ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մայիսի 2019 թվականի N 515-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՄԱՆՈՒԿՅԱՆ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված՝ «Մանուկյան կոնյակի գործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2019 թվականի մայիսի 15-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «Մանուկյան կոնյակի գործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. մայիսի 10 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 2-ի N 515-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՄԱՆՈՒԿՅԱՆ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN |
ԱՏԳԱԱ-ի |
Անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Արժեքը (դրամ) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
7326 |
Չժանգոտվող պողպատից կամրջակ՝ աստիճանավոր փոխադրիչի վրայով անցման համար |
հատ |
1 |
492,800 |
2. |
7326 |
Չժանգոտվող պողպատից կամրջակ PE50/PEC50 մամլիչների արանքով անցման համար |
հատ |
1 |
599,200 |
3. |
9026 |
Ազոտի բաշխման ռեդուկտոր (փոխակերպիչ) |
հատ |
1 |
711,200 |
4. |
7309 |
Ջերմամեկուսացված պահաման` չժանգոտվող պողպատից ջերմակրի պահպանման համար, 5 ելքանի բաշխիչով և 4100 լ ծավալով, մոդել` PSG 41 |
հատ |
1 |
3,494,400 |
5. |
7326 |
Մալուխատար ուղիներ՝ չժանգոտվող պողպատից INOX 100x50 (մետր) |
մետր |
80 |
1,612,800 |
6. |
4416 |
Ուղղահայաց, կոնաձև կաղնե չաներ, ծավ.՝ 100 հլ, D 2450/2100, H 3000 - 3500, տակառատախտակի հաստությունը՝ 55 x 55, հատակը՝ 65, ջերմաչափ, վերին դռնակ՝ D.1000 AISI 316, քառակուսի դռնակ՝ INOX 310x420, գնդաձև փականներ՝ լրիվ դատարկվելու համար D.80, գնդաձև փականներ՝ D.50 չանի մասնակի դատարկման համար, փայտե տակդիրներ Н.550, ընտրված հատուկ տակառատախտակներ (Սլովակիա, Ֆրանսիա, Իտալիա) |
հատ |
2 |
33,600,000 |
7. |
7326 |
Պահամանի սպասարկման աստիճանավանդակ՝ չժանգոտվող մետաղից, լայնությունը՝ 600*680 մմ, խմորման պահամանը սպասարկելու համար (մետր) կառուցվածքը` 80*40*2, ցանց` 55х19, Н.25-10, չժանգոտող մետաղից բազրիք` 3 հատ, 0,5 դյույմ տրամագծի խողովակով պատրաստված |
Մետր |
65.5 |
6,602,400 |
8. |
7326 |
Կաղնուց խմորման չաները սպասարկող, չժանգոտվող պողպատից պատշգամբ |
հատ |
1 |
3,920,000 |
9. |
7326 |
Կաղնուց խմորման չաների և չժանգոտվող պողպատից պատշգամբը միացնող եռաթռիչք աստիճանավանդակներ և աստիճաններ՝ պատրաստված չժանգոտվող պողպատից |
հատ |
1 |
3,819,200 |
10. |
7326 |
Խմորման պահամաններն սպասարկող չժանգոտվող պողպատից ուղիներն իրար միացնող չժանգոտվող պողպատից աստիճաններ |
հատ |
3 |
940,800 |
11. |
7326 |
Խմորման պահամաններն սպասարկող չժանգոտվող պողպատից ուղիներն իրար միացնող չժանգոտվող պողպատից աստիճաններ |
հատ |
3 |
756,000 |
12. |
7326 |
Պտուտակաձև աստիճաններ |
հատ |
1 |
2,296,000 |
13. |
7326 |
Թեք աստիճաններ |
հատ |
1 |
1,386,000 |
14. |
7309 |
Ամբողջովին ջերմամեկուսացված ուղղահայաց պահաման՝ կոնյակի կայունացման համար V-116 гл |
հատ |
3 |
19,588,800 |
15. |
7309 |
Ամբողջովին ջերմամեկուսացված ուղղահայաց պահաման՝ գինու կայունացման համար V-73 гл |
հատ |
2 |
11,099,200 |
16. |
7309 |
Տափակ պահաման՝ կոնյակի սպիրտի համար V-20 гл |
հատ |
2 |
4,704,000 |
17. |
7309 |
Ամբողջովին ջերմամեկուսացված ուղղահայաց պահաման V-116 гл |
հատ |
2 |
12,280,800 |
18. |
7309 |
Ամբողջովին ջերմամեկուսացված ուղղահայաց պահաման՝ V-73 гл |
հատ |
4 |
20,596,800 |
19. |
7309 |
Ուղղահայաց պահաման՝ գինու պահպանման համար V-43гл |
հատ |
4 |
13,910,400 |
20. |
7309 |
Ուղղահայաց պահաման՝ գինու պահպանման համար V-23,5 гл |
հատ |
4 |
9,251,200 |
21. |
7309 |
Ուղղահայաց պահաման՝ գինու պահպանման համար V-23,5гл |
հատ |
2 |
5,437,600 |
22. |
7309 |
Ուղղահայաց պահաման գինու պահպանման համար V-245гл |
հատ |
5 |
23,170,000 |
23. |
7326 |
Սպասարկող արահետներ՝ պահամանների համար INOX |
մետր |
18 |
1,814,400 |
24. |
7326 |
Երկթռիչքանի թեք աստիճաններ Н.3800 INOX՝ նկուղում տեղադրված պահամանների համար |
հատ |
1 |
2,738,400 |
25. |
7326 |
Արահետները միացնող աստիճանավանդակներ H.750 |
հատ |
2 |
504,000 |
26. |
7309 |
Ջերմագենտի ջերմամեկուսացված պահաման INOX |
հատ |
1 |
3,444,000 |
27. |
8481 |
Առաջնային պոմպի համար նախատեսված հիդրավլիկ միացումներ |
հատ |
1 |
263,200 |
28. |
7326 |
Մալուխատար INOX 100x50 (մետր) |
մետր |
110 |
2,217,600 |
29. |
7309 |
Ուղղաձիգ պահաման՝ գինու պահպանման համար+D50:D53н, V-245 гл |
հատ |
4 |
18,536,000 |
30. |
7309 |
Ուղղաձիգ պահաման՝ գինու պահպանման համար V-245 гл |
հատ |
1 |
4,670,400 |
31. |
7309 |
Ուղղաձիգ պահաման՝ V-260 гл |
հատ |
4 |
19,353,600 |
32. |
7326 |
Խմորման պահամանների միջև եղած հարթակ 12200х2240 INOX, կառուցվածքը՝ 80х40х2, ցանց՝ 66х33, Н.25.10 բազրիքը՝ INOX 1", 2 հատ ուղղահայաց խողովակներ 1/2 |
հատ |
1 |
2,296,000 |
33. |
7326 |
Պտուտակաձև աստիճաններ INOX D.1950 / Н=4500 |
հատ |
1 |
2,710,400 |
34. |
3917 |
Գինու էլաստիկ խողովակ Д.100 |
մետր |
120 |
1,874,880 |
35. |
7307 |
Խողովակապտուկներ DIN DN100 MG |
հատ |
14 |
611,520 |
36. |
7307 |
Միացնող մասեր DIN DN100FF x DIN DN100FF |
հատ |
5 |
196,000 |
37. |
3917 |
Էլաստիկ խողովակ Д 50՝ գինու համար |
մետր |
300 |
1,722,000 |
38. |
7307 |
Էլաստիկ խողովակ՝ սպիրտի համար VINOFLEX Д 51 միացնող մասերով DIN DN50MG (10 մ կտորներ) |
հատ |
14 |
3,410,400 |
39. |
7307 |
DIN DN50 MG խողովակների համար պտուկներ |
հատ |
50 |
1,344,000 |
40. |
7307 |
DIN DN50 FF x DIN DN50 FF խողովակների միացնող մասեր |
հատ |
12 |
235,200 |
41. |
7326 |
5/8 չափի ձգիչի ժապավեն ամրակներով |
հատ |
3 |
305,760 |
42. |
7326 |
1/2 չափի ձգիչի ժապավեն ամրակներով |
հատ |
3 |
294,000 |
43. |
8205 |
Էլաստիկ խողովակները ձեռքով ձգող սարք |
հատ |
1 |
111,440 |
44. |
9026 |
Ծծմբի անհիդրիդի չափիչ սարք՝ 0,5 կգ ծավալով |
հատ |
1 |
1,052,800 |
45. |
7304 |
Սառնարանը պահամաններին միացնող հիդրավլիկ գծի միացնող մասեր: Ուղիղ և ծնկաձև խողովակներ չժանգոտվող պողպատից, միացնող մասեր |
Հատ |
1 |
21,280,000 |
46. |
7304 |
Նկուղից միկրոֆիլտր եկող խողովակաշարի միացնող մասեր |
հատ |
1 |
196,000 |
47. |
7304 |
Միկրոֆիլտրը շշալցնող միացնող խողովակների միացնող մասեր |
հատ |
1 |
140,000 |
48. |
7326 |
Շշալցման հոսքային գիծը կապույտ մեղմ լույսով լուսավորելու համար նախատեսված մալուխատար՝ ներառյալ տակդիրներ INOX, 5 հատ նեոնային լույսեր |
հատ |
1 |
1,792,000 |
Ընդամենը` |
273,383,600 |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |