Գլխավոր տեղեկություն
Համար
N 213-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.03.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
05.03.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.03.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

      

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

      

5 մարտի 2019 թվականի N 213-Ա

       

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. ԵՄ Արտաքին գործողության եվրոպական ծառայության ՀՀ-ԵՄ էներգետիկայի, միջուկային անվտանգության, տրանսպորտի և բնապահպանության հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստին և ԵՄ Արևելյան գործընկերության «Կապակցվածություն, էներգետիկ արդյունավետություն, շրջակա միջավայր և կլիմայի փոփոխություն» երրորդ պլատֆորմի հանդիպմանը մասնակցելու նպատակով՝ 2019 թվականի մարտի 10-ից 14-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)` գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Արտավազդ Դավթյանին և Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Մելքոնյանին 2019 թվականի մարտի 10-ից 12-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)` մասնակցելու ԵՄ Արտաքին գործողության եվրոպական ծառայության ՀՀ-ԵՄ էներգետիկայի, միջուկային անվտանգության, տրանսպորտի և բնապահպանության հարցերով ենթակոմիտեի հերթական՝ հինգերորդ նիստին:

3. Պատվիրակության` Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Ընդունել ի գիտություն, որ Հակոբ Վարդանյանի, Իրինա Ղափլանյանի և Գայանե Սերոբյանի՝ մարտի 13-ին կայանալիք միջոցառմանը մասնակցության օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

        

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

       

2019 թ. մարտի 5

Երևան

     

         

       

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թվականի

մարտի 5-ի N 213-Ա

որոշման

     

Կ Ա Զ Մ

    

ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ (ԲՐՅՈՒՍԵԼ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ

        

Հակոբ Վարդանյան

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքներ և բնական պաշարների նախարարի տեղակալ

Իրինա Ղափլանյան ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ

Գայանե Սերոբյան

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի խորհրդական

Արտավազդ Դավթյան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ

Տիգրան Մելքոնյան

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության արտաքին կապերի վարչության պետ

            

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան