Գլխավոր տեղեկություն
Համար
N 77-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.03.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.03.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.03.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 մարտի 2019 թվականի N 77-Ա

 

«ՕՐՐԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՕՐՐԱՆ» ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 121,032,231 դրամ արժողությամբ «Օրրան» օգնություն կարիքավոր ընտանիքներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանելով, որ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ` 02552842) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Տիգրան Մեծ» հրատարակչություն ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 02505322) հետ 2018 թվականի դեկտեմբերի 20-ին կնքված` N 5-18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տպագրական նյութերի նախատպագրական, տպագրական և այլ պոլիգրաֆիկական ծառայությունների մատուցում` 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Անահիտ Գրիգորյան» ԱՁ-ի (ՀՎՀՀ` 35015392) հետ 2018 թվականի դեկտեմբերի 20-ին կնքված` N 20-18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում խմորեղենի ձեռքբերում` 700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «ՖԼԵՇ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 01808789) հետ 2018 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված` N 180/18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բենզինի ձեռքբերում` 2,700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «ՖԱՐԻՆԻ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00061455) հետ 2015 թվականի դեկտեմբերի 11-ին կնքված` N 1/12-15 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում թխվածքաբլիթների և գաթայի ձեռքբերում` 1,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ (ՀՎՀՀ` 01556354) 2017 թվականի ապրիլի 28-ին կնքված՝ N 945 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար կաթսայատան տեխնիկական անվտանգության փորձաքննության ծառայության մատուցում՝ 68,180 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «ՍԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 02538542) հետ 2017 թվականի դեկտեմբերի 18-ին կնքված` N AR 181217/1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մթերքի ձեռքբերում՝ 28,000,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.

7) «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00930884) հետ 2018 թվականի դեկտեմբերի 18-ին կնքված` N Ե-243 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հունվարի 8-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում ցածր ճնշման գազատար խողովակների և գազօգտագործող սարքավորումների տեխնիկական սպասարկման և կարգաբերման ծառայությունների մատուցում՝ 69,718 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

8) «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 00040569) հետ 2018 թվականի դեկտեմբերի 20-ին կնքված` N AT-AU-089-18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2018 թվականի ֆինանսական տարվա աուդիտորական ծառայությունների մատուցում՝ 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

9) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 00046317) հետ 2015 թվականի դեկտեմբերի 1-ին կնքված` N 012.12.15.0546 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազամատակարարման ծառայությունների մատուցում՝ 2,933,334 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

10) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 01520882) հետ 2018 թվականի մարտի 20-ին կնքված` N 8263135 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցում` 1,650,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

11) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 02655115) հետ 2017 թվականի օգոստոսի 22-ին կնքված՝ N 07-0012-6-1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 275,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

12) «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի («ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ-ի) (ՀՎՀՀ` 02500052) հետ 2004 թվականի հունիսի 17-ին կնքված` N 010309530 51/3162/4682 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 1,466,667 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

13) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի («Ղ-Տելեկոմ» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 01551651) հետ 2010 թվականի դեկտեմբերի 16-ին կնքված` N 74556 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում շարժական հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 1,100,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

14) «Արմենիա» հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ի (Արմենիա Մարիոթ Հյուրանոց Երևան) (ՀՎՀՀ` 02504956) հետ 2018 թվականի դեկտեմբերի 20-ին կնքված՝ N 1316719 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի սեպտեմբերի 13-ին և նոյեմբերի 23-ին հյուրանոցային ծառայությունների մատուցում՝ 4,500.000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

    

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

         

2019 թ. մարտի 1

Երևան

                    

   

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

մարտի 1-ի N 77-Ա

որոշման

 

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

     

«ՕՐՐԱՆ» ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ»

  

1.

Ծրագրի նպատակները

Oգնել ֆինանսական դժվար կացության մեջ հայտնված ընտանիքների երեխաներին և ծերերին, նրանց շրջանում վերացնել մուրացկանությունը, աջակցել աղքատության մեջ գտնվող ընտանիքներին, միայնակ ու կարիքավոր ծերերին

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից օգտվելը

3.

Բարեգործը (բարեգործները)

ԱՄՆ-ում Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպություն, Հովհաննիսյանների ընտանիք, Գրիգորյան բարեգործական հիմնադրամ (Մեծ Բրիտանիա), «Հույսի կամուրջ» ՀԿ, Յիրիկյանների ընտանիք, Հակոբ Բարսեղյան

4.

Ծրագրի կատարողը

«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպություն

ՀՎՀՀ՝ 02552842

Հասցե՝ Առաջին Եկմալյան 6

Երևան, Հայաստանի Հանրապետություն

Հեռ.՝ 53-51-67

5.

Ծրագրի իրականացման վայրը (վայրերը), բնագավառը

Հայաստանի Հանրապետություն՝ Երևան

Սոցիալական բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի բյուջեն կազմում է 121,032,231 (հարյուր քսանմեկ միլիոն երեսուներկու հազար երկու հարյուր երեսունմեկ) դրամ:

 7.

Բարեգործություն ստացողը

Ծրագիրը սկսել է գործել 2000 թ. ապրիլի 19-ից, 16 երեխաներով և 27 ծերերով:

Այժմ ծրագրում ներգրավված են՝

● 6-16 տարեկան 120 երեխա, որոնք ապրում են սոցիալական ծայրահեղ դժվարություններ ունեցող, մուրացկանության շեմին գտնվող ընտանիքներում։ Մի շարք երեխաներ աշխատում և մուրում են փողոցում: Երեխաների մեծ մասը միակողմանի ծնողազուրկ է, հաշմանդամ, բաժանված կամ ազատազրկված ծնողներ ունի.

●  60 թոշակառուներ` 60 և ավելի բարձր տարիքի կանայք ու տղամարդիկ, որոնք անտուն են և մուրում են փողոցում, միայնակ են, ամուսնացած են և անժառանգ, I, II, III խմբերի հաշմանդամ են, ունեն ժառանգներ, սակայն լրացուցիչ աջակցության խիստ կարիք ունեն:

       

Շահառուների ընտրությունը կատարում է սոցիալական աշխատողը՝ նախապես մշակված չափանիշներով։ Յուրաքանչյուր դեպք քննարկվում է Օրրանի մասնագիտական խմբում, որի մեջ մտնում են Օրրանի սոցիալական աշխատողը, մանկավարժները, հոգեբանը, բուժքույրը և գործադիր տնօրենը։ Շահառուների ընտրության հարցում Օրրանը համագործակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Երևանի տարբեր վարչական շրջանների սոցիալական բաժինների, սոցիալական ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչություն հետ։

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Ծրագիրը սկսվել է 2000 թ. ապրիլին, և այն շարունակական է: Սույն ծրագիրը նախատեսված է 2019 թ. հունվարի 1-ից մինչև 2019 թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար: Այն կգործի այնքան ժամանակ, որքան կազմակերպությունը հնարավորություն կունենա իրագործել իր առաքելությունը և այդ նպատակով կունենա ֆինանսական միջոցներ։

9.

Միջոցառումների (ըստ փուլերի, եթե այդպիսիք հնարավոր է, առանձնացնել) նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

«Օրրան» ԲՀԿ-ն Առաջին Եկմալյան 6 հասցեում գտնվող իր եռահարկ կենտրոնում մուրացիկ, թափառաշրջիկ և ծայրահեղ կարիքավոր ընտանիքների 120 երեխայի շաբաթը 6 օր մատուցում է տաք ճաշ և իրականացնում սոցիալական, կրթական, մշակութային, հոգեբանական և բժշկական ծառայություն։

Շաբաթը 6 օր Օրրանը տաք նախաճաշ է մատուցում 60 միայնակ, կարիքավոր ծերերի և հաշմանդամների։

● 120 երեխայի և 60 թոշակառուի ամենօրյա սնունդ: Տարեկան կազմում է 43,403,791 դրամ (մթերքի ձեռքբերում՝ 33,500,000 դրամ, խոհանոցային սարքավորումներ և պարագաներ՝ 1,800,000 դրամ, վարձատրություն խոհանոցի աշխատողներին (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրերի)՝ 8,103,791 դրամ),

● բժշկական և հոգեբանական ծառայություններ՝ տարեկան 2,500,004 դրամ (բժշկական-սանիտարական առաջին անհրաժեշտության պարագաներ՝ 200,000 դրամ, բուժքրոջ և հոգեբանի վարձատրություն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրերի)՝ 2,300,004 դրամ),

● սոցիալական ծառայություն, հագուստ և կոշիկ՝ տարեկան 4,433,326 դրամ (հագուստի և կոշիկի ձեռքբերում՝ 3,200,000 դրամ, սոցաշխատողի վարձատրություն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրերի)՝ 1,233,326 դրամ),

● մշակութային միջոցառումներ՝ տարեկան 11,424,687 դրամ (ամառային ճամբար, այցելություն Ջրաշխարհ, թատրոն, կինո՝ 7,440,000 դրամ, մշակութային աշխատողների վարձատրություն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրերի)՝ 3,984,687 դրամ),

● դպրոցահասակ երեխաների տնային պարապմունքների կազմակերպում՝ դպրոցից հետո, շաբաթական 6 օր, 120 երեխայի համար, գրենական պիտույքների, ուսումնական նյութերի, պայուսակների ապահովում, և ձեռարվեստական հինգ կենտրոններում ուսուցում (փայտամշակում, կար ու ձև, կավագործություն, նկարչություն, բացիկների պատրաստում), տարեկան՝ 17,244,163 դրամ (դպրոցական գրենական պիտույքներ, պայուսակներ՝ համակարգիչներ 2,700, 000 դրամ, նյութեր՝ ձեռարվեստական հինգ կենտրոնի համար՝ 1,700,000 դրամ, վարձատրություն ՝ ուսուցիչներն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրերի)՝ 12,844,163 դրամ),

● արտասահմանից բեռների ներմուծում (բարերարների ցանկությամբ ուղարկված հագուստ, գրենական պիտույքներ, խաղալիք, սպորտային ապրանք)՝ տարեկան 1,000,000 դրամ, նվիրատվություն՝

     

- ծայրաստիճան կարիքավոր 60 ընտանիքների էլեկտրաէներգիայի և 3 ընտանիքների բնակարանի վարձի վճարում՝ տարեկան 5,500,000 դրամ.

     

- 90 երեխաների ամենօրյա երթևեկության ծախսեր՝ տարեկան 5,616,000 դրամ.

      

- 8 սաների` ըստ նախասիրության (երաժշտություն, արհեստներ, շախմատ և այլն) ուսման վարձերի վճարում՝ տարեկան 1,260,000 դրամ,

● «Արմենիա» հյուրանոցային համալիր» ՓԲԸ՝ միջոցառում դրամական միջոցների հայթայթման նպատակով՝ 4,500,000 դրամ,

● Բուկլետների և թերթերի տպագրություն՝ 1,500,000 դրամ,

● Տեսախցիկներ ձեռքբերում և տեղադրում՝ 400000 դրամ:

   

Ընդամենը ՝ 98,781,971 դրամ (իննսունութ միլիոն յոթ հարյուր ութսունմեկ հազար ինը հարյուր յոթանասունմեկ), Կազմակերպական ծախսերը՝ 22,250,260 դրամ, ընդամենը ծրագրի բյուջեն՝ 121,032,231 դրամ:

 10.

Ձեռք բերվելիք (ներմուծվող) ապրանքների, ծառայություն-ների և աշխատանքների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը

N

Ամսա-
թիվ

Պայմանագրի
կամ հաշիվ
ապրանքագրի համարը

Կազմակերպու-

թյան

կամ մատակարարի

անվանումը

Նկարագրությունը

ՀՀ դրամ
տարեկան
առանց ԱԱՀ

1.

17.06.04

N010309530

51/3162/4682

«Վեոն Արմենիա»

ՀՁ ՓԲԸ

Հեռախոսակապի
մատակարարում

1,600,000

2.

22.08.17

N 07-0012-6-1

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ

Խմելու ջրի մատակարարում

300,000

3.

20.03.18

N-8263135

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ

էլեկտրաէներգիայի
մատակարարում

1,800,000

4.

 

 

 «Արսեն Խալաթյան» ԱՁ

Հացի ձեռքբերում

3,000,000

5.

01.12.15

Պայմանագիր
N 012.12.15.0546

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ

Գազի մատակարարում

3,200,000

6.

 

 

 

Արտասահմանից բեռների ներմուծում (բարերարների կողմից ուղարկվող նվերներ)

1,000,000

7.

18.12.18

Ե-243

 «Էյ-Ի-ՋԻ-Սերվիս»
 ՍՊԸ

Գազի սարքավորումների տեխնիկական սպասարկման ծառայության մատուցում

69,718

8.

 20.12.18

AT-AU-089-18

«Գրանթ Թորնթոն» ՓԲԸ

 Տարեկան ֆինանսական աուդիտի
ծառայության մատուցում

1,500,000

9.

18.12.17

Պայմանագիր
AR 181217/1

«ՍԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ

Մթերքի ձեռքբերում

28,000,000

10.

 

 

 

Համակարգչի, պրինտերի ձեռքբերում

1,200,000

11.

 

 

 

փոստային ծախսեր

180,000

12.

 

 

 

գրասենյակային ծախսեր

1,800,000

13.

28.04.17

Պայմանագիր
N 945

«Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ

Գազի կաթսայի տեխնիկական զննման ծառայության մատուցում

68,180

14.

 

 

«Վալենսիա» ՀՁ ՍՊԸ

Երեխաների այցելություն Ջրաշխարհ
(90 *6000դր)

540,000

15.

 

 

«Ռիպա առողջարան» ՍՊԸ

Երեխաների հանգիստ «Ռիպա» առողջարանում (70եր*7 օր*10000 դր)

4,900,000

16.

16.12.10

74556

«ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ

Հեռախոս. կապի
մատակարարում

1,200,000

17.

11.12.15

1/12-15

«Ֆարինի» ՍՊԸ

Թխվածքաբլիթների, գաթայի ձեռքբերում

1,200,000

18.

 

 

 

 Դպրոցական պայուսակներ, գրենական պիտույքներ

1,500,000

19.

10.12.18

Պայմանագիր 180/18,

«Ֆլեշ» ՍՊԸ

Բենզինի ձեռքբերում

2,700,000

20.

20.12.18

Պայմանագիր 1316719

«Արմենիա» հյուրանոցային համալիր» ՓԲԸ

Միջոցառում՝ դրամական միջոցների հայթայթման նպատակով

4,500,000

21.

 

 

«Կրոմա գրուպ» ՍՊԸ

խոհանոցային պարագաների ձեռքբերում

800,000

22.

 

 

 

խոհանոցային սարքավորումների ձեռքբերում

1,000,000

23.

20.12.18

Պայմանագիր
 N 20-18

«Անահիտ Գրիգորյան» ԱՁ

Տորթերի ձեռքբերում՝ երեխաների տարեդարձները նշելու համար

700,000

24.

 

 

«Նաիրա Աղավելյան» ԱԶ

Սենդվիչի ձեռքբերում

600,000

25.

 

 

 

Տեսախցիկների ձեռքբերում

400,000

26.

 

 

 

Կոշիկի, հագուստի ձեռքբերում

3,200,000

27.

 

 

 

ձեռարվեստական հինգ կենտրոնի համար նյութերի ձեռքբերում

1,700,000

28.

 

 

 

բժշկական-սանիտարական առաջին անհրաժեշտության պարագաներ

200,000

29.

 

 

 

մշակութային միջոցառումներ՝ այցելություն մշակութային հաստատություններ, նյութերի ձեռքբերում

2,000,000

30.

20.12.18

Պայմանագիր
 N 5-18

«Տիգրան Մեծ» ՓԲԸ

Բուկլետների և թերթերի տպագրություն

1,500,000

 

 

Ընդամենը

 

 

72,357,898

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր

Կենցաղային ծախսեր` պայմանագրեր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի , «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի , «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ.

      

● գազ՝ տարեկան՝ 3,200,000 դրամ,

● գազի սարքավորումների տեխնիկական սպասարկում՝ 69718 դրամ,

● ջուր` 300,000 դրամ,

● էլեկտրաէներգիա` 1,800,000 դրամ,

● հեռախոս` 2,800,000 դրամ,

● գրասենյակային ծախսեր` 1,800,000 դրամ,

● ֆինանսական աուդիտ «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի կողմից՝ 1,500,000 դրամ,

● փոստային ծախսեր՝ 180,000 դրամ,

● բենզինի ծախսեր՝ 2,700,000 դրամ,

● տեխնիկական անվտանգություն՝ 68,180 դրամ,

● աշխատավարձ վարչական աշխատողներին (ադմինիստրատոր, հաշվապահ, վարորդ)՝ 7832362 դրամ:

     

Ընդամենը՝ 22,250,260 (քսաներկու միլիոն երկու հարյուր հիսուն հազար երկու հարյուր վաթսուն) դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

1. Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով

    

2. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

    

3. ՀՀ առողջապահության նախարարություն

   

4. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

   

5. Երևանի քաղաքապետարանի և Երևանի վարչական շրջանների սոցիալական վարչություններ

    

6. Տեղական ու միջազգային ՀԿ-ներ, որոնք աշխատում են ռիսկի խմբի երեխաների հետ

      

7. ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչություն

     

Օրրանը համագործակցում է նաև սոցիալական ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

● ՀՀ կառավարություն 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին.

● ամսական և եռամսյակային աշխատանքային ու ֆինանսական հաշվետվություններ են ներկայացվում «Օրրան» ԲՀԿ-ի տնօրենների խորհրդին.

● գույքագրումը և բաշխումն իրականացվում են «Օրրան» ԲՀԿ-ի գործադիր տնօրենի, հաշվապահի և սոցիալական աշխատողի, ինչպես նաև շահառուների ստորագրություններով ու անձնագրային տվյալներով.

● ամսական հաշվետվություններ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտե. ֆինանսական աուդիտն իրականացվում է «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ կողմից:

   

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան