Գլխավոր տեղեկություն
Համար
N 1734-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (09.05.2019-01.01.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.01.19/3(806) Հոդ.23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.01.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 դեկտեմբերի 2010 թվականի N 1734-Ն

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ, ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԵՎ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏԻ ՉԱՓԵՐԸ, ՍՏԱԺԻ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԱՐԺԵՔԸ, ՊԱՐՏԱԴԻՐ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 17.07.14 N 718-Ն, լրաց. 25.04.19 N 472-Ն)

 

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ, 19-րդ, 21-րդ, 23-րդ և 44-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը լրաց. 17.07.14 N 718-Ն)

1. Սահմանել՝

1) աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 16000 դրամ.

2) աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը՝ առաջին տասը տարվա համար 800 դրամ, տասը տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար 500 դրամ.

3) թաղման նպաստի չափը՝ 200000 դրամ.

3.1. զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 16000 դրամ.

4) զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը՝ 1500 դրամ.

5) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը՝

ա. առաջին խմբի հաշմանդամի համար՝ 36000 դրամ,

բ. երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 26000 դրամ,

գ. երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 25500 դրամ.

6) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը՝ 25500 դրամ, իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի (կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի) դեպքում՝ 80000 դրամ.

7) նվազագույն կենսաթոշակի չափը` 25 500 դրամ.

8) եթե «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված աշխատանքային կենսաթոշակի կամ 19-րդ, 21-րդ և 23-րդ հոդվածներով սահմանված կարգով հաշվարկված զինվորական կենսաթոշակի չափը պակաս է 25 500 դրամից, ապա կենսաթոշակը նշանակվում և վճարվում է 25500 դրամի չափով:

(1-ին կետը փոփ. 29.12.11 N 1860-Ն, 26.12.13 N 1488-Ն, լրաց. 17.07.14 N 718-Ն, խմբ., փոփ., լրաց. 25.12.14 N 1491-Ն, փոփ. 10.06.15 N 629-Ն, 29.11.18 N 1408-Ն, լրաց. 25.04.19 N 472-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Բազային և հիմնական կենսաթոշակների չափերն ու ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը, կենսաթոշակառուի մահվան դեպքում վճարվող թաղման նպաստի չափը սահմանելու մասին» N 707-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հունվարի 12
Երևան