Գլխավոր տեղեկություն
Համար
N 435-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.04.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.04.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.04.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 18 ապրիլի 2019 թվականի N 435-Ա

 

ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման N 5 հավելվածի 12-րդ աղյուսակում 07 բաժնի 06 խմբի 01 դասի «13. Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլյոզի դեմ պայքարի ուժեղացում» ծրագրի շրջանակում «Էյչ գրուպ» ՍՊԸ-ի հետ 2018 թվականի օգոստոսի 16-ին կնքված՝ պետության կարիքների համար դյուրակիր համակարգիչների մատակարարման պետական գնման N ՀՀ ԱՆ ՀԲՄԱՊՁԲ-2018/34-1 պայմանագրում (այսուհետ՝ պայմանագիր) կատարել հետևյալ փոփոխությունները`

ա. պայմանագրով նախատեսված ապրանքների մատակարարման վերջնաժամկետը երկարաձգել մինչև 2019 թվականի ապրիլի 22-ը ներառյալ՝ պայմանագրի N 1 հավելվածի «Մատակարարման ենթակա քանակը» սյունակում նշված 2300 համակարգչի համար,

բ. պայմանագրի N 1 հավելվածի «Տեխնիկական բնութագիրը» սյունակում «բազային հաճախականությունը` առնվազն 1,5 գՀց» բառերը փոխարինել «աշխատանքային հաճախականությունը` 1,1 - 2,4 գՀց» բառերով,

գ. «Էյչ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ չեն կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի 33-րդ կետի 4-րդ ենթակետով և պայմանագրի 6.2-րդ կետով հաստատված՝ մատակարարման ուշացման համար նախատեսվող տույժերը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման N 5 հավելվածի 12-րդ աղյուսակում 07 բաժնի 06 խմբի 01 դասի «13. Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլյոզի դեմ պայքարի ուժեղացում» ծրագրի շրջանակում «Էյչ գրուպ» ՍՊԸ-ի հետ 2018 թվականի հոկտեմբերի 8-ին կնքված՝ պետության կարիքների համար դյուրակիր համակարգիչների մատակարարման պետական գնման N ՀՀ ԱՆ ՄԱ-ՀԲՄԱՊՁԲ-2018/34-1 պայմանագրում (այսուհետ՝ պայմանագիր) կատարել հետևյալ փոփոխությունները`

ա. պայմանագրի N 1 հավելվածի «Միավորի գինը/ՀՀ դրամ» սյունակում «119.760» թիվը փոխարինել «29.631,34» թվով,

բ. պայմանագրի N 1 հավելվածի «Ընդհանուր քանակը» սյունակում «120» թիվը փոխարինել «485» թվով,

գ. պայմանագրի N 1 հավելվածի «Մատակարարման ենթակա քանակը» սյունակում «120» թիվը փոխարինել «485» թվով,

դ. պայմանագրով նախատեսված ապրանքների մատակարարման վերջնաժամկետը երկարաձգել մինչև 2019 թվականի ապրիլի 22-ը ներառյալ՝ պայմանագրի N 1 հավելվածի «Մատակարարման ենթակա քանակը» սյունակում նշված 120 համակարգչի համար, և մինչև 2019 թվականի դեկտեմբերի 10-ը ներառյալ՝ պայմանագրի N 1 հավելվածի «Մատակարարման ենթակա քանակը» սյունակում նշված 365 համակարգչի համար,

ե. պայմանագրի N 1 հավելվածի «Տեխնիկական բնութագիրը» սյունակում «բազային հաճախականությունը` առնվազն 1,5 գՀց» բառերը փոխարինել «աշխատանքային հաճախականությունը` 1,1 - 2,4 գՀց» բառերով,

զ. պայմանագրով սահմանել, որ սույն կետի 2-րդ ենթակետի «դ» պարբերությամբ մատակարարվող 365 համակարգիչները կարող են մատակարարվել տարբեր մոդելների տեսքով` համապատասխանելով պայմանագրի N 1 հավելվածում նշված տեխնիկական բնութագրի պահանջներին,

է. «Էյչ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ չեն կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 33-րդ կետի 4-րդ ենթակետով և պայմանագրի 6.2-րդ կետով հաստատված՝ մատակարարման ուշացման համար նախատեսվող տույժերը:

2. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2018 թվականի դեկտեմբերի 14-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. ապրիլի 25

 Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան