ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մայիսի 2019 թվականի N 575-Ա
ՀԱՅԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ՝ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի իրականացման դիտարկման խմբի 10-րդ նստաշրջանին, ինչպես նաև դրան հաջորդող՝ ակտիվների վերադարձի հարցերով զբաղվող միջկառավարական աշխատանքային խմբի 13-րդ և միջազգային համագործակցության հարցերով միջկառավարական փորձագիտական 8-րդ հանդիպումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետի տեղակալ Հայկ Մովսիսյանի՝ 2019 թվականի մայիսի 26-ից մինչև հունիսի 1-ը Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. մայիսի 22 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|