Գլխավոր տեղեկություն
Համար
N 67-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (11.05.2019-05.11.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
12.02.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.02.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.02.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 փետրվարի 2016 թվականի N 67-Ա

 

«ԵՐԵՎԱՆԻ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1053-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 1-ին և 8-րդ կետերին համապատասխան`

1. Հաստատել «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 1-ի «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 919-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1053-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. փետրվարի 12

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թվականի

փետրվարի 12-ի N 67-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

      

Ա. Աբգարյան

- Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ

Վ. Բուդումյան

- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

Լ. Գրիգորյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ

Վ. Գասպարյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության ֆինանսաբյուջետային վարչության պետ

Է. Ալեքսանյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության քաղաքականության մշակման բաժնի պետ

Լ. Երնջակյան

- ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտաշխատող (համաձայնությամբ)

    

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

  

Ա. Ակշելյան

- կոմպոզիտոր (համաձայնությամբ)

Ա. Ավանեսով

- արվեստաբան (համաձայնությամբ)

Լ. Չաուշյան

- կոմպոզիտոր (համաձայնությամբ)

Հ. Պապյան

- օպերային երգչուհի (համաձայնությամբ)

Ա. Խզմալյան

- Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախագահ (համաձայնությամբ)

Ս. Նավասարդյան

- դաշնակահարուհի (համաձայնությամբ)

 

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

  

Վ. Հարությունյան

-

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մասնագիտական դաշնամուրի և երգեհոնի ամբիոնի պրոֆեսոր

Մ. Նավոյան

-

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի պրոֆեսոր

Դ. Ղազարյան

-

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի խորհրդական

Է. Թադևոսյան

-

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի լարային ամբիոնի պրոֆեսոր

Ա. Ոսկանյան

-

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների և ժողովրդական երգեցողության ամբիոնի վարիչ

Ի. Բադալյան

-

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կամերային անսամբլի ամբիոնի պրոֆեսոր

 

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

     

Հ. Մակիյան

-

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող

Ա. Խառատյան

-

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող

Վ. Սեդրակյան

-

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող

Շ. Հովակիմյան

-

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող

Է. Հովհաննիսյան

-

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ տեսական ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող

Մ. Հակոբյան

-

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող

(հավելվածը խմբ. 16.11.18 N 1528-Ա, փոփ. 10.05.19 N 514-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան