Գլխավոր տեղեկություն
Համար
N 96-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.06.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2019.06.05/5(109) Հոդ.7
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
22.05.2019
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
22.05.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

22 մայիսի 2019 թ.

N 96-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 1-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի «Երևան քաղաքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին» N 1-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) 119-րդ կետում «Ավագանու նստաշրջանների ընթացքում, երկու ամսվա մեջ առնվազն մեկ նիստի ընթացքում» բառերը փոխարինել «Ավագանու յուրաքանչյուր հերթական նիստի վերջին» բառերով։

2) 120-րդ կետի 7-րդ ենթակետում «մեկ» բառը փոխարինել «երեք» բառով։

3) 120-րդ կետի 7-րդ ենթակետը «կապակցությամբ» բառից հետո լրացնել «կամ հանդես գալ հարցի վերաբերյալ հայտարարությամբ»:

 

Երևանի քաղաքապետ

Հ. Մարության