ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ապրիլի 2019 թվականի N 560-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2019 թվականի միջոցառումների ծրագրին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին՝ ապահովել, իսկ միջոցառումների կատարման համար պատասխանատու հանդիսացող այլ մարմիններին առաջարկել, որ մինչև յուրաքանչյուր ամսվա 5-րդ աշխատանքային օրը միջոցառման համար պատասխանատու մարմինը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ներկայացնի տեղեկատվություն Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2019 թվականի միջոցառումների ծրագրում ընդգրկված միջոցառումների կատարման ընթացքի մասին՝ բացառությամբ այն միջոցառումների, որոնց պատասխանատու մարմինը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն է: Տեղեկատվության մեջ պետք է մանրամասն արտացոլվեն իրականացված կամ իրականացվող միջոցառումները և դրանց ազդեցությունը, մասնավորապես, միջոցառման կատարման արդյունքում ընթացակարգերի, դրանց ժամկետների և (կամ) ծախսի կրճատման վրա:
3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ ամփոփել ներկայացված տեղեկատվությունը և մինչև յուրաքանչյուր ամսվա 10-րդ աշխատանքային օրը կատարված աշխատանքների ընթացքի մասին հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. մայիսի 20 Երևան |
Հավելված |
ծ ր ա գ ի ր
Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2019 թվականի միջոցառումների
Առաջարկվող միջոցառումը |
Նպատակը |
Պատասխանատու մարմինը |
Կատարման ժամկետը |
Միջոցառման իրականացման համար պահանջվող գումարի աղբյուրը | |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. Ընկերությունների հիմնում | |||||
1) |
Իրավաբանական անձանց պետական գրանցման (այդ թվում՝ նաև ոչ տիպային կանոնադրության հիման վրա) գործընթացի, ինչպես նաև կանոնադրության ցանկացած փոփոխության էլեկտրոնային եղանակով իրականացման հնարավորության ստեղծում |
իրավաբանական անձանց պետական գրանցման գործընթացի մատչելիության և հասանելիության ապահովում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
20.06.2019 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
2) |
Հարկային, վարձու աշխատողների, անշարժ գույքի կադաստրի, պետական գնումների և գրավի տվյալների բազաների միավորում և (կամ) հասանելիության ապահովում՝ ՀՀ պետական կառավարման մարմինների համար |
ընկերությունների գրանցման պետական ռեեստրի կատարելագործում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
20.06.2019 թ. |
|
3) |
Պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակների գործառույթների ընդլայնում՝ ներառելով լիցենզիաների և թույլտվությունների ստացման գործընթացները։ Համապատասխան օրենսդրական փոփոխությունների նախաձեռնում |
տնտեսավարողների կողմից փաստաթղթերի ներկայացման և ստացման մատչելիության ապահովում և քայլերի կրճատում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
20.06.2019 թ․ |
|
2. Շինարարական թույլտվություններ | |||||
1) |
Ցածր, միջին և միջինից բարձր ռիսկայնության աստիճանի շինությունների համար ավարտական ակտի ստացման գործընթացի պարզեցում և ժամկետների կրճատում |
կառուցապատման ընթացակարգերի պարզեցում և ժամկետների կրճատում |
ՀՀ քաղաքաշինության կոմիտե |
30. 06. 2019 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
2) |
Ցածր, միջին և միջինից բարձր ռիսկայնության աստիճանի շինությունների համար ավարտական ակտի ստացման համար հանձնաժողովի ձևավորման լիազորությունը կառուցապատողից վերապահել ՏԻՄ-ին |
կառուցապատման ընթացակարգերի պարզեցում և ժամկետների կրճատում |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն |
30. 07.2019 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
3) |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագծի` ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացում |
կառուցապատման պարզ և հստակ ընթացակարգի սահմանում, էլեկտրոնային e-permits գործիքի կիրառման շրջանակների ընդլայնում, առկա խնդիրների կանոնակարգում |
ՀՀ քաղաքաշինության կոմիտե |
30. 07.2019 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
4) |
Շինարարության թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային e-permits համակարգի արդիականացում և ինտեգրում՝ մատակարար կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման ու կառուցապատման ընթացակարգերին մասնակից այլ մարմինների ներքին էլեկտրոնային համակարգերի հետ |
կառուցապատման ընթացակարգերին մասնակից բոլոր մարմինների և կազմակերպությունների հետ ինտեգրված միասնական էլեկտրոնային e-permits համակարգ, որը կծառայի որպես էլեկտրոնային միասնական հարթակ |
ՀՀ քաղաքաշինության կոմիտե |
30.12.2019 թ. |
30 000.0 հազ. դրամ (մատակարար կազմակերպություններ) |
5) |
«Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին», «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» և «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնները հաստատելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումներում համապատասխան փոփոխությունների կատարում |
«Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման», «Բնական գազի մատակարարման և օգտագործման» և «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման» կանոնները հաստատելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումների համապատասխանեցում ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման դրույթներին |
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով |
2-րդ բաժնի |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
6) |
Սահմանել մեխանիզմ, ըստ որի ավարտական ակտը հաստատվելուց հետո անմիջապես ՏԻՄ-ի կողմից այն ներկայացվի ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե սեփականության գրանցման համար՝ առանց կառուցապատողի կողմից վերջինիս դիմելու |
շինարարական թույլտվության տրամադրման գործընթացում անհրաժեշտ քայլերի կրճատում |
ՀՀ քաղաքաշինության կոմիտե |
30.09.2019 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
7) |
Համայնքներում կառուցապատման նախագծերի համապատասխանությունն ուսումնասիրելու նպատակով ներգրավված ինժեներների (ճարտարապետների) համար պարտադիր նվազագույն պահանջների ներդրման հարցի դիտարկում |
շինարարական աշխատանքների որակի բարելավում |
ՀՀ քաղաքաշինության կոմիտե |
30.06.2019թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
8) |
GIS համակարգի ներդնում՝ ապահովելով մատակարարների և համաձայնություն պահանջող այլ կազմակերպությունների ու պետական մարմինների հասանելիությունն այդ համակարգին |
ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրման գործընթացում անհրաժեշտ քայլերի ու ժամկետի կրճատում և վարչարարության նվազեցում |
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե |
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հնգամյա ծրագրով նախատեսված ինտեգրված (միասնական) կադաստրի ստեղծման միջոցառման ժամանակացույցին համապատասխան |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
9) |
Ցածր ռիսկայնության օբյեկտների կառուցապատման համար պահանջվող ընթացակարգերի և պահանջների պարզեցում |
կառուցապատման համար պահանջվող թույլտվական ընթացակարգերի ժամկետների և քայլերի կրճատում |
ՀՀ քաղաքաշինության կոմիտե |
30.06.2019 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
3. Էլեկտրաէներգիայի մատակարարման ցանցին միացում | |||||
1) |
Միացման ժամկետների կրճատում 5 օրով |
մատուցված ծառայությունների որակի բարելավում |
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով |
15.06. 2019 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
2) |
Միացման քայլերի և ժամկետների մասին շնորհանդեսի իրականացում՝ շահառուներին իրազեկելու նպատակով |
շահառուների իրազեկում՝ միացման քայլերի (մինչև 2) և ժամկետների կրճատման մասին |
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ (համաձայնությամբ) |
Մինչև |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
4. Սեփականության գրանցում | |||||
1) |
Նոտարական վավերացում չպահանջող անշարժ գույքին առնչվող պայմանագրերի օրինակելի ձևերի ընդլայնում, ինչպես նաև ներկայացվող որոշ պարտադիր պայմանների (ֆիզիկական անձ հանդիսացող կողմը չի կարող հանդես գալ լիազորագրի հիման վրա) վերացում |
հնարավորություն ընձեռնել ավելի լայն զանգվածին օգտվելու նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի կնքումից |
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե |
30.11.2019 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
2) |
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կայքէջի միջոցով առցանց տրամադրվող տեղեկությունների տեսակների ընդլայնում (պայմանագրային գներ), նոր տեղեկատվական փաթեթների մշակում և այդ տեղեկությունների համար նախատեսված վճարների մոտ երկու անգամ նվազեցում |
հնարավորություն ընձեռնել առանց կադաստր վարող մարմին անձամբ այցելելու ստանալ հայցվող տեղեկատվությունն անմիջապես (ինտերնետ միջավայրում) և ավելի մատչելի գնով |
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե |
30.11.2019 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
3) |
Կնիքի պահանջի վերացում՝ անշարժ գույքի կադաստրի մարմնի կողմից կազմված ավարտական փաստաթղթի արտաքին ձևի` թղթի վրա տրամադրման համար |
Արդյունքում կադաստրի մարմնի կողմից կազմված ավարտական գրեթե բոլոր փաստաթղթերը (վկայական, միասնական տեղեկանք, այլ տեղեկանքներ և այլն) սուբյեկտները և այդ փաստաթղթերը պահանջող մարմինները կարող են տեսնել և արտահանել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կայքէջից, ու դիմումատուները ստիպված չեն լինելու ավարտական փաստաթուղթն ստանալու համար այցելել կադաստր վարող մարմին: |
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե |
30.11.2019 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
4) |
Անշարժ գույքի գործարքների պարտադիր նոտարական վավերացման անհրաժեշտության բացակայության, ինչպես նաև անշարժ գույքին առնչվող գործարքների տեսակների և նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձևերի վերաբերյալ քարոզարշավի շարունակում՝ ներկայացնելով դրանց առավելությունները |
գործող կարգավորումների առավելություններից օգտվելու նպատակով շահառուների շրջանակում իրազեկվածության բարձրացում |
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե |
սույն հավելվածի հաստատման պահին հաջորդող 10-րդ օրվանից սկսած շարունակական |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
5) |
Բողոքարկման մեխանիզմի կատարելագործում՝ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեում առաջացած խնդիրները քննելու համար |
սեփականության իրավունքների գրանցման ռեեստրի տեղեկությունների թափանցիկության ապահովում |
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե |
20.06.2019 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
6) |
Սեփականության գրանցման գործընթացում նոտարական վավերացում չպահանջող գործարքների համար ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից տրվող միասնական տեղեկանքի տրամադրման պահանջի վերացման ուղղությամբ աշխատանքների մեկնարկ |
սեփականության իրավունքների գրանցման ժամկետի կրճատում՝ գործարքը նույն պահին կատարելու համար |
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե |
30.11.2019 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
5. Վարկերի ստացում | |||||
1) |
Ապահովված իրավունքի իրավական կիրառության ապահովում գույքի օգտագործման արդյունքում ստացված պտուղների, արտադրանքի և եկամուտների նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով |
ապահովված պարտատերերի իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
20.06.2019 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
2) |
«Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի «Վարկերի ստացում» ցուցչի «Օրինական իրավունքների ամրությունը» ենթացուցչի՝ ըստ ցանկի՝ 11-րդ հարցին «այո» պատասխանի ապահովմանն ուղղված իրավական ակտի նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ |
ապահովված պարտատիրոջ շահերի պաշտպանություն |
ՀՀ արդարադատության նախարարություն |
20.06.2019 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
3) |
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում (այսուհետ՝ քաղաքացիական օրենսգիրք) նախատեսել դրույթ՝ հնարավորություն տալով գրավի պայմանագրով սահմանելու գրավի առարկայի, այդ թվում՝ առարկաների խմբի ընդհանուր նկարագրություն՝ անկախ որևէ չափանիշների |
վարկերի ստացման ոլորտի օրենսդրության կատարելագործում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
20.06.2019 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
4) |
Քաղաքացիական օրենսգրքում և «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նախատեսել դրույթներ, որոնք հնարավորություն կտան գրանցել նաև սեփականության իրավունքի պահպանմամբ կնքվող գործարքից բխող իրավունքները |
վարկերի ստացման ոլորտի օրենսդրության կատարելագործում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
20.06.2019 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
5) |
Գրավի առարկայի գրանցման ժամանակ ռեեստր ներբեռնելու համար պարտապանի կողմից տրվող համաձայնության պարտադիր պահանջի վերացում |
վարկերի ստացման ոլորտի օրենսդրության կատարելագործում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
20.06.2019 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
6. Փոքր բաժնետերերի պաշտպանություն | |||||
1) |
Կորպորատիվ կառավարման կանոնակարգի կիրառման դաշտի ընդլայնում՝ գերիշխող դիրք ունեցող ընկերություններում կորպորատիվ կառավարման կանոնակարգի ներդրման մեխանիզմների մշակում |
կորպորատիվ կառավարման մեխանիզմների կատարելագործում, կորպորատիվ հաշվետվողականության միջազգայնորեն ընդունված ստանդարտների կիրառում և աշխատողների բաժնետիրացում |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն |
30.11.2019 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
2) |
Squeeze-out մեխանիզմի ուսումնասիրություն և անհրաժեշտության դեպքում այն կարգավորող համապատասխան իրավական ակտերի նախագծերի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ |
տեղաբաշխված բաժնետոմսերի համախմբման (կոնսոլիդացիայի) միջոցով փոքր բաժնետերերին՝ ընկերությունից դուրս մղելու (ամբողջությամբ բաժնետոմսերից զրկելու) հնարավորության սահմանափակում |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն |
30.10.2019 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
7. Հարկերի վճարում | |||||
1) |
Հարկային մարմին ներկայացվող հաշվետվությունների և տեղեկությունների թվի կրճատում |
հարկային մարմին ներկայացվող հաշվետվությունների և տեղեկությունների վրա ծախսվող ժամանակի կրճատում |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
30.11.2019 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
2) |
Հարկային հաշվարկների ինքնաշխատ լրացման (Pre-filing) համակարգի ընդլայնում |
հարկային պարտավորությունների հաշվարկման ընթացակարգերի պարզեցում |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
30.11.2019 թ. |
ֆինանսական միջոցների առկայության դեպքում |
3) |
Միասնական հաշվին մուտքագրման ենթակա` յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների միասնական հաշվին մուտքագրման ապահովում |
ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների միասնական հաշվին մուտքագրման ժամկետների կրճատում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
30. 12.2019 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
4) |
Միասնական հաշվին մուտքագրման ենթակա` ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների միասնական հաշվին մուտքագրման ժամկետների կրճատում |
միասնական հաշվին մուտքագրման ենթակա` ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների միասնական հաշվին մուտքագրման միջին տարեկան ժամկետների շարունակական կրճատում |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
30.12.2019 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
5) |
Ուղղակի հարկերի գծով հարկային բեռի նվազեցում |
2020 թվականից շահութահարկի դրույքաչափի նվազեցում, օտարերկրյա ֆիզիկական անձանց շահաբաժինների հարկման դրույքաչափի նվազեցում, ինչպես նաև մինչև 2023 թվականը եկամտային հարկի դրույքաչափերի աստիճանական նվազեցում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
01.09.2019 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
8. Արտաքին առևտուր | |||||
1) |
Ապրանքների արտահանմանը և ներմուծմանն օրենսդրությամբ սահմանված կարգով իրենց լիազորությունների շրջանակներում առնչվող՝ ՀՀ պետական գերատեսչությունների, միասնական հսկողության իրականացման նպատակներով մաքսային ձևակերպումների և պետական սահմանային այլ հսկողության տեսակների իրականացման ժամանակակից կենտրոն ստեղծելու իրավական հիմքերի գույքագրում և ըստ անհրաժեշտության իրավական ակտերում փոփոխությունների (լրացումների) կատարում |
նվազեցնել գործընթացների ծախսատարությունը և ժամանակատարությունը՝ բացառելով նաև հնարավոր կամայականությունները |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե շահագրգիռ պետական մարմիններ |
30.11.2019 թ. |
ֆինանսական միջոցների առկայության դեպքում |
2) |
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից առկա հսկողական գործիքների համատեղ օգտագործում, այդ թվում՝ ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհանի և ՍԷԿՏ համակարգերի ինտեգրում |
սահմանահատման գործընթացում ծախսվող ժամանակի կրճատում |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
30.11.2019 թ. |
ֆինանսական միջոցների առկայության դեպքում |
3) |
Մեծ ծավալի տվյալների (Big Data) ժամանակակից կառուցվածքով տվյալների շտեմարանների մշակման գործիքների ներդնում |
առավել արդյունավետ ռիսկերի վերլուծությունների արդյունքում արդիական ռիսկի պրոֆիլների կիրառմամբ ավելի արդյունավետ թիրախավորված հսկողության իրականացում՝ նվազեցնելով զննման դեպքերի քանակը |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
30.11.2019 թ. |
ֆինանսական միջոցների առկայության դեպքում |
4) |
Ուսումնասիրել արտահանման և ներմուծման ժամանակ սննդամթերքի անվտանգության սերտիֆիկատի առկայության պարտադիր պահանջի վերացման հնարավորությունը, և անհրաժեշտության պարագայում ներկայացնել առաջարկություն ՀՀ վարչապետի աշխատակազմ |
արտահանման ընթացակարգի ժամանակատարության կրճատում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
30.06.2019 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
5) |
Ապրանքների և տրանսպորտային միջոցների ինքնաշխատ բացթողման էլեկտրոնային համակարգի ներդրում (ավտոմատ բացթողում)՝ առանց մաքսային մարմինների գտնվելու վայրեր այցելության |
մաքսային գործառնությունների իրականացման վրա ծախսվող ժամանակահատվածի կրճատում |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
30.11.2019 թ. |
ֆինանսական միջոցների առկայության դեպքում |
6) |
Տեղեկատվության գաղտնի ստացման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցները երրորդ երկրներից ՀՀ մաքսային տարածք ներմուծելու և ՀՀ մաքսային տարածքից երրորդ երկրներ արտահանելու համար ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից լիցենզիայի տրամադրման համար պահանջվող ժամկետների կրճատում |
լիցենզիայի ժամկետների կրճատում |
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն |
20.06. 2019 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
7) |
Ապրանքների արտահանման թույլտվություն ստանալու համար նախատեսված երկակի նշանակության և ռազմական նշանակության ապրանքների փորձագիտական եզրակացության տրամադրման գործընթացի պարզեցում |
եզրակացության տրամադրման նպատակով վճարվող գումարի սահմանաչափի և տրամադրման ժամկետի նվազեցում |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն |
15.06.2019 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
9. Պայմանագրերի կիրարկում | |||||
1) |
Pro-bono իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց խրախուսման մեխանիզմների ներդնում |
արդարադատության մատչելիության ապահովում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
30.06. 2019 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
2) |
Քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ պարզեցված վարույթի ինստիտուտի կատարելագործում |
դատական գործերի քննության ժամկետների կրճատում, դատարանների ծանրաբեռնվածության նվազեցում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
30.06. 2019 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
3) |
Պարտապանին պատկանող գույքի հայտնաբերման, այդ թվում՝ պարտապանին պատկանող գույքի հայտարարագրման, չգրանցված իրավունքների գրանցման, դատական ակտերի կամավոր կատարման խթանման գործիքակազմի ներդնում, կատարողական թերթին ներկայացվող պահանջների վերանայում |
հարկադիր կատարման ժամկետների և վարույթի արդյունավետության ինդեքսի բարձրացում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
30.06. 2019 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
4) |
Դատական տեղեկատվական համակարգի կատարելագործում, այդ թվում՝ դատական գործերի վարման էլեկտրոնային համակարգի զարգացում |
տեղեկատվության հասանելիություն, դատավարական փաստաթղթերի մատչելիություն, ժամանակային ծախսերի նվազեցում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
30.09.2019 թ. |
ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
5) |
Դատարանի կողմից էլեկտրոնային եղանակով դատավարական փաստաթղթեր առաքելու հնարավորության նախատեսում |
արդարադատության մատչելիություն, ժամանակային ծախսերի նվազեցում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
30.09.2019 թ. |
ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
6) |
Առևտրային վեճերի (հասկացությունը՝ «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ կետ) դատական գործերի ժամանակատարության և ընթացակարգերի ուսումնասիրություն՝ ըստ փուլերի՝ գործերի քննության ուշացումների պատճառների հայտնաբերման նպատակով Փուլերը տարանջատել ըստ գործարարությամբ զբաղվելը զեկույցի համապատասխան բաժնի հարցաշարի |
դատական գործերի քննության ժամանակի կրճատում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
30.09.2019 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
7) |
«Ֆինանսական համակարգում արբիտրաժային հաստատության մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագծերի մշակում |
գործերի քննության ժամկետների և ծախսերի կրճատում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
30.12.2019 թ. |
ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
10. Սնանկության ճանաչում | |||||
1) |
Սնանկության վարույթի ընթացքում պարտապանի կողմից իր կենսունակության համար անհրաժեշտ պայմանագրերը շարունակելու և իր համար անբարենպաստ պայմանագրերի կատարումից հրաժարվելու հնարավորության նախատեսում |
ֆինանսական առողջացման ծրագրի արդյունավետ իրագործում և տնտեսավարող սուբյեկտի բնականոն գործունեության վերականգնում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
20.06.2019 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
2) |
Սնանկության վարույթի ընթացքում կատարվող գործողությունների համար հստակ ժամկետների սահմանում |
սնանկության վարույթի արդյունավետության բարձրացում և ժամկետների կրճատում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
20.06.2019 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
3) |
Սնանկության վարույթի ընթացքում պարտապանի կողմից վարկեր ստանալու հնարավորության նախատեսում |
ֆինանսական առողջացման արդյունավետ իրականացում, ինչպես նաև ստանձնած պարտավորությունների իրականացում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
20.06.2019 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
4) |
Պարտատերերի կողմից կառավարչից ֆինանսական տեղեկություններ պահանջելու հնարավորության սահմանում և համապատասխան իրավական ակտի նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ |
սնանկության վարույթի արդյունավետության բարձրացում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
20.06.2019 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
5) |
Սնանկության կառավարչի ընտրության հարցում պարտատերերի ներգրավվածության բարձրացման նոր եղանակներ նախատեսող համապատասխան իրավական ակտի նախագծի մշակում և ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ |
սնանկության վարույթի արդյունավետության բարձրացում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
20.06.2019 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|