«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 հոկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 սեպտեմբերի 2002 թվականի N 1635-Ա
«ԿՈՆԴԻ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության:
2. Սահմանել, որ՝
ա) «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց գերատեսչական առանձնատների սպասարկումն ու շահագործումն է.
բ) «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(2-րդ կետը խմբ. 05.04.18 N 396-Ա, 04.10.18 N 1095-Ա)
3. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին՝ «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական հիմնարկի՝ մինչև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկ արժողությամբ պետական սեփականություն հանդիսացող գույքը՝ բացառությամբ շենքերի, շինությունների և պատմամշակութային նշանակության գույքի:
«Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական հիմնարկի տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության գույքը և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
4. «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի իրավասությունները, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասի ու 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով սահմանված հիմնադրի լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին:
(4-րդ կետը փոփ. 29.03.18 N 335-Ա, 04.10.18 N 1095-Ա)
5. «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում պետական գրանցման, ինչպես նաև կնիքների պատրաստման թույլտվության համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեից՝ համաձայն «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժէ» կետի, իսկ սույն որոշմանը համապատասխան հանձնվող գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը՝ «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով տվյալ պետական հիմնարկի պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|