

1.Մեկանգամյա լիցենզիա N

2. Գործողության ժամկետը

3. Մեկանգամյա լիցենզիայի տեսակը
ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

4. Պայմանագիր կամ հաշիվ-ապրանքագիր և/կամ կողմերի մտադրությունների մասին վկայող այլ փաստաթուղթ

N

առ

5. Հայտատուն

6. Վաճառողը

7. Ուղարկող երկիրը

8. Վաճառողի երկիրը

9. Պայմանագրով նախատեսված տարադրամը

10. Արժեքը

11. Վիճակագրական արժեքը

12. Ծագման երկիրը

13. Ծավալը

14. Չափի միավորը

15. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի

16. Լրացուցիչ տեղեկատվություն

17. Լիցենզիան տալու հիմքը

18. Լիազորված անձ

 

Անունը, հայրանունը, ազգանունը

Պաշտոնը

 

Ստորագրությունը և կնիքը

_____ _____________ 201  թ.

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2019 թվականի

հուլիսի 11-ի N 869-Ն որոշման

 

Գ Լ Խ Ա Վ Ո Ր  Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա

 

ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿԱՐԱՀԱՏԻԿ ԲՐՆՁԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 ԵՎ 1006 30 980 1) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի պետական կառավարման լիազոր մարմին

1. Գլխավոր լիցենզիա N

2. Գործողության ժամկետը

3. Գլխավոր լիցենզիայի տեսակը
ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

4. Պայմանագիր և/կամ կողմերի մտադրությունների մասին վկայող այլ փաստաթուղթ

N

առ

5. Հայտատուն

6. Վաճառողը

7. Ուղարկող երկիրը

8. Վաճառողի երկիրը

9. Պայմանագրով նախատեսված տարադրամը

10. Արժեքը

11. Վիճակագրական արժեքը

12. Ծագման երկիրը

13. Ծավալը

14. Չափի միավորը

15. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի

16. Լրացուցիչ տեղեկատվություն

17. Լիցենզիան տալու հիմքը

18. Լիազորված անձ

 

Անունը, հայրանունը, ազգանունը

Պաշտոնը

 

Ստորագրությունը և կնիքը

_____ _____________ 201  թ.

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան