Գլխավոր տեղեկություն
Համար
N 1630-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (24.04.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.12.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 դեկտեմբերի 2017 թվականի N 1630-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 897-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԿԱՅԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ, 69-րդ, 594-րդ հոդվածները և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետն ու 67-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 21-ի «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացնելու ձևով վերակազմակերպելու մասին» N 897-Ա որոշումը:

2. Թույլատրել «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝

1) նվիրել 1990 թվականից այնտեղ բնակվող անձանց` համաձայն N 1 հավելվածի.

2) դասական աճուրդով օտարել սույն որոշման N 2 հավելվածում նշված գույքը:

3. Առաջարկել`

1) ընկերության տնօրենին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2019 թվականի օգոստոսի 31-ը ապահովել նվիրատվության և օտարման պայմանագրերի կնքումը՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման, ինչպես նաև շենք, շինությունների և դրանց համար առանձնացված հողամասերի նպատակային նշանակության փոփոխման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման` ձեռք բերողների միջոցների հաշվին.

2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի համայնքի ղեկավարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կատարել N 1 հավելվածում նշված շենք, շինությունների և դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխություններ՝ սահմանելով դրանք որպես բնակելի նշանակության, և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հողամասերը նվիրել N 1 հավելվածում նշված անձանց:

(3-րդ կետը փոփ. 11.04.19 N 429-Ա)

4. Սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված գույքը դասական աճուրդով օտարելուց և «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորություններն ամբողջությամբ մարելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Կարմիր Բանակայինների 6, պետական գրանցման համարը՝ 11.140.00679):

5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշման 4-րդ կետում նշված գործընթացի ավարտից հետո տասնօրյա ժամկետում ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել լուծարման հանձնաժողով` դրանց կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (երկու անդամ՝ հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար), Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության (մեկ անդամ) և ընկերության գտնվելու վայրի պետական կառավարման տարածքային մարմնի (մեկ անդամ) ներկայացուցիչների:

6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել ընկերության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին:

7. Սահմանել, որ՝

1) ընկերության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի և այլ պահանջների իրավունքները հանձնվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.

2) ընկերության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքի առկայության դեպքում այն հանձնվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. դեկտեմբերի 15

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2017 թվականի

դեկտեմբերի 14-ի N 1630-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԿԱՅԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՇԵՆՔ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՆՎԻՐԱՌՈՒՆԵՐԻ

 

NN

ը/կ

Նվիրառուների ազգանունը, անունը

Անձնագրային տվյալները

Հասցեն

Շենք,

շինության

տեսակը

Շենք, շինության մակերեսը (քառ. մետր)

Հաշվեկշռային արժեքը

Շենք, շինության համար առանձնացված տարածքը՝ ըստ նպատակային նշանակության և սեփականության իրավունքի

(հեկտար)

Սեփականության իրավունքի վկայականի համարը և սեփականատերը

անհատույց օգտագործման

իրավունքով

1.

Խառատյան Շահեն

AM0681126
019-ի կողմից

Կարմիր բանակայինների 6/9

գազաբաշխիչ
կետ

55.77

0

0.0071
արդյունաբե-րական
0.0021 այլ

0.0077
արոտավայր

22122016-07-0069

2.

Նալթակյան Ժորա

AF0662916
019-ի կողմից

Կարմիր բանակայինների 6/8

լաբորատորիա
ծածկ

154.09
25.5

0

0.0197 արդյունաբե-րական
0.0323 վարելահող

0.0467
արոտավայր

22122016-07-0068

3.

Շահնազարյան Էմմա

AF0502862
019-ի կողմից

Կարմիր բանակայինների 6/7

լաբորատորիա
ծածկ

132.4
40.06

0

0.0171
արդյունաբե-րական
0.0048
վարելահող

0.0539 արոտավայր

22122016-07-0061

4.

Ներսիսյան Գոհարիկ

Նույնակա-նացման քարտ՝
N004606703
019-ի կողմից

Կարմիր բանակայինների 6/16

պահեստ
պահեստ
պահեստ

26.6
249.8
666.3

0

0.1077
արդյունաբե-րական

0.1839
արոտա-վայր

26102017-07-0053

5.

Մաթևոսյան Սիլվա

AP06980149
019-ի կողմից

Կարմիր բանակայինների 6/12

բենզալցա-կայան

32.5

0

0.0049
արդյունաբե-րական

0.0451
արոտավայր

22122016-07-0066

6.

Նադարյան Դերենիկ

AM0232016
019-ի կողմից

Կարմիր բանակայինների 6/11

կիսակառույց
շինություն
պահեստ

200.9
123.3

0

0.0364
արդյունաբե-րական
0.0041 այլ

0.0204
արոտավայր

22122016-07-0065

(հավելվածը խմբ. 01.06.18 N 623-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Ստեփանյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2017 թվականի

դեկտեմբերի 14-ի N 1630-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԿԱՅԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ՝ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԻ

 

NN

ը/կ

Շենքերի և շինությունների անվանումները

Գտնվելու վայրը

Շենք, շինության մակերեսը (քառ. մետր)

Հաշվե-կշռային արժեքը

(դրամ)

Շենք, շինության համար առանձնացված տարածքը՝ ըստ նպատակային նշանակության և սեփականության իրավունքի
(հեկտար)

Սեփականության իրավունքի վկայականի համարը

անհատույց օգտագործման իրավունքով

1.

Նկուղ
Ծածկ
Ջրավազան

Կարմիր բանակայինների 6/15

45.5
89.1
229.2

0

0.0415 արդյունա-բերական

0.0773 վարելահող

0.9975

արոտա-վայր

22122016-07-0064

2.

Շինություն

Կարմիր բանակայինների 6/10

571.42

0

0.0415 արդյունա-բերական

0.0206 այլ

0.0396 արոտա-վայր

22122016-07-0067

3.

Մեղվանոց

Կարմիր բանակայինների 6/14

123.8

0

0.0147 արդյունա-բերական

2.0756 վարելահող

0.6339 արոտա-վայր

22122016-07-0063

4.

Նկուղ

Ծածկարան

Կարմիր բանակայինների 6/13

38.6
316.8

0

0.0342

արդյունա-բերական

1.1597

վարելահող

0.0077 հա այլ

0.502

արոտա-վայր

22122016-07-0062

5.

Ավտոտնակ
Ջրավազան
Պահեստ
Ծածկ

Կարմիր բանակայինների 6/17

194.5
11.5
684.1
132.5

0

0.1179
 արդյունա-բերական

0.232
արոտավայր

01022019-07-0072

6.

Ցախանոց
Կիսաքանդ
Պահեստ

Կարմիր բանակայինների 6-րդ փողոց, 1-ին փակուղի, 1-1/2

8.4
94.8
177.6

0

0.0336 արդյունա-բերական
9.9517 այլ
8.412 հնդավոր

 

16112018-07-0074

7.

Ջերմոցի նախամուտք
Ջերմոցի նախամուտք
Ջրավազան
Հակավորման սենյակ
Հակավորման սենյակ
Մառան
Կիսաքանդ նկուղ
Էլ. ենթակայան
Կիսակառույց ավերակ շինություն

Կարմիր բանակայինների 6/6

38.3

134.4
17.9

101.6

65.8

21.4
55.2
29.3

562.6

0

0.1798 արդյունա-բերական
0.3735 վարելահող
0.2022 այլ
0.0273
այլ հողատեսք

5.9096
արոտավայր

01022019-07-0071

(հավելվածը լրաց. 11.04.19 N 429-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Ստեփանյան