Գլխավոր տեղեկություն
Համար
N 742-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (20.06.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 19.06.2019
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.06.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.06.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

      

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հունիսի 2019 թվականի N 742-Լ

 

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-134-13.05.2019-ՖՎ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

2019 թ. հունիսի 17

Երևան

       

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-134-13.05.2019-ՖՎ-011/0)ՎԵՐԱԲԵՐՅԱԼ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

              

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 19-րդ հոդվածի համաձայն՝ առնվազն յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ քննարկվում է երաշխավորված ավանդի սահմանված չափերի վերանայման հարցը: Ընդ որում, երաշխավորված ավանդների սահմանաչափերի յուրաքանչյուր վերանայման դեպքում իրականացվում են մի շարք հաշվարկներ և վերլուծություններ` վերանայման նպատակահարմարությունը գնահատելու նպատակով:

Օրենքի համաձայն վերլուծությունների հիմքում դրվում են մի շարք չափորոշիչներ, ինչպիսիք են երաշխավորված ավանդի առավելագույն չափի և մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի հարաբերակցությունը, բանկային համակարգում երաշխավորված ավանդ ունեցող ավանդատուների ընդհանուր թվի մեջ երաշխավորված ավանդի չափը գերազանցող ավանդատուների թվի կշիռը, Հայաստանի Հանրապետության բանկային համակարգում ֆիզիկական անձանց բանկային ավանդների ընդհանուր գումարի մեջ երաշխավորված ավանդների գումարի կշիռը, ինչպես նաև երաշխավորված ավանդի սահմանաչափերի հաշվարկման նպատակով կիրառվող՝ միջազգայնորեն ընդունված այլ ցուցանիշներ։

Նման հաշվարկների և վերլուծությունների իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ երաշխավորված ավանդների սահմանաչափերի բարձրացումը, այլ հավասար պայմաններում, ենթադրում է նաև բանկերի կողմից Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին իրականացվող երաշխիքային վճարների բարձրացում, որի հետևանքով ծախսերի նվազեցման համար հնարավոր է բանկերի կողմից վարկերի տոկոսադրույքների բարձրացում:

Նշենք, որ երաշխավորված ավանդի սահմանաչափը վերանայվել և կրկնակիից ավելի բարձրացվել է 2015 թվականին՝ նշված ու նախապես իրականացված բազմակողմանի հաշվարկների և համապարփակ վերլուծությունների արդյունքներով։

Միևնույն ժամանակ՝ դոլարիզացիայի դեմ պայքարի համատեքստում ներկայումս իրատեսական ենք համարում Հայաստանի Հանրապետության դրամով երաշխավորված ավանդների սահմանաչափի ավելացումը՝ երկու միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով։

Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2020 թվականին, օրենքի 19-րդ հոդվածի համաձայն, նախատեսվում է նախաձեռնել երաշխավորված ավանդի չափի վերանայման գործընթացը՝ իրականացնելով համապատասխան վերլուծություններն ու հաշվարկները, առաջարկում ենք խնդրի քննարկմանն անդրադառնալ 2020 թվականին և նախագծով քննարկվող հոդվածները թողնել անփոփոխ։