ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 նոյեմբերի 2016 թվականի |
թիվ 129 |
քաղ. Մոսկվա |
ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ՍԱՌԵՑՐԱԾ ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մաքսային միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Թարմ կամ ջրում եփած կամ շոգեխաշած բանջարեղենի խառնուրդից եւ բուսական յուղով տապակած, հետագա սառեցման ենթարկված բանջարեղենից կամ բանջերեղենի խառնուրդից բաղկացած՝ բանջարեղենի սառեցրած խառնուրդը, որում թարմ կամ ջրում եփած կամ շոգեխաշած բանջարեղենի պարունակությունը տոկոսային հարաբերությամբ գերազանցում է տապակած բաջարեղենի պարունակությունը, եւ որը մանրածախ վաճառքի համար բաժնեծրարված է փաթեթվածքներում, դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 0710 90 000 0 ենթադիրքում՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման հիմնական 1-ին, 3 (բ) և 6-րդ կանոններին համապատասխան։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար` |
Կ. Մինասյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: