Գլխավոր տեղեկություն
Համար
N 227-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.03.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.02.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.03.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 փետրվարի 2019 թվականի N 227-Ա

 

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1067-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին և 2-րդ կետերը` 2014 թվականի օգոստոսի 6-ին Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրի (այսուհետ` ծրագիր) շրջանակներում ձեռք բերված գույքի շահագործումը ծրագրի պահանջներին համապատասխան ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզերի համապատասխան համայնքներում ստեղծված արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվներին ժամանակավոր պահատվության հանձնված` 188 236 968 դրամ սկզբնական արժեքով պետական սեփականություն հանդիսացող գույքը նվիրաբերել նույն կոոպերատիվներին` համաձայն N 1 հավելվածի` կոոպերատիվների կանոնադրական խնդիրներին համապատասխան տվյալ համայնքում անասնապահության զարգացման նպատակով օգտագործելու պայմանով:

2. «Ագրոքիմիական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ժամանակավոր պահատվության հանձնված` 41 318 000 դրամ սկզբնական արժեքով պետական սեփականություն հանդիսացող գույքից՝ Ատոմային էմիսիոն սպեկտրաչափ 4200 ՄՊ-ԱԷՍ գույքն անհատույց, անժամկետ օգտագործման, իսկ Քարշիչ պահարան ՇՎԼ-05.3, Անալիտիկ կշեռք Սիտիզեն ՍիԻքս 220, Իոնաչափ լաբորատոր սարք Մելտեր Տօլեդօ Էս 200, Տեխնիկական կշեռք Սիտիզեն Էս Ջի 1202, Ջրային բաղնիք ՊԷ-4300, Հողի լաբորատոր աղաց ԷՄԷրՑէ ԿՄ-400 գույքը սեփականության իրավունքով հանձնել նույն պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 2 հավելվածի:

3. «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ժամանակավոր պահատվության հանձնված` 2016 թվականի արտադրության, 2 600 000 դրամ սկզբնական արժեքով պետական սեփականություն հանդիսացող մանրազերծող սարքավորումը (քանակը՝ 1 հատ, մոդելը՝ SST-30) սեփականության իրավունքով հանձնել նույն պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ երկամսյա ժամկետում ապահովել`

1) սույն որոշման N 1 հավելվածում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը համապատասխան կոոպերատիվների հետ.

2) սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում և սույն որոշման 3-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը:

5. Նվիրաբերվող գույքի նվիրաբերության պայմանները սահմանել նվիրաբերության մասին պայմանագրերում` ծրագրի պահանջներին համապատասխան` դրանցում նախատեսելով, որ գույքը նվիրաբերության պայմաններին անհամապատասխան օգտագործելու դեպքում նվիրաբերողն իրավունք ունի պահանջելու նվիրաբերության վերացում: Սույն որոշման N 1 հավելվածում նշված գյուղատնտեսական տեխնիկայի պետական հաշվառումն իրականացվում է համապատասխան կոոպերատիվների միջոցների հաշվին:

     

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

      

2019 թ. մարտի 19

Երևան

  

   

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

փետրվարի 28-ի N 227-Ա որոշման

      

Ց Ա Ն Կ

  

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՐՈՏՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

       

NN
ը/կ

Գույքն ստացողի անվանումը

Գույքի անվանումը, նույնականացման տվյալները, ձեռքբերման տարեթիվը

Քա- նակը
(հատ)

Սկզբնական արժեքը (դրամ)

Կոոպերատիվի ներդրումը գույքի արժեքի մեջ (դրամ)

1

2

3

4

5

6

1.

ՀՀ Արագածոտնի մարզի «Ապարանի համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվ

խոտհնձիչ ԲիՍիԷս 615Լ,
գործարանային
N A000987391,
2017 թ.

1

1 264 000

252 800

2.

ՀՀ Արագածոտնի մարզի «Ապարանի համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվ

հրող թև տրակտոր
Բելառուս-1221.2-ի համար,
գործարանային N 019,
20.09. 2017 թ.

1

1 700 000

340 000

3.

ՀՀ Արագածոտնի մարզի «Ներքին Բազմաբերդի համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվ

տրակտոր «Բելառուս-82.1»,
գործարանային
N 808227967, շարժիչ` 983974,
2017 թ.

1

8 450 000

1 690 000

4.

ՀՀ Արագածոտնի մարզի «Ներքին Բազմաբերդի համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվ

հրող թև տրակտոր
Բելառուս-82.1-ի համար,
գործարանային N 018,
2017 թ.

1

1 150 000

230 000

5.

ՀՀ Արագածոտնի մարզի «Ներքին Բազմաբերդի համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվ

հավաքիչ-մամլիչ
«Տուկան ՊՊՏ-041»,
գործարանային
N RTVC041003869,
2017 թ.

1

4 776 000

955 200

6.

ՀՀ Արագածոտնի մարզի «Նոր Ամանոսի համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվ

տրակտոր
«Բելառուս-82.1»,
գործարանային
N 808232783,
շարժիչ` 998954,
2017 թ.

1

8 450 000

1 690 000

7.

ՀՀ Արագածոտնի մարզի «Երնջատափի համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվ

տրակտոր «Բելառուս-82.1»,
գործարանային
N 808227956, շարժիչ` 985335,
2017 թ.

1

8 450 000

1 690 000

8.

ՀՀ Արագածոտնի մարզի «Երնջատափի համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվ

հանքային պարարտանյութերի ցրիչ ՊՈՒ-1000,
 գործարանային N 177,
2017 թ.

1

1 889 246

377 849

9.

ՀՀ Արագածոտնի մարզի «Երնջատափի համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվ

գութան ՊՆՊ-5-40-3,
գործարանային N 28,
2017 թ.

1

4 687 242

937 448

10.

ՀՀ Արագածոտնի մարզի «Երնջատափի համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվ

տրակտոր Տ-150 Կ,
նույնականացման
N 593484,
շարժիչ` ՅԱմզ-236Մ2-59,
գործարանային
N Հ0613202,
2017 թ.

1

29 653 980

5 930 796

11.

ՀՀ Արագածոտնի մարզի «Քուչակի համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվ

տրակտոր
«Բելառուս-1221.2»,
գործարանային
N 12047666,
շարժիչ` 157096,
2017 թ.

1

16 950 000

3 390 000

12.

ՀՀ Գեղարքունիքի մարզի «Սեմյոնովկայի համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվ

խոտհավաք, 4 թև,
գործարանային N 2128,
2017 թ.

1

350 000

70 000

13.

ՀՀ Գեղարքունիքի մարզի «Սեմյոնովկայի համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվ

հավաքիչ-մամլիչ
«Տուկան ՊՊՏ-041»,
գործարանային
N RTVC041003864,
2017 թ.

1

4 776 000

955 200

14.

ՀՀ Գեղարքունիքի մարզի «Վահանի համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվ

խոտհավաք, 4 թև,
գործարանային N 2159,
2017 թ.

1

350 000

70 000

15.

ՀՀ Գեղարքունիքի մարզի «Վահանի համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվ

խոտհնձիչ ԲիՍիԷս 615Լ,
գործարանային
N A000986258,
2017 թ.

 1

1 264 000

252 800

16.

ՀՀ Գեղարքունիքի մարզի «Վահանի համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվ

խոտհնձիչ ԲիՍիԷս 615Լ,
գործարանային
N A000986473,
2017 թ.

 1

1 264 000

252 800

17.

ՀՀ Գեղարքունիքի մարզի «Վահանի համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվ

տրակտոր «Բելառուս-82.1»,
գործարանային
N 808226174, շարժիչ` 979810,
2017 թ.

1

8 450 000

1 690 000

18.

ՀՀ Գեղարքունիքի մարզի «Վահանի համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվ

տրակտոր «Բելառուս-82.1»,
գործարանային
N 808226179, շարժիչ` 978796,
2017 թ.

1

8 450 000

1 690 000

19.

ՀՀ Գեղարքունիքի մարզի «Վահանի համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվ

գութան ՊՆՊ-3-35,
գործարանային N 441,
2017 թ.

1

521 336

104267

20.

ՀՀ Գեղարքունիքի մարզի «Վահանի համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվ

գութան ՊՆՊ-3-35,
գործարանային N 442,
2017 թ.

1

521 336

104267

21.

ՀՀ Գեղարքունիքի մարզի «Վահանի համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվ

հավաքիչ-մամլիչ
«Տուկան ՊՊՏ-041»,
գործարանային
N RTVC041003879,
2017 թ.

1

4 776 000

955 200

22.

ՀՀ Գեղարքունիքի մարզի «Վահանի համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվ

հավաքիչ-մամլիչ
«Տուկան ՊՊՏ-041»,
գործարանային
N  RTVC041003877,
2017 թ.

1

4 776 000

955 200

23.

ՀՀ Գեղարքունիքի մարզի «Վաղաշենի համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվ

տրակտոր «Բելառուս-320.4 Մ»,
գործարանային
N 31110122, շարժիչ` 001950,
2017 թ.

1

5 142 000

1 028 400

24.

ՀՀ Գեղարքունիքի մարզի «Վաղաշենի համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվ

Տրակտոր «Բելառուս-82.1»,
գործարանային
N 808227918, շարժիչ` 985652,
2017 թ.

1

8 450 000

1 690 000

25.

ՀՀ Գեղարքունիքի մարզի «Վարդենիկի համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվ

տրակտոր «Բելառուս-1221.2»,
գործարանային
N 12046977, շարժիչ` 155560,
2017 թ.

1

16 950 000

3 390 000

26.

ՀՀ Սյունիքի մարզի «Բալաքի համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվ

տրակտոր
«Բելառուս-82.1»,
գործարանային
N 808232778,
շարժիչ` 003133,
2017 թ.

1

8 450 000

1 690 000

27.

ՀՀ Սյունիքի մարզի «Դաստակերտի համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվ

տրակտոր
«Բելառուս-82.1»,
գործարանային
N 808232146,
շարժիչ` 003968,
2017 թ.

1

8 450 000

1 690 000

28.

ՀՀ Սյունիքի մարզի «Տաշտունի համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվ

տրակտոր «Բելառուս-82.1»,
գործարանային
N 808227328, շարժիչ` 984495,
2017 թ.

1

8 450 000

1 690 000

29.

ՀՀ Սյունիքի մարզի «Տաշտունի համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվ

գութան ՊՆՊ-3-35,
գործարանային N 452,
2017 թ.

1

521 336

104 267

30.

ՀՀ Սյունիքի մարզի «Կոռնիձորի համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվ

հանքային պարարտանյութերի ցրիչ ՊՈՒ-1000,
գործարանային N 179,
2017 թ.

1

1 889 246

377 849

31.

ՀՀ Սյունիքի մարզի «Կոռնիձորի համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվ

հանքային պարարտանյութերի ցրիչ ՊՈՒ-1000,
գործարանային N 180,
2017 թ.

1

1 889 246

377 849

32.

ՀՀ Տավուշի մարզի «Բերդի համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվ

խոտհավաք, 4 թև,
գործարանային N 2146,
2017 թ.

1

350 000

70 000

33.

ՀՀ Տավուշի մարզի «Բերդի համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվ

հավաքիչ-մամլիչ
«Տուկան ՊՊՏ-041»,
գործարանային
N RTVC041003907,
2017 թ.

1

4 776 000

955 200

 

 Ընդամենը

 

188 236 968

37 647 392

       

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

   

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

փետրվարի 28-ի N 227-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

    

«ԱԳՐՈՔԻՄԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ, ԱՆԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

          

NN
ը/կ

Գույքի անվանումը

Ձեռք- բերման տարեթիվը

Քանակը
(հատ)

Միավորի սկզբնական արժեքը
(դրամ)

Ընդհանուր սկզբնական արժեքը (դրամ)

1.

Քարշիչ պահարան ՇՎԼ-05.3

2017 թ.

1

3 564 000

3 564 000

2.

Անալիտիկ կշեռք
Սիտիզեն ՍիԻքս 220

2017 թ.

2

448 000

896 000

3.

Իոնաչափ լաբորատոր սարք
Մելտեր Տօլեդօ Էս200

2017 թ.

1

1 885 000

1 885 000

4.

Ատոմային էմիսիոն սպեկտրաչափ
4200 ՄՊ-ԱԷՍ

2017 թ.

1

32 791 000

32 791 000

5.

Տեխնիկական կշեռք
Սիտիզեն Էս Ջի1202

2017 թ.

2

364 000

728 000

6.

Ջրային բաղնիք
ՊԷ-4300

2017 թ.

1

874 000

874 000

7.

Հողի լաբորատոր աղաց
ԷՄԷրՑէ ԿՄ-400

2017 թ.

1

580 000

580 000

 

 Ընդամենը

41 318 000

41 318 000

               

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան