Գլխավոր տեղեկություն
Համար
N 222-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.04.2019-30.10.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
19.04.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.04.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.04.2019
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 ապրիլի 2019 թվականի N 222-Ա

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱԿՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԼՈՒՅՍ ՀԱՅԻ ԱՉՔԵՐԻՆ (ԻՆՆԵՐՈՐԴ ՓՈՒԼ)» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 1,001,110,000 դրամ արժողությամբ «Լույս հայի աչքերին (իններորդ փուլ)» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ` 00074765) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 01520882) հետ 2016 թվականի մարտի 2-ին կնքված` N 230728 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցում` 2,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Բիզնես Քոնսալթ» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 01538458) հետ 2019 թվականի փետրվարի 25-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների կազմման ծառայությունների մատուցում` 10,080,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «ԲԵՅՔԵՐ ԹԻԼԼԻ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 02586575) հետ 2019 թվականի հունվարի 29-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019-2021 թթ. տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտորական ծառայություն-ների մատուցում` 2,850,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «ԷՎՐԻ ԴԵՅ» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 09104669) հետ 2008 թվականի դեկտեմբերի 16-ին կնքված՝ N J137-08 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում 19 լ տարողությամբ տարաներով «Բյուրեղ» աղբյուրի ջրի ձեռքբերում` 600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Լիկվոր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 01201697) հետ 2019 թվականի փետրվարի 26-ին կնքված՝ N 2019/2 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում ակնաբուժական, բժշկական սարքավորումների և դեղորայքի ձեռքբերում` 6,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Դեզսերվիս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00900268) հետ 2019 թվականի փետրվարի 25-ին կնքված՝ N 104/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում բժշկական նշանակության ապրանքների և դեղորայքի ձեռքբերում` 6,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

7) «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի («ԱրմենՏել» ՓԲԸ-ի) (ՀՎՀՀ` 02500052) հետ 2017 թվականի հոկտեմբերի 18-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում շարժական ինտերնետի ծառայությունների մատուցում՝ 599,976 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

8) «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 02500052) հետ 2018 թվականի փետրվարի 8-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում շարժական ինտերնետի ծառայությունների մատուցում՝ 1,499,940 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

9) «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի («ԱրմենՏել» ՓԲԸ-ի) (ՀՎՀՀ` 02500052) հետ 2017 թվականի հոկտեմբերի 6-ին կնքված` N 119899476 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում շարժական ինտերնետի ծառայությունների մատուցում՝ 299,988 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

10) «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 02500052) հետ 2017 թվականի նոյեմբերի 7-ին կնքված` N 119899476 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում շարժական ինտերնետի ծառայությունների մատուցում՝ 299,988 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

11) «ՖԼԵՇ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 01808789) հետ 2019 թվականի փետրվարի 21-ին կնքված` N 055/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում բենզինի և դիզելային վառելիքի ձեռքբերում` 15,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

12) «Լեոն Քոմպյուտերս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 01274326) հետ 2019 թվականի փետրվարի 16-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում տեսա-հեռահաղորդակցման համակարգի ներդրման և սպասարկման աշխատանքների իրականացում` 3,600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

13) «Անտարես» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 02519531) հետ 2019 թվականի փետրվարի 26-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում տպագրական ծառայությունների մատուցում` 9,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

14) «Մաստերկոմպ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 01566751) հետ 2009 թվականի օգոստոսի 1-ին կնքված՝ N MCS 04/2009 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում 7 համակարգիչների, ինչպես նաև այլ համակարգչային տեխնիկայի վերանորոգման, սպասարկման, ախտորոշման, ցանցին միացման ու համակարգչային ցանցի սպասարկման ծառայությունների մատուցում` 1,080,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

15) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 02655115) հետ 2017 թվականի օգոստոսի 22-ին կնքված՝ N 07-0098-7 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվա-կանի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում խմելու ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 100,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

16) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի) հետ (ՀՎՀՀ` 00046317) 2013 թվականի հուլիսի 7-ին կնքված` N 015.08.13.1896 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում գազի մատակարարում` 3,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

17) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 01551651) հետ 2017 թվականի հոկտեմբերի 27-ին կնքված` N 19722614 (բաժանորդ N 837370) պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում ֆիքսված ինտերնետային ծառայության մատուցում՝ 450,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

18) «Յուքոմ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00024873) հետ 2012 թվականի օգոստոսի 30-ին կնքված` N 027/30/08/2012 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների (ինտերնետային կապի ապահովում և սպասարկում) մատուցում՝ 1,440,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

19) «Յուքոմ» ՍՊԸ-ի («Օրանժ Արմենիա» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 00024873) հետ 2013 թվականի փետրվարի 7-ին կնքված` N 2316125 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետային ծառայությունների մատուցում՝ 180,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

20) «Յուքոմ» ՍՊԸ-ի («Օրանժ Արմենիա» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 00024873) հետ 2014 թվականի մարտի 26-ին կնքված` N 2699016 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում շարժական հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 2,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

21) «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի («ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ-ի) (ՀՎՀՀ` 02500052) հետ 2005 թվականի ապրիլի 15-ին կնքված` N 010510380 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի (չորս քաղաքային գիծ) ծառայությունների մատուցում՝ 2,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. ապրիլի 19

Երևան

 

 

 Հավելված

 ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

  ապրիլի 19-ի N 222-Ա

 որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ԼՈՒՅՍ ՀԱՅԻ ԱՉՔԵՐԻՆ (ԻՆՆԵՐՈՐԴ ՓՈՒԼ)»

 

1.

Ծրագրի նպատակը

Նվազեցնել ձեռքբերովի կուրությունը բնակչության շրջանում, հասանելի և մատչելի դարձնել ակնաբուժական ծառայությունները և բուժօգնությունը, աջակցել սոցիալապես անապահով և խոցելի բնակչությանը: Մասնավորապես՝

  1. ՀՀ առողջապահության նախարարության առաջարկով հիմնել, սարքավորումներով ապահովել մարզային ակնաբուժական կենտրոն Վայոց ձորի մարզում (բժշկական կենտրոնի տարածքում) և ապահովել «Հայկական ակնաբուժության նախագիծ» ԲՀ-ի (ՀԱՆ) կողմից հիմնված ակնաբուժական կենտրոնների արդյունավետ աշխատանքը Տավուշի, Լոռու, Սյունիքի և Շիրակի մարզերում.
  2. Համակարգել Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնի աշխատանքները.
  3. Ապահովել ակնային հիվանդությունների կանխարգելումը /հետազոտությունը, բուժումը/ վիրահատությունը Աչքի շարժական հիվանդանոցի (ԱՇՀ), ՀԱՆ-ի մարզային ակնաբուժական կենտրոնների միջոցով: Անհասության ռետինոպաթիայի նորածնային սքրինինգի և բուժման ազգային ծրագրի շրջանակներում ապահովել անհրաժեշտ սարքավորումները, պարագաները և դեղորայքը: Կազմակերպել շաքարախտ ունեցողների խորացված ակնային ստուգում և լազերային բուժում.
  4. Բարելավել ծառայությունների որակն ակնաբուժության բնագավառում մասնագիտական վերապատրաստման/դասընթացների միջոցով՝ ակնաբույժների, ներզատաբանների, նեոնատոլոգների, ընտանեկան բժիշկների և ԲՄԿ բուժքույրերի շրջանում.
  5. Օժանդակել բնակչության շրջանում ակնային հիվանդությունների, բուժման և կանխարգելիչ միջոցառումների անհրաժեշտության մասին տեղեկատվության տարածմանը և իրազեկության բարձրացմանը, հատկապես դպրոցականների շրջանում, տպագրել «Տեսունիկի տեսողության խաղը» մանկական ձեռնարկը և անցկացնել դասընթացներ ուսուցիչների հետ, տպագրել դիաբետի վարման ուսումնական նյութեր:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է ստանալ ծրագրի շրջանակներում` օրենքով սահմանված հարկային և մաքսային արտոնություններ:

3.

Բարեգործը

Հիմնադրամի ծրագրի ֆինանսավորման հիմնական աղբյուրն է ԱՄՆ-ում գտնվող «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական ընկերությունը (The Armenian Eye Care Project Corporation), որը հանդիսանում է «Հայկական ակնաբուժության նախագիծ» ԲՀ- ի հիմնադիրը: 2017 թ. մարտից մինչև 2020 թ. մարտ ՀԱՆ-ի «Հայաստանում կուրության կանխարգելում շաքարախտային ռետինոպաթիայից». բուժօգնության ծրագիրը համաֆինանսավորվում է նաև Շաքարախտի համաշխարհային հիմնադրամի (WDF, Դանիա) կողմից: Մինչև 2019 թ. հունիսի 30-ը Հայաստանի նեոնատալ բժշկության ասոցիացիայի հզորացման ենթածրագրի իրականացումը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից:

4.

Ծրագիրը կատարողը

«Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը, ՀՎՀՀ՝` 00074765, իրավաբանական հասցեն՝ Վրացական 9, բն. 44, իրական հասցեն՝ Այգեստան, 5-րդ փ., 7-րդ տուն, հեռ. 55 90 68; 577611:

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Ծրագիրն առնչվում է առողջապահական և սոցիալական ոլորտներին և ընդգրկում է Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի, Կոտայքի, Տավուշի, Վայոց ձորի, Շիրակի, Լոռու մարզերը, Երևանը, Երևանի և մարզերի ծննդատների ինտենսիվ թերապիայի բաժանմունքները: Կշարունակվեն աշխատանքները Տավուշի, Լոռու, Սյունիքի և Շիրակի մարզային ակնաբուժական կենտրոններում, և կստեղծվի Վայոց ձորի կենտրոնը: Դրանք գործում են և կգործեն բժշկական կենտրոնների տարածքում՝ որպես ակնաբուժական բաժանմունք:

6.

 Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր կողմնորոշիչ արժեքը` 1,001,110,000 ՀՀ դրամ

եռամսյակ

ա) մարզային ակնաբուժական կենտրոնների ստեղծում/
աշխատանք

բ) հետա-զոտություն/ բուժում
/վիրահա-տություն

գ) մասնա-գիտական վերապատ-րաստում

դ) հանրային իրա-զեկություն/ տեղեկա-տվություն

Վարչական ծախսեր

ԸՆԴԱ-ՄԵՆԸ

2019

           

ապրիլ-հունիս

 56,490,000

40,296,000

5,030,400

1,440,000

3,194,400

106,450,800

հուլիս-սեպտեմբեր

 37,660,000

50,370,000

6,288,000

1,800,000

3,993,000

100,111,000

հոկտեմբեր-դեկտեմբեր

 18,830,000

35,259,000

4,401,600

1,260,000

2,795,100

62,545,700

ընդամենը 2019

 112,980,000

 125,925,000

 15,720,000

 4,500,000

 9,982,500

269,107,500

ծախսեր, որոնց համար հայցվում է ԱԱՀ և մաքսատուրքերից ազատում

 109,230,000

 124,800,000

 14,837,500

 2,750,000

 6,482,500

258,100,000

ծախսեր, որոնց համար չի հայցվում ԱԱՀ և մաքսատուրքերից ազատում

 3,750,000

 1,125,000

 882,500

 1,750,000

 3,500,000

11,007,500

2020

           

հունվար-մարտ

 18,830,000

30,222,000

3,772,800

1,080,000

2,395,800

56,300,600

ապրիլ-հունիս

 37,660,000

55,407,000

6,916,800

1,980,000

4,392,300

106,356,100

հուլիս-սեպտեմբեր

 37,660,000

50,370,000

6,288,000

1,800,000

3,993,000

100,111,000

հոկտեմբեր-դեկտեմբեր

 37,660,000

40,296,000

5,030,400

1,440,000

3,194,400

87,5620,800

ընդամենը 2020

 131,810,000

 176,295,000

 22,008,000

 6,300,000

 13,975,500

350,388,500

 ծախսեր, որոնց համար հայցվում է ԱԱՀ և մաքսատուրքերից ազատում

 127,435,000

 174,720,000

 20,772,500

 3,850,000

 9,075,500

335,853,000

ծախսեր, որոնց համար չի հայցվում ԱԱՀ և մաքսատուրքերից ազատում

 4,375,000

 1,575,000

 1,235,500

 2,450,000

 4,900,000

14,535,500

2021

           

հունվար-մարտ

 18,830,000

40,296,000

5,030,400

1,440,000

3,194,400

68,790,800

ապրիլ-հունիս

 37,660,000

50,370,000

6,288,000

1,800,000

3,993,000

100,111,000

հուլիս-սեպտեմբեր

 37,660,000

45,333,000

5,659,200

1,620,000

3,593,700

93,865,900

հոկտեմբեր-դեկտեմբեր

 18,830,000

35,259,000

4,401,600

1,260,000

2,795,100

62,545,700

ընդամենը 2021

 112,980,000

 171,258,000

 21,379,200

 6,120,000

 13,576,200

325,313,400

 ծախսեր, որոնց համար հայցվում է ԱԱՀ և մաքսատուրքերից ազատում

 109,230,000

 169,728,000

 20,179,000

 3,740,000

 8,816,200

311,693,200

ծախսեր, որոնց համար չի հայցվում ԱԱՀ և մաքսատուրքերից ազատում

 3,750,000

 1,530,000

 1,200,200

 2,380,000

 4,760,000

13,620,200

2022

           

հունվար-մարտ

 18,830,000

30,222,000

3,772,800

1,080,000

2,395,800

56,300,60

ընդամենը 2022

 18,830,000

30,222,000

3,772,800

1,080,000

2,395,800

56,300,600

 ծախսեր, որոնց համար հայցվում է ԱԱՀ և մաքսատուրքերից ազատում

 18,205,000

 29,952,000

 3,561,000

 660,000

 1555,800

53,933,800

ծախսեր, որոնց համար չի հայցվում ԱԱՀ և մաքսատուրքերից ազատում

 625,000

 270,000

 211,800

 420,000

 840,000

2,366,800

Ծրագրի ամբողջ գումարը

 376,600,000

 503,700,000

 62,880,000

 18,000,000

 39,930,000

1,001,110,000

 ծախսեր, որոնց համար հայցվում է ԱԱՀ և մաքսատուրքերից ազատում

 364,100,000

 499,200,000

 59,350,000

 11,000,000

 25,930,000

959,580,000

ծախսեր, որոնց համար չի հայցվում ԱԱՀ և մաքսատուրքերից ազատում

 12,500,000

 4,500,000

 3,530,000

 7,000,000

 14,000,000

41,530,000

7.

Բարեգործություն ստացողը

ՀՀ մարզերի և Երևանի բնակչությունը` աղքատ, անապահով ընտանիքները /ըստ ընտանեկան նպաստների համակարգի սահմանային մեծությունից սկսած [27 միավոր]/, երեխաները, թոշակառուները, հաշմանդամները, զոհված ազատամարտիկների ընտանիքները, շաքարախտով հիվանդները, անհաս նորածին երեխաները, որոնց սպառնում է անհասության ռետինոպաթիայի /ԱՌ/ պատճառով առաջացած կուրության վտանգը: Ընդհանուր ակնային հետազոտությունների դեպքում – ստուգվում են բոլոր նրանք, ովքեր որոշում են գալ անվճար ստուգման: Վիրահատության ենթակա անձանց պետպատվերից օգտվելու իրավասությունը ստուգվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած ընտանեկան անապահովության ցուցակների միջոցով` մարզային և տեղական ինքնակառավարման մարմինների հետ միասին: ՀԱՆ-ի շահառուներն են. ընդհանուր հետազոտությունների դեպքում` 35000 մարդ /ներառյալ 11000 երեխա/; բուժման/վիրահատության դեպքում` 3400 մարդ, ակնոցների տրամադրման դեպքում` 1000 մարդ, անհաս երեխաների հետազոտության և բուժման/ԱՌ/ դեպքում է` 1800 հոգի, ընդամենը 41200 մարդ: Ակնային հիվանդությունների, բուժման և կանխարգելիչ միջոցառումների տեղեկատվության և իրազեկության շահառուների թիվը կես միլիոն մարդ է: Մասնագիտական կրթական ծրագրի շահառուներն են 200 բուժաշխատող, մարզային կենտրոնների դեպքում՝ տվյալ մարզերի ողջ բնակչությունը:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Ծրագիրն իրականացվելու է 2019 թ. ապրիլ-2022 թ. մարտ ժամանակաշրջանի ընթացքում:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի նախատեսված բոլոր միջոցառումներն անվճար են: Ծրագրի բաղադրիչներն են՝

ա) մարզային ակնաբուժական կենտրոնի ստեղծում ըստ ՀՀ ԱՆ-ի առաջարկի Վայոց ձորի մարզում և աշխատանքների ապահովում Տավուշի, Լոռու, Սյունիքի և Շիրակի մարզերի ակնաբուժական կենտրոններում: Այս բաղադրիչի համար նախատեսվում է ընդամենը 376,600,000 ՀՀ դրամ,

բ) կանխարգելում/հետազոտություն/բուժում/վիրահատություն/ակնոցների տրամադրում (սքրինինգ, ԱՇՀ, անհասության ռետինոպաթիա): Այս բաղադրիչի համար նախատեսվում է ընդամենը 503,700,000 ՀՀ դրամ,

գ) մասնագիտական վերապատրաստում/դասընթացներ, որոնց համար նախատեսվում է 62,880,000 ՀՀ դրամ,

դ) hանրային իրազեկություն/տեղեկատվություն, կրթություն, որի համար նախատեսվում Է 18,000,000 ՀՀ դրամ,

ե) Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր, որոնց համար նախատեսվում է 39,930,000 ՀՀ դրամ:

Ծրագրի բաղադրիչներն իրականացվում են ՀՀ տարածքում՝ ըստ հետևյալ ժամանակացույցի (սքրինինգ և ԱՇՀ)`

մարզ

ժամանակաշրջան

Արագածոտն

2020 փետրվար-մայիս, 2022 փետրվար-մարտ

Արարատ

2020 ապրիլ-հուլիս

Արմավիր

2019 ապրիլ-մայիս, 2020 հոկտեմբեր-դեկտեմբեր, 2021-2021 մարտ

Գեղարքունիք

2019 մայիս-հուլիս, 2021 մայիս-հուլիս

Կոտայք

2019 սեպտեմբեր-դեկտեմբեր, 2021 սեպտեմբեր-դեկտեմբեր

Վայոց ձոր

2020 հունիս-օգոստոս

Երևան

2019 մարտ- 2020 մարտ, 2020, 2021, 2022 փետրվար-մարտ –սոց հաստատություններ

 Ակնային ընդհանուր զննումներ իրականացվելու են նաև ՀՀ դպրոցներում և մանկապարտեզներում: Աչքի շարժական հիվանդանոցը (ԱՇՀ) շրջելու է մարզերով և կատարելու է տեսողության մանրազնին ստուգում և վիրահատություն` հիմնված ընդհանուր ակնային հետազոտությունների արդյունքների վրա: 2019 թ.-ի ընթացքում Երևանի 15 պոլիկլինիկաներում իրականացվում է դիաբետի սքրինիգ ռետինալ խցիկով:

Անհասության ռետինոպաթիայի /ԱՌ/ ծրագրի աշխատանքները կատարվում են ընտրված ծննդատներում շուրջ տարի, մարզային ակնաբուժական կենտրոնի ստեղծում – հուլիս-սեպտեմբեր 2020 թ., և աշխատանքների ապահովում Տավուշ -2019-2020, Սյունիք -2019-2021, Շիրակ 2019-2022, Լոռի 2019-2020:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

ՀԱՆ ԲՀ «Լույս հայի աչքերին» ծրագրի ընդհանուր կողմնորոշիչ արժեքն է` 1,001,110,000 ՀՀ դրամ: Վարչական ծախսերը կազմում են ծրագրի ընդհանուր արժեքի 4 %:

Ծրագրի շրջանակներում նախատեսված գործարքների ապահովում

ա) մարզային ակնաբուժական կենտրոնների աշխատանք Տավուշի, Լոռու, Սյունիքի և Շիրակի մարզերում և ստեղծում Վայոց ձորի մարզում:

● Ակնաբուժական և բժշկական սարքավորումների, դեղորայքի ներմուծում` կողմնորոշիչ արժեքը 350,000,000 ՀՀ դրամ առանց ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ),

● Վառելիքի ձեռքբերում՝ արժեքը 10,500,000 ՀՀ դրամ առանց ավելացված արժեքի հարկի, ըստ 2019 թ. փետրվարի 21-ի N 055/19 պայմանագրի «Ֆլեշ» ՍՊԸ (ք. Երևան, Ե. Կողբացու 30, ՀՎՀՀ՝ 01808789):

● Մարզային ակնաբուժական կենտրոնների համակարգչային և ակնաբուժական սարքավորումների ծրագրային սպասարկում՝ արժեքը 3,600,000 ՀՀ դրամ առանց ԱԱՀ-ի, ըստ 2019 թ. փետրվարի 16-ին կնքած պայմանագրի «Լեոն Քոմպյուտերս» ՍՊԸ-ի (0097 Երևան, Աջափնյակ, Նորաշեն Թաղամաս շենք 11-110, ՀՎՀՀ՝ 01274326)

● Այլ ծախսեր, որոնց համար չի հայցվում ԱԱՀ և մաքսատուրքերից ազատում՝ մարդկային ռեսուրսներ, կացարանի և սննդի ապահովում, ընդամենը՝ 12,500,000 ՀՀ դրամ

 

բ) կանխարգելում/հետազոտություն/բուժում/վիրահատություն/ակնոցների տրամադրում

 

● Ակնաբուժական և բժշկական սարքավորումների, դեղորայքի ներմուծում` կողմնորոշիչ արժեքը 480,000,000 ՀՀ դրամ առանց ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ),

● Ակնաբուժական /բժշկական սարքավորումների և դեղորայքի գնում` արժեքը 6,000,000 ՀՀ դրամ առանց ԱԱՀ-ի, ըստ փետրվարի 22, 2019 թ.-ին կնքված համար 2 պայմանագրի «Լիկվոր» ՓԲԸ (ք. Երևան, Քոչինյան 7/29, ՀՎՀՀ՝ 01201697),

● ակնաբուժական/բժշկական պարագաների և դեղորայքի ձեռքբերում՝ արժեքը 6,000,000 ՀՀ դրամ առանց ԱԱՀ-ի, ըստ «Դեզսերվիս» ՍՊԸ -ի հետ (ՀՎՀՀ՝ 00900268) 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ը՝ ըստ 2019 թ. փետրվարի 25-ին կնքված պայմանագրի,

● Դիզելային վառելիքի ձեռքբերում ԱՇՀ-ի համար՝ արժեքը 4,500,000 ՀՀ դրամ առանց ԱԱՀ-ի, ըստ 2019 թ. փետրվարի 21 N 055/19 պայմանագրի «Ֆլեշ» ՍՊԸ (ք. Երևան, Ե. Կողբացու 30, ՀՎՀՀ՝ 01808789) հետ,

● Շարժական ինտերնետի ապահովում՝ ռետինալ խցիկների համար՝ շաքարախտային ռետինոպաթիայի սքրինինգի ընթացքում ըստ «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ 02500052) հետ 2017 թ. հոկտեմբերի 6-ին, 18-ին, նոյեմբերի 7-ին և 2018 թ. փետրվարի 8-ին կնքված պայմանագրերի 2,700,000 առանց ԱԱՀ-ի,

Այլ ծախսեր, որոնց համար չի հայցվում ԱԱՀ և մաքսատուրքերից ազատում՝ մարդկային ռեսուրսներ, կացարանի և սննդի ապահովում, տեղափոխման ծախսեր, ընդամենը՝ 4,500,000 ՀՀ դրամ

 

գ) մասնագիտական վերապատրաստում/դասընթացներ 

 

● Ակնաբուժական նյութերի և ուսուցողական սարքավորումների ներմուծում ԱՄՆ-ից և Եվրոպայից` կողմնորոշիչ արժեքը՝ 54,000,000 ՀՀ դրամ առանց ԱԱՀ-ի,

● ՀԱՆ-ի ակնաբուժական/ կրթական կենտրոնի գրադարանում տեղակայված համակարգչային ցանցում ինտերնետային կապի ապահովում և սպասարկում` մասնագիտական գիտելիքների բարելավման համար, արժեքը` 720,000 ՀՀ դրամ առանց ԱԱՀ-ի ըստ թիվ 027/30/08/2012 պայմանագրի «Յուքոմ» ՍՊԸ-ի (ք. Երևան, իր. հասցե՝ ք. Երևան, Տերյան 19, բն. 4, գործ. հասցե՝ Սայաթ-Նովա 40/1, ՀՎՀՀ՝ 00024873) հետ և 2014 թ. փետրվարի 28-ին կնքված համաձայնագրի,

● Անհասության ռետինոպաթիայի նորածնային սքրինինգի և բուժման ծրագրում և ԱՄՆ ՄԶԳ Նեոնատալ բժշկության բարելավման ծրագրի շրջանակներում ներգրավված «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ԲԲԸ, ԵՊԲՀ-ի «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի /մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի բժիշկների առցանց ուսուցման համար մոբիլ ինտերնետային կապի տրամադրում ըստ «Յուքոմ» («Օրանժ» ՓԲԸ)-ի (ք. Երևան, իր. հասցե՝ ք Երևան, Տերյան 19, բն. 4, գործ. հասցե՝ Սայաթ-Նովա 40/1, ՀՎՀՀ՝ 00024873) 2316125 պայմանագրի, արժեքը` 180,000 ՀՀ դրամ առանց ԱԱՀ-ի,

● Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնում հեռաբժշկության և հեռաուսուցման օգնությամբ անցկացվող վիրահատությունների համար ինտերնետային կապի ապահովում ՝ Vivacell/MTS –ի կողմից ըստ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի (Երևան, Արգիշտի 4/1, ՀՎՀՀ՝ 01551651) 2017 թ. հոկտեմբերի 10-ին կնքած 19722614 պայմանագրի (բաժանորդի ID 077200986), արժեքը՝ 450,000 ՀՀ դրամ առանց ԱԱՀ-ի,

● Միջազգային գիտաժողովների իրականացման հետ կապված հյուրանոցային ծառայություն (մասնակիցների գիշերավարձ, դահլիճի վարձակալություն), կողմնորոշիչ արժեքը՝ 4,000,000 ՀՀ դրամ առանց ԱԱՀ-ի,

● Այլ ծախսեր, որոնց համար չի հայցվում ԱԱՀ և մաքսատուրքերից ազատում՝ մարդկային ռեսուրսներ, կացարանի և սննդի ապահովում, պարագաներ, ընդամենը՝ 3,530,000 ՀՀ դրամ

 

դ) հանրային իրազեկություն/տեղեկատվություն/կրթություն

 

● Ակնային տեղեկատվական նյութերի ներմուծում ԱՄՆ/Եվրոպայից` կողմնորոշիչ արժեքը 2,000,000 ՀՀ դրամ առանց ԱԱՀ-ի:

● Տեղեկատվական և հանրակրթական նյութերի տպագրում (բրոշյուր, պաստառ, ձեռնարկներ)` կողմնորոշիչ արժեքը 9,000,000 ՀՀ դրամ առանց ԱԱՀ-ի ըստ 2019 թ. փետրվարի 26-ին կնքված պայմանագրի «Անտարես» ՍՊԸ-ի հետ (ք. Երևան, Մաշտոցի 50ա/1, ՀՎՀՀ՝ 02519531),

● Այլ ծախսեր, որոնց համար չի հայցվում ԱԱՀ և մաքսատուրքերից ազատում՝ մարդկային ռեսուրսներ, կացարանի և սննդի ապահովում, պարագաներ, ընդամենը՝ 7,000,000 ՀՀ դրամ

 

ե) ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր

 

● Ինտերնետային կաբելային կապի ապահովում և տեխնիկական սպասարկում - արժեքը` 720,000 ՀՀ դրամ առանց ԱԱՀ-ի ըստ թիվ 027/30/08/2012 պայմանագրի «Յուքոմ» ՍՊԸ-ի (ք. Երևան, իր. հասցե՝ ք Երևան, Տերյան 19, բն. 4, գործ. հասցե՝ Սայաթ-Նովա 40/1, ՀՎՀՀ՝ 00024873) հետ և 2014 թ. փետրվարի 28-ի համաձայնագրի,

● Համակարգչային տեխնիկայի վերանորոգման և սպասարկման ծառայություն – արժեքը 1, 080,000 ՀՀ դրամ առանց ԱԱՀ-ի ըստ 2009 թ. օգոստոսի 1-ին կնքված MCS 04 /2009 պայմանագրի «Մաստերկոմպ» ՍՊԸ (ք. Երևան, Թամանյան 2/33, ՀՎՀՀ՝ 01566751),

● Հեռախոսային կապ` չորս քաղաքային գիծ ըստ 2005 թ.-ին կնքված N 010510380 պայմանագրի, ՎԵՈՆ Արմենիա /նախկինում Արմենթելի ( ք. Երևան, ՀՎՀՀ 02500052) հետ, ընդհանուր արժեքը` 2,500,000 ՀՀ դրամ առանց ԱԱՀ-ի,

● Հեռախոսային կապ` բջջային, ըստ «Յուքոմ» ՍՊԸ-ի (նախկինում «Օրանժ» ՓԲԸ-ի) ի (ք. Երևան, իր. հասցե՝ ք Երևան, Տերյան 19, բն. 4, գործ. հասցե՝ Սայաթ-Նովա 40/1, ՀՎՀՀ՝ 00024873) 2699016 պայմանագրի, արժեքը` 2,500,000 ՀՀ դրամ առանց ԱԱՀ-ի,

● ՀԱՆ-ի գրասենյակի ջրամատակարարում` 100,000 ՀՀ դրամ առանց ԱԱՀ-ի ըստ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ 2017 թ. օգոստոսի 22-ին կնքված 07-0098-7 պայմանագրի (ք. Երևան, Աբովյան 66 ա, ՀՎՀՀ՝ 026551145):

● ՀԱՆ -ի գրասենյակի գազամատակարարում` 3,000,000 ՀՀ դրամ առանց ԱԱՀ-ի ըստ «Գազպրոմ Արմենիա» («ՀայՌուսգազարդ») ՓԲԸ-ի Երևանի գգմ-ի հետ 2013 թ. հուլիսի 7-ին կնքված պայմանագրի N 015.08.13.1896 (ք. Երևան, Չարենցի 141ա, ՀՎՀՀ՝ 00046317), Գումարի բաշխում ըստ տարիների՝

 

2019

750,000

2020

1,000,000

2021

1,000,000

2022

250,000

 

● ՀԱՆ -ի գրասենյակի էլեկտրաէներգիայի մատակարարում` 2,500,000 ՀՀ դրամ առանց ԱԱՀ-ի ըստ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Կենտրոն տարածքային համակարգված տնօրինության» հետ 2016 թ. մարտի 2-ին կնքված N 230728 պայմանագրի (ք. Երևան, 015205882, Արշակունյաց 17ա, ՀՎՀՀ՝ 015205882), Գումարի բաշխում ըստ տարիների՝

 

2019

 625,000

2020

 834,000

2021

 834,000

2022

 207,000

 

● ՀԱՆ-ի գրասենյակի հաշվապահական ծառայության՝ 10,080,000 ՀՀ դրամ առանց ԱԱՀ-ի ըստ «Բիզնես Քոնսալթ» ՓԲԸ-ի (ք. Երևան, Սայաթ-Նովա 19, ՀՎՀՀ՝ 01538458) հետ 2019 թ. փետրվարի 25-ին կնքած պայմանագրի,

● ՀԱՆ-ի 2019-2021 թթ. տարեկան գործունեության աուդիտ՝ 2,850,000 ՀՀ դրամ առանց ԱԱՀ-ի ըստ «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ի (ք. Երևան, Հանրապետության 22, 16 տարածք, ՀՎՀՀ՝ 02586575) 2019 թ. փետրվարի 25-ին կնքած պայմանագրի,

● ՀԱՆ-ի գրասենյակի խմելու ջրի մատակարարում՝ 600,000 ՀՀ դրամ առանց ԱԱՀ-ի ըստ «Էվրի Դեյ» ՓԲԸ-ի (ք. Ջերմուկ, Գործարանային 1, ՀՎՀՀ՝ 09104669) հետ 2008 թ. դեկտեմբերի 16-ին կնքած պայմանագրի:

● Այլ ծախսեր, որոնց համար չի հայցվում ԱԱՀ և մաքսատուրքերից ազատում՝ մարդկային ռեսուրսներ, գրասենյակի վարձակալություն և այլն, ընդամենը՝ 14,000,000 ՀՀ դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերի ընդհանուր արժեքն է 39,930,000 ՀՀ դրամ, ներառյալ՝

 

● Ինտերնետային կաբելային կապի ապահովում և տեխնիկական սպասարկում - արժեքը` 720,000 ՀՀ դրամ առանց ԱԱՀ-ի ըստ թիվ 027/30/08/2012 պայմանագրի «Յուքոմ» ՍՊԸ-ի (ք. Երևան, իր. հասցե՝ ք. Երևան, Տերյան 19, բն. 4, գործ. հասցե՝ Սայաթ-Նովա 40/1, ՀՎՀՀ՝ 00024873) հետ և 2014 թ. փետրվարի 28-ի համաձայնագրի,

● Համակարգչային տեխնիկայի վերանորոգման և սպասարկման ծառայություն – արժեքը 1, 080,000 ՀՀ դրամ առանց ԱԱՀ-ի ըստ 2009 թ. օգոստոսի 1-ին կնքված MCS 04 /2009 պայմանագրի «Մաստերկոմպ» ՍՊԸ (ք. Երևան, Թամանյան 2/33, ՀՎՀՀ՝ 01566751), 

● Հեռախոսային կապ` չորս քաղաքային գիծ ըստ 2005 թ.-ին կնքված N 010510380 պայմանագրի, ՎԵՈՆ Արմենիա /Արմենթելի (ք. Երևան, ՀՎՀՀ՝ 02500052) հետ, ընդհանուր արժեքը` 2,500,000 ՀՀ դրամ առանց ԱԱՀ-ի,

● Հեռախոսային կապ` բջջային, ըստ «Յուքոմ» ՍՊԸ-ի (նախկինում Օրանժ ՓԲԸ-ի) (ք. Երևան, իր. հասցե՝ ք. Երևան, Տերյան 19, բն. 4, գործ. հասցե՝ Սայաթ-Նովա 40/1, ՀՎՀՀ՝ 00024873)) 2699016 պայմանագրի , արժեքը` 2,500,000 ՀՀ դրամ առանց ԱԱՀ-ի,

● ՀԱՆ-ի գրասենյակի ջրամատակարարում` 100,000 ՀՀ դրամ առանց ԱԱՀ-ի ըստ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ 2017 թ. օգոստոսի 22-ին կնքված 07-0098-7 պայմանագրի (ք. Երևան, Աբովյան 66 ա, ՀՎՀՀ՝ 026551145),

● ՀԱՆ -ի գրասենյակի գազամատակարարում` 3,000,000 ՀՀ դրամ առանց ԱԱՀ-ի ըստ «Գազպրոմ Արմենիա» («ՀայՌուսգազարդ») ՓԲԸ-ի Երևանի գգմ-ի հետ 2013 թ. հուլիսի 7- ին կնքված պայմանագրի N 015.08.13.1896 (ք. Երևան, Չարենցի 141 ա, ՀՎՀՀ՝ 00046317), Գումարի բաշխում ըստ տարիների՝

 

2019

 750,000

2020

 1,000,000

2021

 1,000,000

2022

 250,000

 

● ՀԱՆ -ի գրասենյակի էլեկտրաէներգիայի մատակարարում` 2,500,000 ՀՀ դրամ առանց ԱԱՀ-ի ըստ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Կենտրոն տարածքային համակարգված տնօրինության» հետ 2016 թ. մարտի 2-ին կնքված N 230728 պայմանագրի (ք. Երևան, 015205882, Արշակունյաց 17ա, ՀՎՀՀ՝ 015205882), Գումարի բաշխում ըստ տարիների՝

 

2019

 625,000

2020

 834,000

2021

 834,000

2022

 207,000

 

● ՀԱՆ-ի գրասենյակի հաշվապահական ծառայության՝ 10,080,000 ՀՀ դրամ առանց ԱԱՀ-ի ըստ «Բիզնես Քոնսալթ» ՓԲԸ-ի (ք. Երևան, Սայաթ-Նովա 19, ՀՎՀՀ՝ 01538458) հետ 2019 թ. փետրվարի 25-ին կնքած պայմանագրի, 

● ՀԱՆ-ի 2019-2021 թթ. տարեկան գործունեության աուդիտ՝ 2,850,000 ՀՀ դրամ առանց ԱԱՀ-ի ըստ «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ի (ք. Երևան, Հանրապետության 22, 16 տարածք, ՀՎՀՀ՝ 02586575) 2019 թ. փետրվարի 25-ին կնքած պայմանագրի,

● ՀԱՆ-ի գրասենյակի խմելու ջրի մատակարարում՝ 600,000 ՀՀ դրամ առանց ԱԱՀ-ի ըստ «Էվրի Դեյ» ՓԲԸ-ի (ք. Ջերմուկ, Գործարանային 1, ՀՎՀՀ՝ 09104669) հետ 2008 թ. դեկտեմբերի 16-ին կնքած պայմանագրի,

● Այլ ծախսեր, որոնց համար չի հայցվում ԱԱՀ և մաքսատուրքերից ազատում՝ մարդկային ռեսուրսներ, գրասենյակի վարձակալություն և այլն, ընդամենը՝ 14,000,000 ՀՀ դրամ:

12.

Համագործակցու-թյունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպու-թյունների հետ

Ծրագրի իրականացման ընթացքում ՀԱՆ-ը համագործակցում է ՀՀ առողջապահության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության և գիտության (հանրային կրթության ծրագրեր) նախարարությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի, ԲԾՀԽՀ, միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ: ՀՀ առողջապահության նախարարությունը համակարգում է ծրագիրը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տրամադրում է անապահով ընտանիքների ցուցակները: Աշխատանքները սկսելուց առաջ և ընթացքում, ՀԱՆ-ը համագործակցում է տեղական ինքնակառավարման մարմինների և մարզպետարանների հետ` բնակչությանը ծրագրի պայմաններին իրազեկելու, ժամանակացույցը կազմելու, շահառուների ցուցակները վերստուգելու, տվյալներ և տեղեկատվություն փոխանակելու:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողությունը իրականացվում է «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի /ԱՄՆ/, անհատ բարերարների, ԲԾՀԽՀ, ՀՀ առողջապահության, ՀՀ աշխատանք և սոցիալական հարցերի նախարարությունների կողմից: Շաբաթական հաշվետվություններ ներկայացվում են էլ-փոստով հիմնադիր բարերարին: Մարզում ծրագիրն ավարտելուց հաշվետվություններ են ներկայացվում ՀՀ առողջապահության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններին, համապատասխան մարզպետարաններին և այլ գործընկերներին:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացման միջոցով:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան