Գլխավոր տեղեկություն
Համար
N 431-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.01.2020-31.10.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.05.02/28(1481) Հոդ.338
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.04.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.04.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 ապրիլի 2019 թվականի N 431-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ԾԱԾԿՈՒՅԹԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 6.1-ին հոդվածի 3-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    
2019 թ. ապրիլի 23
Երևան

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2019 թվականի

ապրիլի 11-ի N 431-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ԾԱԾԿՈՒՅԹԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման հետ կապված հարաբերությունները:

2. Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումն իրականացվում է հողերի ընթացիկ հաշվառման արդյունքում կազմված հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ հաշվետվության (հողային հաշվեկշռի) յուրաքանչյուր տարվա տվյալների հիման վրա:

3. Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը կազմվում է ըստ վարչատարածքային բաժանման` համայնք, մարզ, հանրապետություն:

4. Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը բաղկացած է տեքստային մասից և սույն հավելվածի ձևի համաձայն լրացված աղյուսակից։

5. Ցամաքային տարածքի ծածկույթը դասակարգվում է՝

1) մշակովի հողեր.

2) մարգագետիններ.

3) ծառածածկ տարածքներ.

4) թփուտապատ տարածքներ.

5) ջրածածկ տարածքներ.

6) բուսականությունից զուրկ տարածքներ:

6. Մշակովի հողերի դասի կազմում ընդգրկվում են հողային ֆոնդի՝

1) գյուղատնտեսական նշանակության հողերից՝ վարելահողերի 100 տոկոսը և բազմամյա տնկարկների 100 տոկոսը.

2) բնակավայրի հողերի բնակելի կառուցապատման՝ տնամերձ և այգեգործական հողերի 60 տոկոսը.

3) անտառային հողերից՝ վարելահողերի 100 տոկոսը:

7. Մարգագետինների դասի կազմում ընդգրկվում են հողային ֆոնդի՝

1) գյուղատնտեսական նշանակության հողերից՝ խոտհարքների 100 տոկոսը, արոտավայրերի 100 տոկոսը և այլ հողատեսքերի 20 տոկոսը.

2) բնակավայրերի հողերից՝ խառը կառուցապատման և ընդհանուր օգտագործման հողերը (հաշվառվում է համայնքի ղեկավարի կողմից).

3) հասարակական և այլ հողեր (հաշվառվում է համայնքի ղեկավարի կողմից).

4) հատուկ պահպանվող տարածքների հողերը (հաշվառվում է համայնքի ղեկավարի կողմից).

5) հատուկ նշանակության հողերը (հաշվառվում է համայնքի ղեկավարի կողմից).

6) անտառային հողերից՝ խոտհարքների 100 տոկոսը, արոտների 100 տոկոսը և այլ հողերի 20 տոկոսը:

8. Ծառածածկ տարածքների դասի կազմում ընդգրկվում են հողային ֆոնդի՝

1) անտառային հողերից՝ անտառների 100 տոկոսը.

2) հատուկ պահպանվող տարածքների հողերը (հաշվառվում է համայնքի ղեկավարի կողմից)։

9. Թփուտապատ տարածքների դասի կազմում ընդգրկվում են հողային ֆոնդի՝

1) անտառային հողերի թփուտների 100 տոկոսը.

2) հատուկ պահպանվող տարածքների հողերը (հաշվառվում է համայնքի ղեկավարի կողմից):

10. Ջրածածկ տարածքների դասի կազմում ընդգրկվում են հողային ֆոնդի՝

1) ջրային հողերի 90 տոկոսը.

2) հատուկ պահպանվող տարածքները (հաշվառվում է համայնքի ղեկավարի կողմից):

11. Բուսականությունից զուրկ տարածքների դասը բաժանվում է երկու խմբի՝ մարդածին (ձևավորված մարդու գործունեության արդյունքում) և բնածին (բնության կողմից ստեղծված)՝

1) մարդածին, բուսականությունից զուրկ տարածքների ծածկույթը ներառում է հողային ֆոնդի՝

ա. բնակավայրի հողերի (բացառությամբ տնամերձ և այգեգործական հողերի) բնակելի կառուցապատման հողերի 100 տոկոսը, տնամերձ և այգեգործական հողերի 40 տոկոսը, հասարակական կառուցապատման և այլ հողեր (հաշվառվում է համայնքի ղեկավարի կողմից), խառը կառուցապատման ու ընդհանուր օգտագործման հողերը (հաշվառվում է համայնքի ղեկավարի կողմից),

բ. արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի 100 տոկոսը,

գ. էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի 100 տոկոսը,

դ. հատուկ նշանակության հողերը (հաշվառվում է համայնքի ղեկավարի կողմից),

ե. պահուստային հողերի 100 տոկոսը.

2) բնածին, բուսականությունից զուրկ տարածքների (լճերի ու գետերի ափեր, ավազուտներ, մերկ ժայռեր և մայր ապառներ) ծածկույթը ներառում է հողային ֆոնդի՝

ա. գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերի 80 տոկոսը,

բ. անտառային նշանակության այլ հողերի 80 տոկոսը,

գ. հատուկ պահպանվող տարածքների հողերը (հաշվառվում է համայնքի ղեկավարի կողմից),

դ. ջրային հողերի 10 տոկոսը:

12. Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը կազմվում է յուրաքանչյուր տարվա հողային հաշվեկշռի կազմման ժամանակ՝ հողերի պետական հաշվառման տվյալ տարվա ընթացիկ տվյալների հիման վրա` հուլիսի 1-ի դրությամբ:

13. Համայնքի ղեկավարը կազմում է համայնքի ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը, այն համաձայնեցնում է համայնքի ավագանու հետ և ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ը ներկայացնում համապատասխան մարզպետին (բացառությամբ Երևան քաղաքի): Համայնքի ղեկավարը ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման հաշվառումն իրականացնելիս՝ առաջնորդվում է համայնքի փաստացի հողօգտագործման վիճակով: Համայնքի ղեկավարը համայնքի ցամաքային տարածքի ծածկույթի ցանկացած դասում կատարում է ճշտում՝ ելնելով առկա իրավիճակից, համապատասխան նշագրում կատարելով տեքստային մասում և սույն հավելվածի ձևի համաձայն լրացված աղյուսակում:

14. Մարզպետն ամփոփում է համայնքների ղեկավարների ներկայացրած ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը, կազմում մարզի ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը, իսկ Երևանի քաղաքապետը կազմում է Երևան քաղաքի հողային ծածկույթի դասակարգումը և ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 30-ը էլեկտրոնային կապի միջոցներով (էլեկտրոնային փոստ, էլեկտրոնային կրիչ, սկավառակ) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն:

15. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունն ամփոփում և վերլուծում է Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի ներկայացրած ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը (օգտագործելով նաև տարածական պատկերների տվյալները), կազմում է «Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը և, հողերի կառավարման լիազորված պետական մարմինների հետ համաձայնեցնելուց հետո, ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 30-ը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն:

16. «Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո համայնքների ղեկավարները, մարզպետները (Երևանի քաղաքապետը) ցամաքային տարածքի ծածկույթի հաստատված տվյալները թղթային և էլեկտրոնային տարբերակով (էլեկտրոնային կրիչ, սկավառակ) պահում են դրանց համար նախատեսվող հաշվառման թղթապանակում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Ձև

 

Ա Ղ Յ ՈՒ Ս Ա Կ

 

ՑԱՄԱՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ԾԱԾԿՈՒՅԹԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ

 

(հեկտար)

1. Մշակովի հողերի դաս

Հողային ֆոնդի կատեգորիաները/գործառնական նշանակությունը

գյուղատնտեսական

բնակավայրի

անտառային

վարելահողեր (100%)

բազմամյա տնկարկներ (100%)

բնակավայրի կառուցապատման

վարելահողեր (100%)

(տնամերձ՝ 60%)

(այգեգործական՝ 60%)

 

 

 

 

 

 Ընդամենը
 

2. Մարգագետինների դաս

Հողային ֆոնդի կատեգորիաները/գործառնական նշանակությունը

գյուղատնտեսական

բնակավայրի

հատուկ պահպանվող տարածքների

հատուկ նշանա-կության

անտառային

խոտհարքներ (100%)

արոտա-վայրեր (100%)

այլ հողա-տեսքեր
(20%)

խառը կառու- ցապատ-մա

ընդհա-նուր օգտա-գործման

հասարա-կական կառուցա-պատման

այլ հողեր

------------

----------

խոտհարքներ (100%)

արոտներ (100%)

այլ հողա-տեսքեր (20%)

                       
 Ընդամենը

3. Ծառածածկ տարածքների դաս

Հողային ֆոնդի կատեգորիաները/գործառնական նշանակությունը

անտառային

հատուկ պահպանվող տարածքների հողեր

անտառներ  (100%)

-

 

 

 Ընդամենը

 

4. Թփուտապատ տարածքների դաս

Հողային ֆոնդի կատեգորիաները/գործառնական նշանակությունը

անտառային

հատուկ պահպանվող տարածքների հողեր

թփուտներ (100%)

--------------

 

 

 Ընդամենը
 

5. Ջրածածկ տարածքների դաս

Հողային ֆոնդի կատեգորիաները/գործառնական նշանակությունը

ջրային հողեր (90%)

հատուկ պահպանվող տարածքների հողեր

 

 

 Ընդամենը
 

6. Բուսականությունից զուրկ տարածքների դաս

մարդածին

բնածին

հողային ֆոնդի կատեգորիաները/գործառնական նշանակությունը

հողային ֆոնդի կատեգորիաները/գործառնական նշանակությունը

բնակավայրի հողեր

արդյունաբե-րության, ընդերքօգ-տագործման և այլ արտա-դրական նշանա-կության

էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթա-կառուցվածք- ների

հատուկ նշանա-կության

պահուս-տային

գյուղա- տնտե- սական

անտա-ռային

հատուկ պահ-պանվող տարածք-ների

ջրային

բնակելի կառուցա- պատման (առանց տնամերձ և այգեգործական հողերի՝ 60 %) (100%)

հասարա-կական կառուցա-պատման

 

այլ հողերի

խառը կառուցա-պատման

ընդհանուր օգտագործ-ման

(100%)

(100%)

------

(100%)

այլ հողա-տեսքեր (80 %)

այլ հողեր (80%)

------

 (10 %)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Ընդամենը
 Ընդամենը (1+2+3+4+5+6)