ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հունիսի 2019 թվականի N 708-Ա
ԱՊՀ ԿԱԶՄՈՒՄ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների ընթացքում ԱՊՀ կազմում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2019 թվականի հունիսի 8-10-ը Ղազախստանի Հանրապետություն (Նուր Սուլթան) գործուղել Հայաստանի Հանրապետության դիտորդներ` համաձայն հավելվածի:
2. Դիտորդների` Ղազախստանի Հանրապետություն (Նուր Սուլթան) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` հիմք ընդունելով փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հունիսի 6 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ. հունիսի 6-ի N 708-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-10-Ը ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ
Կարեն Գասպարյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ |
Տիգրան Մուղնեցյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության խորհրդական |
Սիլվա Մարկոսյան |
- ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) |
Տիգրան Զաքարյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի կցորդ |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|