ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մարտի 2019 թվականի N 297-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 219-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 5-ի «Ծխախոտի անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 540-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 219-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ սահմանված ծխախոտային արտադրանքի նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերի հաստատումը։».
2) որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետով.
«3.1. Սահմանել, որ միայն Հայաստանի Հանրապետության տարածքում ծխախոտային արտադրանքը շրջանառվում է սույն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը և (կամ) «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 035/2014) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխան։».
3) հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ծխախոտի անվտանգության տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին համապատասխան ծխախոտային արտադրանք հանդիսացող հետևյալ ծխախոտային արտադրատեսակների վրա`
սիգարներ, սիգարիլաներ (սիգարիտաների), |
2402 10 000 0 |
բարակ կտրատած ծխելու ծխախոտ, |
2403 11 000 0 |
4) ամբողջ տեքստում «ծխախոտային արտադրատեսակներ» բառերը փոխարինել «ծխախոտային արտադրանք» բառերով, «բոքս» բառը՝ «բլոկ» բառով՝ համապատասխան հոլովաձևերով, «ԳՀԵԱ Գրապալատ (GHEA Grapalat)» բառերը՝ «Արիալ Արմենիան (Arial Armenian)» բառերով.
5) 2-րդ, 7-րդ, 26-րդ, 27-րդ, 28-րդ, 29-րդ, 30-րդ, 31-րդ, 32-րդ 35-րդ կետերից, V գլխի վերնագրից «ծխախոտահումքի և», իսկ 6-րդ և 8-րդ կետերից հանել «ծխախոտահումքը և» բառերը.
6) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սույն տեխնիկական կանոնակարգը մշակված է մարդու կյանքն ու առողջությունը, շրջակա միջավայրը պաշտպանելու, ինչպես նաև ծխախոտային արտադրանքի նշանակության ու անվտանգության առումով սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունները կանխելու նպատակով և տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ դրվող ծխախոտային արտադրանքի վրա։».
7) 4-րդ կետում «ծխախոտահումքը և ծխախոտային արտադրատեսակները ենթակա են համապատասխանության գնահատման» բառերը փոխարինել «ծխախոտային արտադրանքը ենթակա է համապատասխանության գնահատման» բառերով.
8) 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին կետով.
«4.1. Սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը չի տարածվում հետևյալ ծխախոտային արտադրանքի վրա՝
1) ծխախոտային արտադրանքի նմուշներ, որոնք ներմուծվում են Հայաստանի Հանրապետության տարածք լաբորատորիաների, ծխախոտային արտադրատեսակներ արտադրողների և (կամ) ներմուծողների (վաճառողների) կողմից և նախատեսված են որակի ու անվտանգության հսկողության, միջազգային ստանդարտներին համապատասխան չափումների, միջլաբորատոր համեմատական փորձարկումների անցկացման, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան նորմավորվող պարամետրերի չափումների, սարքավորումների տրամաչափարկման, համեմատական թեստերի, համտեսի (դեգուստացիաների) անցկացման, դիզայնի ուսումնասիրման համար.
2) ծխախոտային արտադրանքի նմուշներ, որոնք միջազգային ցուցահանդեսների և տոնավաճառների կազմակերպիչների և (կամ) մասնակիցների կողմից որպես նմուշներ և ցուցանմուշներ ներմուծվում են Մաքսային միության մաքսային տարածք.
3) ծխախոտային արտադրանք, որն արտահանվում է Հայաստանի Հանրապետության տարածքի սահմաններից դուրս՝ արտաքին առևտրային պայմանագրերի համաձայն։».
9) 5-րդ կետի՝
ա. 1-ին, 2-րդ և 6-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,
բ. 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9-րդ և 10-րդ ենթակետերով.
«9) ծխախոտային արտադրատեսակի խմբաքանակ՝ վերահսկման ենթակա միևնույն մակնիշի և փաթեթավորմամբ ծխախոտային արտադրատեսակի քանակ.
10) ծխախոտային արտադրանք` սպառողական փաթեթվածքում փաթեթավորված ծխախոտային արտադրատեսակ:».
10) 7-րդ կետը «գնահատման և», իսկ 8-րդ կետը «հայտարարագրով և» բառերից հետո լրացնել «(կամ)» բառով.
11) 10-րդ կետում «NN 1 և 2 աղյուսակներում և 11-րդ ու» բառերը փոխարինել «N 2 աղյուսակում 10.1-ին, 11-րդ ու» բառերով.
12) N 1 աղյուսակն ուժը կորցրած ճանաչել.
13) 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10.1-ին կետով.
«10.1. Ծխախոտահումքի և ծխախոտային արտադրանքում ածխածնի օքսիդի առավելագույն պարունակությունը մեկ սիգարետի ծխում չպետք է գերազանցի 10 մգ/սիգ».
14) N 2 աղյուսակից հանել «Սիգարետ» արտադրանքի «Ածխածնի օքսիդի առավելագույն պարունակությունը մեկ ֆիլտրով սիգարետի ծխում չպետք է գերազանցի, մգ/սիգ 10» բառերը.
15) 11-րդ, 12-րդ, 13-րդ, 15-րդ և 16-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
16) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. Ծխախոտային արտադրանքի արտադրության ժամանակ արգելվում է օգտագործել որպես բաղադրիչներ տեխնիկական կանոնակարգի N 3 աղյուսակով ներկայացված նյութերը՝
Աղյուսակ N 3
NN |
Արգելվող նյութերը |
1. |
ագարինաթթու (Acidumagaricinicum). կեչու ձյութայուղ (Գleum Betulaeempyreumaticum). դառը նուշի յուղ (Գleum Amygdalarumamarum)՝ ազատ կամ կապված սինիլաթթվի պարունակությամբ սասաֆրասի յուղ (Գleum Sassafratis). գիհու ձյութայուղ (Գleum Juniperi Empyreumaticum). կամֆորայի յուղ (Գleum Camphգratum). կամֆորա կումարին կանճրակ կենսածառ` թույա |
2. |
Այն նյութերը, որոնց շրջանառությունն արգելված է՝ Եվրասիական տնտեսական միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան։ |
3. |
Բուրավետիչ և համային նյութեր` պատրաստված. դառը և քաղցր համով մորմի փայտե ցողունից (Stipites Dulcamarae) կամֆորայի ծառի փայտից (Lignum Camphգrae) բազմոտիկ սովորական կոճղարմատից (Rhizգma Pգiypգdii) ճահճային դաղձի տերևներից (Herba Pulegii), կվասսիայի փայտից (Lignum Quassiae), օճառածառի կեղևից (Cգrtex Quillaja) տարկավանի խոտերից (Herba Tanaceti) սատապի խոտեր (Herba Rutae) սասաֆրասի ցողուններից, տերևներից կեղևից (Stipes, Fգlium, Cգrtex Sassafratis) դեղատու իշառվույտից (Millilգtus գfficinalis) տոնկա հատիկներից (Semen Tգncae) հոտավետ լիատրիսից (Liatris գdգratissima) գետնաստղից (Asperulaգdգrata) |
17) ամբողջ տեքստից, ինչպես նաև NN 1 և 2 ձևերից հանել «և ածխածնի օքսիդի» բառերը, իսկ NN 1 և 2 ձևերից՝ նաև «ԱԾԽԱԾՆԻ ՕՔՍԻԴ` մգ/սիգ» բառերը.
18) 17.1-ին կետում «2013 թվականի հուլիսի 4-ի N 765-Ն» բառերը փոխարինել «2017 թվականի հուլիսի 6-ի N 817-Ն» բառերով.
19) 18-րդ կետի 2-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ը» պարբերությամբ.
«ը) ծխելն առաջացնում է թոքի մահացու քաղցկեղ».
20) 19-րդ կետի`
ա. առաջին պարբերությունից հանել 2-րդ նախադասությունը,
բ. 5-րդ ենթակետի «դ» պարբերությունը շարադրել որպես 6-րդ ենթակետ,
գ. 5-րդ ենթակետի «ե» պարբերությունը շարադրել որպես նոր՝ 7-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«7) սույն տեխնիկական կանոնակարգի 18-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված 8 տարբերակներով լրացուցիչ նախազգուշացման տեքստերը պետք է նշված լինեն ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթի (ծխախոտի տուփի և բլոկի) վրա՝ ապահովելով ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթի (ծխախոտի տուփի և բլոկի) վրա դրանց փոփոխելու հնարավորությունը:».
21) 23-րդ կետը «մակնիշները» բառից հետո լրացնել «կամ ապրանքային նշանները» բառերով.
22) 26-րդ և 27-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«26. Սույն տեխնիկական կանոնակարգին ծխախոտային արտադրատեսակների համապատասխանությունն ապահովվում է դրա անվտանգության պահանջների, տեխնիկական կանոնակարգի N 4 աղյուսակով ներկայացված ստանդարտների անվանացանկում ներառված ստանդարտների կիրառմամբ և անմիջական կատարմամբ:
27. Ծխախոտահումքի և ծխախոտային արտադրատեսակների փորձարկման մեթոդները և չափումները սահմանվում են տեխնիկական կանոնակարգի N 4 աղյուսակում ներառված ստանդարտներով՝
Աղյուսակ N 4
|
». |
23) 28-րդ կետում «ընթացակարգերից որևէ մեկով (բացառությամբ «Ընթացակարգ Բ»-ի)» բառերը փոխարինել «Ա1, Ա2, Գ1, Գ2, Դ, Դ1 ընթացակարգերից որևէ մեկի միջոցով».
24) 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«35. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին ծխախոտային արտադրանքի համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողությունը պետք է իրականացվի «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. ապրիլի 2 Երևան |