ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մայիսի 2019 թվականի N 531-Ա
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, Երևան քաղաքի Նազարբեկյան 48 անավարտ բնակելի շենքի բնակարանը նվիրատվության պայմանագրի հիման վրա հանձնել այնտեղ բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` եռամսյա ժամկետում սույն որոշման հավելվածում նշված անձանց հետ կնքել նվիրատվության պայմանագիր` դրանում նախատեսելով, որ պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նոտարական ծախսերը ենթակա են իրականացման՝ նվիրառուի միջոցների հաշվին:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով անցնում է բնակարանի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. մայիսի 14 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 10-ի N 531-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆ 48 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԻՑ ՀԱՆՁՆՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԻ
NN |
Անունը, հայրանունը, ազգանունը |
Բնակիչների անձնագրային տվյալները |
Հատկացվող բնակարանի համարը |
Զբաղեցրած բնակելի տարածքի մակերեսը (քառ. մետր) |
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը |
Բնակարանի պատկանելությունը |
1. |
Նարինե Աշոտի Նազարյան |
AN0653649 տրված՝ 17.09.2013 թ., 012-ի կողմից |
33 |
84.49 |
N 09012013-01-1251 |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե |
Էդուարդ Միքայելի Ղամբարով |
AP0578307 տրված՝ 23.09.2016 թ., 003-ի կողմից | |||||
Վալենտինա Էդուարդ Ղամբարովա |
ծ/վ N 356600 տրված՝ 25.06.2014 թ. |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |