Գլխավոր տեղեկություն
Համար
N 154-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.03.2019-04.06.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.03.20/20(1473) Հոդ.201
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.02.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.03.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.03.2019
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 փետրվարի 2019 թվականի N 154-Ն

 

«ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՇԱԽՄԱՏԻ ՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «Հ. ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՇԱԽՄԱՏԻ ԵՎ ՇԱՇԿՈՒ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «Հ. ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՇԱԽՄԱՏԻ ԵՎ ՇԱՇԿՈՒ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1636-Ն, 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 2155-Ն ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1277-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ և 64-րդ հոդվածները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը և 24-րդ հոդվածի 1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (գրանցման համարը և ամսաթիվը՝ 273.210.03442, 25.02.2003 թ.) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Հ. Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (գրանցման համարը և ամսաթիվը՝ 273.210.03423, 10.02.2003 թ.):

2. «Հ. Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն։

3. Սահմանել, որ`

1) «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է.

2) «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն» և «Հ. Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միացման ձևով վերակազմակերպման հետ կապված ծախսերն իրականացվում են «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել`

1) գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, միացման պայմանագրի և փոխանցման ակտի հաստատումը.

2) «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը.

3) «Հ. Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության անվանափոխությունը, ինչպես նաև կանոնադրության մեջ համապատասխան փոփոխությունների կատարումը և պետական գրանցումը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 10-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 1636-Ն որոշման հավելվածի 7-րդ կետում «Հ. Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» բառերը փոխարինել «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» բառերով:

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 2155-Ն որոշման հավելվածի 3-րդ կետը:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման լիազորությունները Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը վերապահելու մասին» N 1277-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) ուժը կորցրած ճանաչել երկրորդ պարբերությունը.

2) իններորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց»:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից՝ բացառությամբ սույն որոշման 6-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում 2019 թվականի մայիսի 25-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   
2019 թ. մարտի 7
Երևան