Գլխավոր տեղեկություն
Համար
N 123-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.02.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.02.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.02.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.02.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

    

21 փետրվարի 2019 թվականի N 123-Ա

    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1534-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՌՈՅԱԼ ԳԼԱՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1534-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝

1) հավելվածը 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-8-րդ կետերով.

  

«

5.

0602208000

Արմատակալած մրգատու ծառերի տնկիներ (խնձորի ծառ, Գոլդն և Ռեդ Դելիշեյս)

Ծառեր, թփեր ու թփիկներ` պատվաստված կամ
չպատվաստված, որոնք տալիս են ուտելի պտուղ կամ
ընկույզ

հատ

27 000

Նիդերլանդներ

84 000 000

6.

0602208000

Արմատակալած մրգատու ծառերի տնկիներ (խնձորի ծառ, Ռեդ Դելիշեյս)

Ծառեր, թփեր ու թփիկներ` պատվաստված կամ
չպատվաստված, որոնք տալիս են ուտելի պտուղ կամ
ընկույզ

հատ

30 000

Իտալիա

84 000 000

7.

0602208000

Արմատակալած մրգատու ծառերի տնկիներ (տանձի ծառ, Կոնֆերանտ)

Ծառեր, թփեր ու թփիկներ` պատվաստված կամ
չպատվաստված, որոնք տալիս են ուտելի պտուղ կամ
ընկույզ

հատ

9 000

Նիդերլանդներ

34 000 000

8.

0602208000

Արմատակալած մրգատու ծառերի տնկիներ (սալորի ծառ, Անժերին)

Ծառեր, թփեր ու թփիկներ` պատվաստված կամ
չպատվաստված, որոնք տալիս են ուտելի պտուղ կամ
ընկույզ

հատ

4 000

Իտալիա

15 000 000

».

          

2) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «375 000 000» թիվը փոխարինել «592 000 000» թվով։

        

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

      

2019 թ. փետրվարի 25

Երևան

   

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան