Գլխավոր տեղեկություն
Համար
N 281-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.03.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.03.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.03.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

     

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

       

21 մարտի 2019 թվականի N 281-Ա

      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1165-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության ընդհանուր կանոնակարգի 6-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 18-ի «Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ նշանակելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1035-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1165-Ա որոշման 1-ին կետում «Սուրեն Հովսեփյանին» բառերը փոխարինել «Արմեն Դպիրյանին» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

       

2019 թ. մարտի 28

Երևան