Գլխավոր տեղեկություն
Համար
N 340-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (06.06.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.03.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.04.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մարտի 2018 թվականի N 340-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ «ԽԱՐԻՍԽ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կաոավարաթյունը որոշում է.

1. Հավանության տալ «Խարիսխ» համահայկական, մշակութային բարեգործական հիմնադրամի (այսուհետ՝ հիմնադրամ) կողմից ներկայացված՝ Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից 1,1 հեկտար մակերեսով հողամասում իրականացվելիք ներդրումային ծրագրին՝ համաձայն  N 1 հավելվածի։

2. Համաձայնության տալ Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից 1,1 հեկտար մակերեսով, 76560 հազ. դրամ կադաստրային արժեք ունեցող հողամասը (այսուհետ՝ հողամաս) ուղղակի վաճառքի միջոցով հիմնադրամին օտարելուն՝ համաձայն  N 2 հավելվածի։

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասը կարող է օգտագործվել բացառապես երիտասարդական, ազգային, մշակութային կենտրոն կաոուցելու նպատակով և իր նպատակային ու գործառնական նշանակությանը համապատասխան։

4. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել հողամասի օտարումը և հիմնադրամի հետ սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասի ուղղակի վաճառքի մասին պայմանագրի սահմանված կարգով կնքումը՝ դրանում նախատեսելով (բայց չսահմանափակելով) հետևյալ դրույթները՝

ա. սույն որոշման 3-րղ կետում նշված պայմանները,

բ. ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքի չափը՝ շուրջ 22 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,

գ. ներդրումային ծրագրի իրականացման ժամկետը՝ քաղաքաշինական փաստաթղթերը տրամադրելուց հետո՝ 36 ամիս,

դ. պայմանագրային պարտավորություների կատարման ապահովման եղանակը՝ տուժանքի ձևով և, որ պայմանագրի պայմանների խախտման համար հիմնադրամը կրում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով,

ե. պայմանագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված՝ օրենքով սահմանված համապատասխան վճարներն ու տուրքերը պետք է վճարվեն հիմնադրամի միջոցների հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2018 թ. ապրիլի 3

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

մարտի 29-ի N 340-Ա որոշման

 

Ն Ե Ր Դ Ր ՈՒ Մ Ա Յ Ի Ն  Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ԽԱՐԻՍԽ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ

 

1. «Խարիսխ» համահայկական, մշակութային բարեգործական հիմնադրամը, կարևորելով ազգային մշակույթի և երիտասարդության առանձնահատուկ դերը մեր ժողովրդի կյանքում, նախատեսում է Երևան քաղաքում հիմնել երիտասարդական, ազգային, մշակութային կենտրոն:

2. «Խարիսխ» համահայկական, մշակութային բարեգործական հիմնադրամը նախատեսում է իրականացնել ներդրումային ծրագիր, որի նպատակը ժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխան, հանրապետությունում նմանատիպը չունեցող բազմաֆունկցիոնալ կենտրոն ստեղծելն է:

3. Նշված կենտրոնը կներառի գրասենյակային տարածքներ, կոնֆերանս դահլիճներ, ցուցասրահներ, գրադարաններ, թանգարան, մարզադահլիճ, լողավազան և սրճարան:

4. Նոր կենտրոնը կնպաստի հանրապետությունում երիտասարդական ազգային մշակութային կյանքի աշխուժացմանը, ավանդույթների պահպանմանն ու փոխանցմանը հաջորդ սերունդներին, ինչպես նաև առողջ ապրելակերպի ձևավորմանը:

5. Կենտրոնի ընդհանուր մակերեսը կկազմի՝ շուրջ 20000 քառ. մետր:

6. Ծրագրի իրականացման ժամկետը՝ շուրջ 3 տարի:

7. Ծրագրի արժեքը՝ շուրջ 22 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

8. Շինարարության ավարտից հետո կստեղծվի 80 աշխատատեղ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թվականի

մարտի 29-ի N 340-Ա որոշման

 

 

Ս Խ Ե Մ Ա

 

«ԽԱՐԻՍԽ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՕՏԱՐՎՈՂ՝ ԵՐԵՎԱՆԻ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ ՓՈՂՈՑԻՆ ՀԱՐԱԿԻՑ 1,1 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԻ

 

Ներմուծեք նկարագրությունը_20620

(հավելվածը խմբ. 30.05.19 N 673-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան