Գլխավոր տեղեկություն
Համար
N 138-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.03.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.03.06/16(1469) Հոդ.153
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.02.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.02.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 փետրվարի 2019 թվականի N 138-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 461-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածի 7-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2010 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ֆինանսավորման մասին համաձայնագիրն ուժի մեջ մտնելու միջոցառումների մասին» N 461-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

2) որոշման 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին» բառերով.

3) որոշման N 1 hավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«5. Հիմնարկի անվանումն է`

1) հայերեն լրիվ՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ.

2) ռուսերեն լրիվ՝ Государственное учреждение “Бюро по реализации программ экономического развития сельских территорий” Министерства сельского хозяйства Республики Армения.

3) անգլերեն լրիվ` State Agency “Rural Areas Economic Development Programs Implementation Unit” of Ministry of Agriculture of the Republic of Armenia.

4) հայերեն կրճատ` ՀՀ ԳՆ «ԳՏՏԶ ԾԻԳ» ՊՀ.

5) ռուսերեն կրճատ` ГУ “БРПЭРСТ” МСХ РА.

6) անգլերեն կրճատ` SA “RAEDPIU” of MA of RA։

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել սույն որոշման առաջին կետով պայմանավորված՝ «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություն:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. փետրվարի 26

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան