Գլխավոր տեղեկություն
Համար
N 531-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.05.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.05.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.05.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 մայիսի 2019 թվականի N 531-Ա

 

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, Երևան քաղաքի Նազարբեկյան 48 անավարտ բնակելի շենքի բնակարանը նվիրատվության պայմանագրի հիման վրա հանձնել այնտեղ բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` եռամսյա ժամկետում սույն որոշման հավելվածում նշված անձանց հետ կնքել նվիրատվության պայմանագիր` դրանում նախատեսելով, որ պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նոտարական ծախսերը ենթակա են իրականացման՝ նվիրառուի միջոցների հաշվին:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով անցնում է բնակարանի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողին:

    

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

   

2019 թ. մայիսի 14

Երևան

        

 

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

մայիսի 10-ի N 531-Ա որոշման

    

Ց Ա Ն Կ

   

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆ 48 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԻՑ ՀԱՆՁՆՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԻ

  

NN
ը/կ

Անունը, հայրանունը, ազգանունը

Բնակիչների անձնագրային տվյալները

Հատկացվող բնակարանի համարը

Զբաղեցրած բնակելի տարածքի մակերեսը (քառ. մետր)

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը

Բնակարանի պատկանելությունը

1.

Նարինե Աշոտի Նազարյան

AN0653649 տրված՝ 17.09.2013 թ., 012-ի կողմից

33

84.49

N 09012013-01-1251

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե

Էդուարդ Միքայելի Ղամբարով

AP0578307 տրված՝ 23.09.2016 թ., 003-ի կողմից

Վալենտինա Էդուարդ Ղամբարովա

ծ/վ N 356600 տրված՝ 25.06.2014 թ.

        

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան