Գլխավոր տեղեկություն
Համար
N 300-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.03.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.03.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.03.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մարտի 2019 թվականի N 300-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

        

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. 2019 թվականի մարտի 28-29-ը Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշման 1-ին կետում նշվող գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ Զվարթնոց միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահի հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Նիկոլ Փաշինյանինը, Հրաչյա Թաշչյանինը, Վլադիմիր Կարապետյանինը, Ալեքսանդր Մխիթարյանինը, Մանվել Ավետիսյանինը, Արմեն Խաչատրյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Կարեն Ազատյանինը, Արման Շահինյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Գրիգորի Հայրապետովինը, Գևորգ Մովսեսյանինը, Ղազար Ղազարյանինը, Հովհաննես Վարդանյանինը, Կարեն Վանյանինը, Գարիկ Գրիգորյանինը և Գրիգորի Առաքելյանինը՝ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.

3) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների գիշերավարձը և օդանավակայանում սպասարկման ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

4. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2019 թվականի մարտի 28-ին՝ Երևան-Վիեննա և մարտի 29-ին՝ Վիեննա-Երևան երթուղով:

6. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթների կազմակերպման հարցում աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին:

7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

       

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

      

2019 թ. մարտի 26

Երևան

      

    

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

մարտի 26-ի N 300-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

    

2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-29-Ը ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կառավարական ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

       

Պաշտոնական պատվիրակություն

Ն. Փաշինյան

- ՀՀ վարչապետ

Հ. Թաշչյան

- ՀՀ վարչապետի օգնական

Վ. Կարապետյան

- ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

Ա. Մխիթարյան

- ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու

Գ. Հայրապետով

- ՀՀ պետական պահպանության ծառայության պետ

Մ. Ավետիսյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ (24.03.2019թ.- 29.03.2019թ.)

Ա. Խաչատրյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության
 և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ պաշտոնակատար

Տ. Մեհրաբյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ

Ա. Շահինյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր

Կ. Ազատյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր

   

Անվտանգություն

 

Գ. Մովսեսյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

Ղ. Ղազարյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

Հ. Վարդանյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

Կ. Վանյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

Գ. Գրիգորյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող (24.03.2019թ.- 29.03.2019թ.)

Գ. Առաքելյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող (24.03.2019թ.-29.03.2019թ.)

   

Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ

Մ. Խաչատրյան

- Հայաստանի հանրային հեռուստաընկերության թղթակից (համաձայնությամբ)

Ա. Անդրեասյան

- Հայաստանի հանրային հեռուստաընկերության օպերատոր (համաձայնությամբ)

Բ. Արաբյան

- «Թերթ Էյ Էմ» լրատվական կայքի թղթակից (համաձայնությամբ)

Թ. Հակոբյան

- «Սիվիլնեթ» լրատվական կայքի թղթակից (համաձայնությամբ)

Կ. Ասլանյան

- «Ազատություն» ռադիոկայանի թղթակից (համաձայնությամբ)

    

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան