Գլխավոր տեղեկություն
Համար
N 423-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.04.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.04.25/26(1479) Հոդ.323
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.04.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.04.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 ապրիլի 2019 թվականի N 423-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1493-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի նոյեմբերի 7-ի «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ոլորտը սահմանված մարմինների վրա տարածելու ժամանակացույցը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1493-Ն որոշման N 1 հավելվածի 11-րդ կետում «2019 թվականի ապրիլի 1» բառերը փոխարինել «համապատասխան օրենքն ուժի մեջ մտնելուց երկու ամիս հետո» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. ապրիլի 17
Երևան