Գլխավոր տեղեկություն
Համար
N 147-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.03.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.02.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.03.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

      

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 փետրվարի 2019 թվականի N 147-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն ամրացված՝ 2003 թվականի արտադրության Audi A6 L-1.8 (համարանիշը՝ 012 LL 60, տեխնիկական անձնագիրը՝ SC030298, նույնականացման համարը՝ LFVBA14B533006833, հաշվեկշռային արժեքը՝ զրո) ավտոմեքենան հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում օտարելու նպատակով։

2. «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով 2019 թվականի հունվարի 19-ի N 0002704 հայտարարագրով ձևակերպված և պետական սեփականությանը փոխանցված 2016 թվականի արտադրության Mercedes-Benz S 350 (նույնականացման համարը՝ WDD2221331A297983, հայտարարագրված արժեքը՝ 27,669.0 հազ. դրամ) ավտոմեքենան ամրացնել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում համատեղ ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։

4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի հանձնման և հաշվառման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

       

2019 թ. մարտի 7

Երևան