ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մայիսի 2019 թվականի N 575-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 51-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունվարի 25-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 51-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝
1) 2-րդ և 5-րդ կետերի «Ծագման երկիրը» սյունակը լրացնել «ԱՊՀ» բառով.
2) 9-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը լրացնել «Իսպանիա» բառով.
3) 12-րդ, 13-րդ, 19-րդ և 20-րդ կետերի «Ծագման երկիրը» սյունակը լրացնել «Թուրքիա» բառով.
4) 14-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը լրացնել «Չինաստան» բառով.
5) 16-րդ, 17-րդ և 18-րդ կետերի «Ծագման երկիրը» սյունակը լրացնել «Մեծ Բրիտանիա, Չինաստան, ԱՄՆ, Սերբիա, Հարավային Կորեա, Ճապոնիա և Թաիլանդ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. մայիսի 21 Երևան |