Գլխավոր տեղեկություն
Համար
N 138-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.05.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.05.17/12(648) Հոդ.120
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
13.05.2019
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.05.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

13 մայիսի 2019 թվականի

ք. Երևան

N 138-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 492-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «ՎԵՈՆ Արմենիա», «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական, «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների միջև 2019 թվականի ապրիլի 3-ին ստորագրված՝ փոխկապակցման վճարների վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի նոյեմբերի 15-ի «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ցանցերի, շարժական ու ամրակցված կապի ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների վճարների կիրառման ժամանակացույցը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի մայիսի 18-ի N 118-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 492-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը՝ հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ցանցերի, շարժական ու ամրակցված կապի ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների վճարների կիրառման ժամանակացույցը, շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Գ. Բաղրամյան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի 2019 թվականի մայիսի 13-ի

N 138-Ն որոշման

 

«Հավելված

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի 2017 թվականի նոյեմբերի 15-ի

N 492-Ն որոշմամբ

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

Հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ցանցերի, շարժական ու ամրակցված կապի ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների վճարների կիրառման

 

Փոխկապակցման ծառայության
տեսակը

Փոխկապակցման ծառայության վճարների չափը (առանց ավելացված արժեքի հարկի)

01.01.2018 թվականից մինչև 01.01.2019 թվականը

01.01.2019 թվականից մինչև 01.06.2019 թվականը

01.06.2019 թվականից մինչև 01.01.2020 թվականը

Շարժական կապի ցանցում սկզբնավորված զանգի վերջնավորում շարժական կապի ցանցում (դրամ/րոպե)

8,4

7,4

5

Շարժական կապի ցանցում սկզբնավորված զանգի վերջնավորում ամրակցված կապի ցանցում (դրամ/րոպե)

8,4

7,4

5

Ամրակցված կապի ցանցում սկզբնավորված զանգի վերջնավորում շարժական կապի ցանցում (դրամ/րոպե)

8,4

7,4

5

»: