ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
4 ապրիլի 2019 թ. |
թիվ 30-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԻՋԵՎԱՆ ՍՏՈՒԴԻԱ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, 4-րդ մասի, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, 7-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով «ԻՋԵՎԱՆ ՍՏՈՒԴԻԱ» ՍՊ ընկերության հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ 2019 թվականի ապրիլի 1-ի դիմումը` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց.
1. Բավարարել «ԻՋԵՎԱՆ ՍՏՈՒԴԻԱ» ՍՊ ընկերության դիմումը և ուժը կորցրած ճանաչել հեռուստահաղորդումների հեռարձակման թիվ 85 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ԻՋԵՎԱՆ ՍՏՈՒԴԻԱ» ՍՊ ընկերությանը հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի |
Տ. Հակոբյան |